@StrangeLittleGirl Եթե դու զբաղվես էս սերնդի կրթության գործով, իհարկե էտ չի ազդի աբորտների ներկայիս մակարդակի վրա։ Բայց 10 տարի հետո, էտ սերնդի ավելի մեծ մասը կգիտակցի, որ էրեխեն երեխա ա ու սեռի պատճառով աբորտ չի անի։ Իսկ ներկա սերնդի որոշումների վրա, հավատա, դու ազդելու մեխանիզմ չունես, եթե չհաշվենք արգելելն ու մեծ պատիժ դնելը։ Չափահաս մարդու (Գագուլիկի) գիտակցությունն ու աշխարհայացք փոխելը գրեթե անհնար առաջադրանք ա։Իսկ կրթությունը ու դրա միջոցով ինֆորմացիա տալը իրա պտուղները ուշ ա տալու, բայց հաստատ տալու ա։
Թե անհավասարությունից ով ա տուժում, մեծ, բայց անկարևոր հարց ա։ Որովհետև վերջիվերջո տուժելու չափը կապ չունի, կա փաստ, որ տուժում են երկու կողմն էլ։ Ու ոնց դու ասեցիր, պետք ա էտ սեռից լինես, որ խտրականությունը ամբողջությամբ զգաս քո մաշկի վրա։
Ընդ որում, եթե համեմատական տանենք այլ երկրների հետ, պարզ երևում ա, որ որքան հետամնաց ա հասարակությունը, էնքան ավելի մեծ ա էտ խտրականությունը։ Նույն Իրանում կամ արաբական երկրներում կանայք կենդանուց շատ քիչ են տարբերվում։
Բանակում ծառայելու պահով. ես ընդհանրապես դեմ եմ ցանկացած պարտադիր երևույթի, քանի որ էտ հակասում ա մարդու ազատության իրավունքին։ Բայց էս լրիվ առանձին թեմա ա։ Ուղղակի խտրականության վառ օրինակ էր։
Ու եթե էտ կոնվենցիան էտքան օգնելու ա, ես մենակ ուրախ կլինեմ։ Բայց, նորից կգրեմ, պետք չի ամեն ինչ միակողմանի ներկայացնել։
Էջանիշներ