Էս «հավասարապես»ի պահը չեմ հասկանում ո՞նց ա որոշվում։ Եթե մի աղջկա դուր են գալիս 4 աղջիկ ու 3 տղա, ուրեմն ինքը բիսեքսուալ չի՞, այլ լեզբի՞։ Իսկ եթե 3 աղջիկ ու 3 տղա, ուրեմն բիսեքսուա՞լ է։
Մեկ էլ մի հատ նուրբ պահ կա․ եթե համարյա բոլոր կանայք բնույթով բիսեքուալ են, ստացվում է, որ իրե՞նք են
որոշում իրենց կողմնորոշումը։
Այսինքն՝ էն պնդումը, որ հոմոսեքսուալ ծնվում են, ոչ թե դառնում, էնքան էլ հիմնավոր չի, որտև «հոգով բիսեքսուալ» կանանց որոշ մասը, եթե կյանքը նենց դասավորվեց, որ իրենց մշտական ու միաժամանակ առաջին զուգընկերը տղամարդ է, ուրեմն հետերո են, եթե կին է՝ ուրեմն լեզբի են։ Ու, նաև, լեզբիների մեծ մասը, իրականում բիսեքուալ է, բայց ինչ-ինչ պատճառներից ելնելով (անհաջող հարաբերություն տղամարդու հետ, լեզբի դառնալուն տրամադրող միջավայր(մտերիմ ընկերուհի-լեզբի օրինակ) և այլն) դառնում է (ներկայանում է) որպես լեզբի
Էդ որ ասում եք չկա պրոպագանդա։ Քիթս կտրեմ թե չկա։ Էն օրը մի փաբում աչքիս դեմը բառի ստոյկայի մոտ 30ին մոտ մի աղջիկ մյուսին (հազիվ 19-20 տարեկան կլիներ) համոզում էր, որ «գուցե հավանե՞ս, արի փորձենք։ Ի՞նչ ունես կորցնելու»։ Մի 40 րոպե համոզեց, էս աղջնակն էլ էդ ընթացքում ահագին խմել էր, տենց միասին դուրս եկան փաբից։ Թե՞ էդ պրոպագանդա չի, ուղղակի մարդը որսի էր դուրս եկել, ու էդ օրը ձեռնունայն չվերադարձավ որսից)))
Հ․Գ․
Հա, գիտեմ որ սաղ խառնեցի իրար։ Բայց դե թարմ թեմա է ձեռս ընկել, ասեցի արտահայտվեմ
Էջանիշներ