Հա, դպրոցական թղթերի մասինա խոսքը, բայց կարծում եմ սա ուղղակի նախադեպային սկիզբ էր:
Էս ոլորտում հեշտ էր սղղցնել:
Հեսա մանրից կտարածվի՝ նախադեպի հիման վրա:
Մի բան էլ հիշեցի.
ՈՒրեմն Հայաստանում հիմա չգիտեմ ոնցա, բայց անչափահաս երեխեքի անձնագրերում, իմ հասկանալով, պիտի գրվի ծնողների անունները, հեչ որ չէ՝ գոբե որպես խնամակալ:
Ծննդականում ոնցա..
Էս Բելգիայում ծննդական չկա:
Այսինքն՝ կա, բայց մի հատ ստից թղթի կտորա էլի՝ առանց պեչատ-բան:
Երեխու անձը հաստատող փաստաթուղթ իրա id-նա ու անձնագիրը:
Իմ երեխեքը համ Բելգիայի քաղաքացի են, համ՝ Հոլանդիայի:
Բայց ոչ մեկում ծնողի անուն չի նշվում:
Օրինակ էդ հարցը մեր համար կարևոր էր: 2 տեղն էլ հարցրեցինք, թե բա լավ, ասենք ճամփորդելիս լինենք ու հանկարծ ինչ-որ չնախատեսված իրավիճակ լինի, ո՞նց ենք ապացուցելու, որ դա մեր երեխենա:
2 տեղն էլ քարկապ ընկան:
Միակ կապող թելը մեր Զագսի վկայականնա, որում երեխեքի անունները գրանցվածա:
Իսկ չամուսնացածերը ոնց պիտի ապացուցեն, որ իրանք են ծնող/խնամակալ՝ չիդեմ..
Էջանիշներ