Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
Այվ, ես մինչև կոնկրետ իմ դեպքը միշտ էլ ԼԳԲՏ թեմաներում ակտիվ եմ եղել, եթե դու չես հիշում, լիքը ուրիշներ հիշում են։

Գիտե՞ս ինչի եմ բարձրաձայնում։ Որովհետև չեմ ուզում թաքնվել։ Որովհետև ուզում եմ՝ մարդիկ հասկանան, նորմալ նայեն, որ էդ կողքի «ինչ անում են՝ իրենց տներում անեն, երեխես չտեսնի» ասողների ու իրենց ճնշումների պատճառով բարեկամներս, հարազատ եղբայրս խաչ չքաշեն վրաս։ Բացի ֆբ-ից ու Ակումբից, ես նաև իրականության մեջ եմ ապրում ու նույն բանն էլ դրսում եմ անում, որովհետև հարազատ եղբայրս մտածում է, որ ես հատուկ իրեն իր ընկերների մոտ նսեմացնելու համար եմ «տենց բան արել», որ ինքն ու մեր ընտանիքը «խայտառակվեն»։ Որովհետև հարազատ մայրս դեռ «դրան»-ով է խոսում ընկերոջս մասին, որովհետև չգիտի՝ ինչ ասի, չի էլ կարողանում հասկանալ, որովհետև կողքից չեն թողնում։

Քեզ համար հեշտ է, ստեղ չես ապրում։ Էն մարդկանց համար էլ, որոնք ուզում են թաքուն պահել, էլի տենց դժվար չի։ Բայց ես չեմ ուզում թաքնվել, ես ուզում եմ ապրել նենց, ոնց բոլորը, կարողանալ ընկերոջս հետ գնալ ամեն տեղ՝ առանց թարս հայացքներից ու ակնարկներից վախենալու, լիքը պարզ մարդկային բաներ կան, որոնց հնարավորությունը չունեմ ու չեմ ուզում սուսուփուս նստել։ Ու հա, նենց եմ անելու (ինչքան ուժերս ներում են), որ գոնե մի քանի հոգու ինչ-որ բաներ սովորեցնեմ, ինֆորմացիա տամ, հասկացնեմ, որ «ստանդարտից դուրս» դեպքեր էլ կան, ու հեչելիս չի, թե դուք ուզում եք՝ էդ ամեն ինչը «ձեր աչքից հեռու» լինի։ Էսքան ժամանակ իմ փորձը ցույց է տվել, որ անձնական օրինակի վրա բացատրելուց ու խոսելուց էֆեկտիվ ձև չկա։

Ես կարող եմ մարդու իրավունքներով ու գիտությամբ խոսել, բայց քանի մարդիկ իրենց աչքով չեն տեսնում, ոչ մի բան էլ չեն հասկանա։ Բայց երբ մարդու աչք դեմն է էդ ամենը, ինքը կյանքում դեմքիդ չի ասի իր վառելու ցանկության մասին, կարող է նույնիսկ գնա տուն ու մտածի՝ հա լավ, ես էս աղջա հետ հազար տարվա ծանոթ եմ, մինչև հիմա խնդիր չի եղել, ի՞նչը փոխվեց, որ իրեն ու իր նմաններին վերացնել ուզենամ։

Կներեք, մի խոսքով, ես էլ ստեղ չեմ երևա, լավ եղեք ու «մերժվածների» ցուցակներում մի հայտնվեք, տենց ավելի հեշտ է։
Շատ սրտաճմլիկ էր, քիչ մնաց լաց լինեի Մենակ թե խի պտի ախպերդ էդ մտքի հետ համակերպվի, եթե դու ինքդ քո ընտանիքի պատվի համար քո ցանկություններից հետ չէս կանգնել? Քո ԵՍը իրանց ԵՍից լավնա ու կարևորա?

Քո սեքսուալ ցանկությունները քո համար ավելի կարևոր էր քան քո ընտանիքի պատիվը քեզ համար, քան էդ մարդկանց ինքնազգացողությունը: Դու թքած ես ունեցել իրանց վրա էտ ընտրությունը կատարելուց, բա իրանք հիմա խի պիտի քեզ հարմարվեն?

Մի հատ հին խոսք կա, ասումա, խելացիները հարմարվում են աշխարհին, հիմարներն աշխարհն են ուզում իրանց հարմարեցնել: