Ծլնգ-ի խոսքերից
Հիմա ստեղ կարծրատիպը ո՞րն էր, որ միջին թվաբանական կինը տղամարդո՞ւ ա դեյթ անում․․․ you don't say! Քո վատ լինելու մեջ վատ բան չեմ տեսնում․ խնդրին ամբողջովին տեղյակ չլինելով սկսել ես խորհուրդներ տալ, ինչը ոչ մի ստերեոտիպի հետ էլ կապված չի։ Նման մի դեպք էլ իմ հետ էր եղել, երբ նախկին կոլեգաներիցս մեկի հետ ընդհանուր լանչի ժամանակ խոսք գնաց փոքր երեխաներից․ արդեն իր հետ չէի աշխատում, բայց ընդհանուր ընկերներից լսել էի, որ նորածին երեխա ունեն, ինքն էլ պատմում/անհանգստությամբ էր կիսվում, որ կինը ահագին moody-ա դարձել վերջերս։ Ես էլ բռնեցի ու ասեցի․ դե հասկանալի ա, նոր մայր դառնալու հետ կապված էն աստիճանի հորմոնալ և այլ կենսաբանական փոփոխություններ են տեղի ունենում, որ տրամադրությունների վրա էլ կարող է ազդել․ իմ արևին հնգստացնում էի, էլի։ Բան չասեց, բայց հետո ուրիշներից իմացել էի, որ նորածին երեխային որդեգրել էին։ Ես էլ վատ եղա․ էլի ամբողջ խնդրին չտիրապետելով դուրս էի տալիս։ Բայց չեմ կարծում սա ստերեոտիպների խորության հետ որևէ կապ ունի, այլ միայն վիճակագրական հենքի վրա իրավիճակի գնահատման արդյունք է, ինչը դեպքերի փոքր տոկոսի դեպքում կարող է բերել սխալ դիագնոզի։
Հ․Գ․
Մի հատ անեկդոտ կա է, որ հիվանդը գնում ա բժշկի, էս բժիշկն էլ չի կարում ճիշտ դիագնոզ դնի, ասում ա․
― Ծխելը կթարգես։
― Բժիշկ, բայց ես չեմ ծխում։
― Ուրեմն խմելը կթարգես։
― Բժիշկ, բայց ես չեմ խմում։
― Սեքսը կթարգես։
― Բժիշկ, բայց ես վաղուց սեքսով չեմ զբաղվել։
― Իյա, բա ի՞նչ ես սիրում անել։
― Եսի՞մ, տապակած կարտոֆիլ եմ սիրում։
― Կթարգե՛ս։
Էջանիշներ