Էդպես չի։ Զաբել Եսայանը օրինակ շատ ավելի արժեքավոր ու կարևոր գրող ա, քան Նաիրի Զարյանն ու Շիրվանզադեն։ Ուղղակի որ ոտերի արանքում պուպուլ չի ունեցել, լայաղ չեն արել դասագիրք մտցնեն։ Զաբել Եսայանին, Սրբուհի Թյուսաբին ու Շուշանիկ Կուրղինյանին դասագրքեր մտցնելը արհեստականորեն մտցնել չի, իրանք բոլորն էլ շատ արժեքավոր գործեր են գրել, ավելի արժեքավոր, քան Նաիրի Զարյանը, Շիրվանզադեն, Դերենիկ Դեմիրճյանը ու լիքը այլ արական սեռի գրողներ։ Ես քեզ ավելին կարամ ասեմ. ես մեծացել եմ համոզված լինելով, որ կինը չի կարա լավ գրող լինի։ Ու տենց կարծել եմ մինչև էն պահը, երբ սկսել եմ կին գրողների կարդալ ու հասկանալ, որ չէ, կանայք գրականությամբ հետ չեն մնում տղամարդկանցից։ Բայց ես էդ մտայնությամբ մեծացել եմ, որովհետև դա սրսկվել ա շրջապատից ու հասարակությունից։
Հայ հասարակության մեջ կանանց դերը նվազեցնելու (հաճախ ոչ գիտակցված) ու արհամարհելու միտում կա։ Էս կոնվենցիայի ամբողջ իմաստը էդ ամենը գիտակցական դաշտ բերելն ու դեմն առնելն ա։
Էջանիշներ