Ծլնգ-ի խոսքերից
վախ քիթս կտրեմ․․․ Մեֆ ջան, սոփեստությունը մաքուր դու ես անում, գոդվինություն էլ հետը
Պարզ ու հասարակ․ որ գայլերի ոհմակին ու նապաստակին դնես մի սենյակում, բնական կլինի (սպասել), որ գայլերը նապաստակին կհոշոտեն։ Ու որ ասես «սպասելի էր, որ գայլերը նապաստակին կհոշոտեն», դա միմիայն կնշի այդպիսի իրադեպի բարձր հավանականությունը, բայց կորսված կլինի այն իրողությունը, որ գայլը նապոյին ուտում ա, որտև դա իր բնության մաս ա։ Ու իմ սրա բնականության մասին ասելը ոչ մի կապ չունի դրան պաշտպանելու հետ․․․ ես դրան ոչ պաշտպանում եմ, ոչ էլ հետը կռիվ եմ տալիս․ ինչ կա՝ էդ ա։
Հիմա որ խուլիգան քյառթերի ոհմակը դնես պաչպչվող զույգի հետ նույն գիշերային ավտոբուսում, բնական կլինի, որ քյառթերը զույգին կպռչճկվեն։ Ոչ թե որ դա սպասելի ա, քանի որ տենց ա սովորաբար լինում, այլ որտև ոհմակային խուլիգան քյառթի բնության մեջ ա կպռճկվելը։ Ու ինչքան գայլերը դժվար նապաստակի գույնին/գենդերին/սեռին/սեռականությանը նայեն, այնքան էլ դժվար քյառթերի ոհմակը համբուրվող զույգի սեռականությանը նայի։ Էսքան բան էր ասածս․․․ ու ես ստեղ շատ ավելի շատ կնատյացություն եմ տեսնում, քան հոմոֆոբիա, մենակ էն հանգամանքով, որ կանանց վրա էդ լակոտների ուժները պատել ա, իսկ տղամարդկանց վրա կարող ա ու չպատեր։
Էջանիշներ