Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Արա, էս ի՜նչ ամուր են էս ավանդական ընտանիքները ու ինչ խորն են բազմադարյա ավանդույթները, որ մարդիկ վախենում են, որ մի կոնվենցիան վավերացնելու հետո սաղ ընտանիքները քայքայվելու են, կանայք դառնալու են գազան, կզացնեն ու նվաստացնեն հայրենիքի պաշտպաններին, վերջիններս նվաստացմանը չդիմանալով հանձնվելու են թշնամուն, հետ գան սահմանից քաղաք ու դպրոցներում սկսեն ԼԳԲՏ պրոպագանդա անել, դե բա որ կնանիք նստել են գլխներիս, ավտոմատ սաղս գյոթ ենք դառել:
Ինձ թվում է, որ ֆորումի ղեկավարությանը ժամանակն է միջոցներ ձեռնարկել նման կոպիտ տոնով արտահայտություն անողների դեմ, քանի որ մշտական ներողամիտ վերաբերմունքը միայն ծանրացնում է իրավիճակը՝ արդեն սովորական դարձած կոպտությունը հասցնելով հայհոյանքի:

Հասկանում եմ, որ արտահայտվում է ֆորումի վետերանը, բայց կներեք, հայհոյանք գրելն արդեն անցնում են բոլոր սահմանները: Իրոք, նման տոնով պոստ տեսնելիս ցանկությունն իսպառ կորում է հետագայում ևս շարունակել խոսակցությունը, իսկ այս պոստն էլ բնականաբար չի զարդարում ֆորումը: