User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: Շարֆեր

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Շարֆեր

    Մի քիչ կտրվենք վեհ ու լուրջ թեմաներից, էստեղ խոսենք շատերիս հագուկապում կարևոր տեղ գրավող, մեր պարանոցը նրբորեն ու ջերմորեն գրկող առարկաներից՝ շարֆերից ։

    Շարֆը շատ հին պատմություն ունի։ Շարֆի սկզբնաղբյուրներից մեկը համարվում է Հին Հռոմը, որտեղ այն օգտագործվում էր ավելի շուտ մաքրության, քան ջերմության համար։ Այն կոչվում էր sudarium, որը լատիներենից թարգմանվում է որպես «քրտնաշոր», և օգտագործվում էր շոգ եղանակին դեմքից ու պարանոցից քրտինքը մաքրելու նպատակով։ Սկզբում շարֆեր կրում էին տղամարդիկ՝ պարանոցին կամ գոտուն փաթաթած։ Բայց շուտով կանայք նույնպես սկսեցին կրել, և շարֆերը նորաձև դարձան կանանց շրջանում։

    Շարֆն իսկական նորաձևության պարագա դարձավ 19–րդ դարի սկզբներին թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար։ Իսկ 20–րդ դարի կեսերին շարֆը դարձավ ամենաէական ու բազմաֆունկցիոնալ հագուստի պարագաներից մեկը։

    Ներկայումս շարֆերի այնպիսի բազմազանություն կա՝ ամենատարբեր գործվածքներից ու նյութերից պատրաստված, այնքան շատ են կրեատիվ ու արտասովոր դիզայնով շարֆերը, որ երբեմն նույնիսկ ջնջվում են շարֆի ու վզնոցի միջև եղած սահմանները. կան շարֆ–վզնոցներ, որոնց դեպքում դժվար է ասել՝ ավելի շատ շարֆ են, թե վզնոց։ Կարևորը՝ սիրուն են, հետաքրքիր են ու հաճույքով են կրվում։

    Շարֆ կրելու ձևերը նույնպես բազմազան են ու, կարելի է ասել, երևակայության անսպառ աղբյուր։ Նույն շարֆը տարբեր կերպ կապելու և կրելու դեպքում կարելի է միանգամայն տարբեր տեսքեր ստանալ։

    Էստեղ կարող ենք դնել շարֆեր կապելու, կրելու ցուցումներ, շարֆերի հետաքրքիր գաղափարներ ներկայացնող նյութեր, նկարներ, տեսահոլովակներ, խորհուրդներ, առաջարկներ, կարող եք դնել պարզապես ձեզ դուր եկած հետաքրքիր ու ինքնատիպ շարֆերի նկարներ, ինչու՞ չէ, նաև սեփական արտադրության շարֆերի նկարներ, եթե այդպիսիք կան, մի խոսքով՝ շարֆերին վերաբերող ցանկացած ինֆորմացիա՝ թե՛ տեղեկության, թե՛ հարցերի տեսքով, որ հետաքրքիր կամ օգտակար կհամարեք։

    Ի դեպ, թեման միայն կանանց համար չի նախատեսված։ Համենայնդեպս, բացի պարանոցի տաքացուցիչ լինելուց, վերջին ժամանակներում գնալով ավելի ու ավելի մեծ տարածում է գտնում տղամարդկանց կողմից շարֆի կիրառումը նաև որպես հագուստի դեկորատիվ պարագա։ Ճիշտ է, շատերի համար էդ առումով շարֆը դեռևս ասոցիացվում է կանանց հետ, բայց էդ կարծրատիպը կարծես սկսել է կոտրվել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.04.2016), CactuSoul (28.03.2016), Cassiopeia (27.03.2016), GriFFin (28.03.2016), John (27.03.2016), Զաքար (28.03.2016), Մուշու (27.03.2016), Նաիրուհի (28.03.2016), Ռուֆուս (28.03.2016)

  3. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շարֆը կրելու 25 եղանակ .

    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (27.03.2016), Մանուլ (28.03.2016), Մուշու (27.03.2016)

  5. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ինչ կայֆ թեմա ա
    Հայաստանում ապրելիս շարֆը թեմա չէր ինձ համար, մենակ ձմեռային հագուստի բաղադրիչ, հետևաբար պիտի լիներ տաք ու մաքսիմում մեկ-երկու հատ: Բայց Դանիայում քամիների պատճառով տասնմեկ ամիս շարֆ կապելու կարիք ա լինում, ու բնականաբար ձմեռային հսկայական բրդե շարֆը չես կարող ամառային թեթև շորի հետ կապել: Արդյունքում՝ էստեղ շարֆ կապելը դարձել ա էնքան բնական, ինչքան շոր հագնելը: Ի դեպ, բոլոր նրանց համար, ովքեր էս երկրներում մրսում են, միակ խորհուրդս կլինի շարֆը: Առանց ձեռնոցի, գլխարկի ու նույնիսկ առանց տաքոտ ժակետի կարելի ա չմրսել, բայց երբ վիզդ բաց ա, ինչ-ինչ հրաշքով սառցակալում ես անգամ ամառվա շոգին:

    Մի խոսքով, էս ապրելակերպի փոփոխության պատճառով մոտս հետաքրքրություն ա առաջացել շարֆերի հանդեպ: Ու արդյունքում պահարանիս մեջ ամենաբազմազանը շարֆերի տեսականին ա: Նկարում էլ տեսականու մի մասն ա: Ամառայիններն ու ամենատաք ձմեռայինը բացակայում են:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (27.03.2016), CactuSoul (28.03.2016), GriFFin (28.03.2016), John (27.03.2016), Mr. Annoying (27.03.2016), Նաիրուհի (28.03.2016)

