Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Ու էս օրինակներից մեկն ա, որ լիքը կաստում-գալստուկավորներ անիմաստ տուֆտում են անիրական պրոբլեմների մասին, իրական պրոբլեմները թողած, շատերը վայթե հարկատուների հաշվին:
Երբ խոսքը գնում է փաստաթղթերի, առավել ևս պետական փաստաթղթերի մասին, ապա անիրական պրոբլեմների մասին խոսելն ուղղակի անտեղի է, քանզի պետական փաստաթղթում պարունակվող լավ չկշռված կամ հստակ չշարադրած նույնիսկ մեկ բառակապակցությունը կարող է պրոբլեմների առաջ կագնեցնել որոշակի անհատների, անհատների խմբի և նույնիսկ հասարակության լայն շերտերի: Դատարանում արտասանված մեկ բառը, բառակապակցությունը մարդու հետագա կյանքի ընթացք է փոխում:
Եվ ըստ այդմ նաև նշված կոնվենցիայի յուրաքանչյուր դրույթ պիտի մանրամասն քննարկված և կշռված լինի մինչ կոնվենցիան ընդունելը:

Ու էլի ասիեմ. արդեն զզվելս գալիսա Գեյրոպայի երկակի ստանդարտներից: Իրենք են արդեն դրանց ձեռը "ՀԱԿ"-ի մեջ ընկել:
Ստեղ չպիտի գործի "մեծամասաբ"-ի սկզբունքը: Այսինքն. եթե կոնվենցիան պարունակում է թեկուզ և ընդամենը մեկ կետ, որը կարող է հետագայում ՀՀ պետությանը, հասարակությանը որևէ խնդրի առաջ կանգնեցնել, ապա չպիտի ասենք. "դե լավ, տաս հազար կետից մենակ մեկն է` եկեք ընդունենք", այլ պիտի չըդունվի: Սա է ճիշտ մոտեցումը, եթե իհարկե որևէ "պարտադրանք" չկա: