Գալուստ, դո՞ւ ես։
Չնայած Գալուստը էսքան ռուսերեն չգիտի։
Евгений Петросян, вы?
Գալուստ, դո՞ւ ես։
Չնայած Գալուստը էսքան ռուսերեն չգիտի։
Евгений Петросян, вы?
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Աթեիստ (18.06.2017)
Բայց լավ հիշեցրեց։
Էսօր իսկականից լավ երթ են արել, մոտ 4000 մասնակցով։
Պետության կողմից էլ ոնց որ թե ահագին լավ աջակցություն են ստացել։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Ռուս տղամարդկանց մեծ մասը հոմոֆոբ է այն պատճառով, որ ռուսի գլխում քրեական պատվի կոդեքսի մետաստազները չափազանց պինդ են նստած: Ցանկացած լուրջ մարդ, ինչով էլ զբաղվելիս լինի, ենթագիտակցաբար փորձում է մի քիչ ավելի հարմար տեղավորվել նառերի վրա ու աշխատում է, որ իր ծառայողական ցուցակում հանկարծ չլինեն բանտային տաբուի այնպիսի խախտումներ, որոնց համար ստիպված է լինելու սեփական ոռով վճարել: Դրա համար էլ ռուս մաչոյի կյանքը նման է պերմանենտ սպիրիտուալ սեանսի. քանի դեռ մարմինը լողում է շքեղության մեջ, հոգին նստած է գաղութում:
Վիկտոր Պելևին, «Մարդագայլի սուրբ գիրքը»
DIXIcarpe noctem
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Տրիբուն (08.11.2017)
Ես մի բան լավ չեմ հասկանում․ Հայաստանում որոշ գեյեր կարծես փորձում են աչքի ընկնել անզուսպ ու ցինիկ պահվածքով ու վայթե հենց դրանով հակակրանք են առաջացնում։ Կոմպլեքս ա՞, թե ինչ։ Կարող ա՞ բացի գեյ լինելուց նաև անդաստիարակ են: Իհարկե սա չի արդարացնում իրենց նկատմամբ բռնությունները, բայց դե մեր գյուղերի բնակիչները դեռ կին-տղամարդ հավասարություններին սովոր չեն, մնաց գեյերի իրավունքներից հասկանան: Ի՞նչն ա ստիպում գեյերին հասնել աշխարհի ծերի գյուղերն ու ցուցադրվել:
Նահանգներում ինչքան հանդիպել եմ, գեյերը մնացածների պես զուսպ են ու քաղաքավարի, ու պիտի մի քիչ ուշադիր աչք ունենաս, որ գեյերին նկատես, առօրյա հարաբերություններում ու խոսակցություններում էլ ոչ մի բանով չեն տարբերվում «ուղիղներից», ասենք ոմանք կարող ա մի քիչ կանացի են…
Si vis pacem, para bellum
Lion (12.08.2018)
Վիշ, ցուցադրվելը ո՞րս ա ախր: Էդ գյուղում իրանցից մեկի տունն ա, ընկերներով հավաքվել են:
Ընդ որում էդ ընկերների մեջ կան մարդիկ, ովքեր հասարակական բարքերի պատճառով իրանց գեյ լինելը գաղտնի են պահում, դրա համար էլ անունները չեն հրապարակվում: Այսինքն էդ մարդիկ իսկի ընտանիքում չեն ասում իրանք ով են, խի՞ պիտի ուզեին ցուցադրվեին: Ընդամենը իրանց կարծիքով խախանդ տեղ են գտել, աշխարհից կտրված մի քիփլիկ գյուղում, որտեղ իրանց ընկերոջ տունն ա: Մի լրացուցիչ պլյուս էլ թերևս էն ա եղել, որ էդ մի 300 հոգանոց գյուղում տանտիրոջ գեյ լինելու մասին իմացել ու խնդիրներ չեն եղել: Այսինքն եթե իրանց տեսանկյունից ես նայում, գերխախանդ, հանգիստ տեղ ա, որտեղ կարան «քաղաքից դուրս» ֆորմատով հանգիստ հավաքվեն:
Հետո նենց ա եղել, որ գյուղացիք որոշել են իրանց լարեն: Թե՞ ինչի ա տենց եղել: Կարծում եմ, որ պատճառը քաղաքական ա ու գյուղացիքին լարել են իրանց դեմ: Մասնավորապես գյուղապետը, իսկ գուցե և ոչ միայն:
Մի խոսքով, չէ ախպեր:
Ես Հայաստանում էլ եմ լիքը գեյերի հետ շփվել, ու ոնց որ ոչ գեյերն են, նույնքան զուսպ են, իրանց սեռական կողմնորոշման մասին չեն թմբկահարում, կենդանիների պես չեն ոռնում, էքսցենտրիկ պահվածք չեն դրսևորում:
Հա, էդպիսիք էլ կարող ա լինեն: Բայց դե չեմ կարծում, որ խնդրահարույց դեպքը տենց դիտանկյունից նայելու որևէ պատճառ կա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հոպար, մեռնեմ թե ես էսքան ժամանակ Հայաստանում իրան անզուսպ ու ցինիկ պահող գեյ եմ տեսել։ Հայաստանում իրան գեյ անվանող գեյ տեսնելն ա լուրջ փորձություն, ուր մնաց իրան ցինիկ պահող գեյը։
Հայաստանում մի կատեգորիա կար իրան անզուսպ ու ցինիկ պահող․ էտ նժդեհական ազգային հերոսների գժի թղթով բանակից ազատված նառկաման երեխեքն էին, որոնց մեջ հնարավոր ա նաև գեյեր կան։
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Mephistopheles (14.08.2018)
Մյուս կողմի հետ էլ ծանոթանանք ․․․
Վիշապ (12.08.2018)
Ես լկտի գեյեր տեսել եմ, բայց օքեյ, սա վայթե էդ դեպքը չի: Մեր գյուղերում սեռական թեմաները առհասարակ հիվանդագին են ընդունվում, նոր հիշեցի մի 20 տարի առաջ տատուս գյուղում աղջիկ տղա էին բռնացրել խոտի դեզի տակ գզվռտվելուց, խեղճ աղջկան հրապարակայնորեն սամասուդ արեցին իր հարազատները, ու ես խռովված հոգով քիչ էր մնում ԼԳԲՏ դառնայի :Ճ
Ինձ թվում է, հարցի լուծումը կրթությունն է, որ դպրոցներում բոլոր սեռական հարցերը մանրամասն բացատրեն, իրավունքներով ու նորմերով հանդերձ ասենք Նահանգների պես… չնայած վերջերս էլ Կալիֆորնիայի գեղերում ծնողները բողոքել էին, որ երեխեքին չափից շատ ու չափից շուտ են սովորեցնում…
Si vis pacem, para bellum
Աթեիստ (15.08.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