  7. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ դեպքում ապրելակերպի փոփոխության հետ կապ չունի, բայց ես էլ մինչև ԱՄՆ գալս ընդհանրապես շարֆերով հետաքրքրված չեմ եղել. բացի մի հատ ձմեռային տաք շարֆից, ուրիշ որևէ շարֆ կրած չկայի այլ եղանակներին։ ԱՄՆ–ում, չգիտեմ ինչ ազդեցությամբ, ինչ պատճառով քիչ–քիչ սկսեցին հետաքրքրել, ու հիմա շարֆերի նկատմամբ առանձնահատուկ թուլություն ունեմ. շարֆեր սիրում եմ համ կրել, համ ինքս գործել/պատրաստել, համ էլ նվիրել ։

    Շարֆ կապելու իմ սիրած ձևերից մեկը.

    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (28.03.2016), Մանուլ (28.03.2016), Նաիրուհի (28.03.2016)

  9. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ դեպքում ապրելակերպի փոփոխության հետ կապ չունի, բայց ես էլ մինչև ԱՄՆ գալս ընդհանրապես շարֆերով հետաքրքրված չեմ եղել. բացի մի հատ ձմեռային տաք շարֆից, ուրիշ որևէ շարֆ կրած չկայի այլ եղանակներին։ ԱՄՆ–ում, չգիտեմ ինչ ազդեցությամբ, ինչ պատճառով քիչ–քիչ սկսեցին հետաքրքրել, ու հիմա շարֆերի նկատմամբ առանձնահատուկ թուլություն ունեմ. շարֆեր սիրում եմ համ կրել, համ ինքս գործել/պատրաստել, համ էլ նվիրել ։

    Շարֆ կապելու իմ սիրած ձևերից մեկը.

    Շատ սիրուն ա էս ձևը: Տաք պահու՞մ ա: Մեկ էլ նկատել եմ, որ կապելու որոշ ձևեր կան, որ մենակ դեկորատիվ են, շարֆդ ինչքան էլ տաք լինի, տաք չի պահի: Բայց էս ձևը չեմ փորձել:

  10. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ սիրուն ա էս ձևը: Տաք պահու՞մ ա: Մեկ էլ նկատել եմ, որ կապելու որոշ ձևեր կան, որ մենակ դեկորատիվ են, շարֆդ ինչքան էլ տաք լինի, տաք չի պահի: Բայց էս ձևը չեմ փորձել:
    Հա, տաք պահում ա, Բյուր։ Դե, համ էլ ըստ ցանկության՝ կարելի ա բացվածքը մեծացնել կամ փոքրացնել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #7
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ սիրուն ա էս ձևը: Տաք պահու՞մ ա: Մեկ էլ նկատել եմ, որ կապելու որոշ ձևեր կան, որ մենակ դեկորատիվ են, շարֆդ ինչքան էլ տաք լինի, տաք չի պահի: Բայց էս ձևը չեմ փորձել:
    Տաք ա պահում, բայց եթե շարֆիդ երկարությունը լավը չի խեղդում ա: Իմ տարիների շարֆային փորձից կարամ ասեմ, որ անկախ կապելու ձևից ձմռանը տաք ա պահում "пышная вязка"ով գործած շարֆերը: Ցուրտ երկրների համար ըստ իս էդ ա լավը:
    Vitam regit fortuna, non sapientia.

  12. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը

    Այծի մորթուն բան չի հասնի, բայց դա -20-ի համար ա: Իսկ ամառը հաստատ չես կապի նենց բան, որ ձմեռն ես կապել, կխեղդվես: Բայց էդ բարակ շարֆերն էլ պետք ա ճիշտ կապել, թե չէ էղած-չեղած մի հաշիվ կլինեն:

  13. #9
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Այծի մորթուն բան չի հասնի, բայց դա -20-ի համար ա: Իսկ ամառը հաստատ չես կապի նենց բան, որ ձմեռն ես կապել, կխեղդվես: Բայց էդ բարակ շարֆերն էլ պետք ա ճիշտ կապել, թե չէ էղած-չեղած մի հաշիվ կլինեն:
    Չձմեռային շարֆերը հիմնականում Ուլուանայի գցած վիդեոյի 3րդ տարբերակով եմ անում:
    Vitam regit fortuna, non sapientia.

  14. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Չձմեռային շարֆերը հիմնականում Ուլուանայի գցած վիդեոյի 3րդ տարբերակով եմ անում:
    Հա, երրորդը լավն ա քառակուսի շարֆերի համար: Բայց երկար շարֆերի դեպքում չի աշխատի: Ես մի հատ ուրիշ ձևով եմ կապում չձմեռայինները: Որքան էլ տարօրինակ ա, վիդեոյում չկար, չնայած պարզագույն ձևերից ա: Մեկ էլ էն բոան էի փորձում, բայց դրանով սառցակալում եմ:

  15. #11
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շարֆեր սիրում եմ, բայց հաճախ չեմ կապում։ Ամենասիրածս երեք շարֆերից մեկը հենց Ուլուի գործած նվիրածն է։ Էդ գույների մեջ գարուն/աշուն հավաքածու ունեմ, հիմնականում էդ ժամանակ եմ կապում ու չձմեռայիններիս ամենասիրածս է ու ամենահաճախ օգտագործվողը
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (28.03.2016), Ուլուանա (28.03.2016)

  17. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Տաք ա պահում, բայց եթե շարֆիդ երկարությունը լավը չի խեղդում ա: Իմ տարիների շարֆային փորձից կարամ ասեմ, որ անկախ կապելու ձևից ձմռանը տաք ա պահում "пышная вязка"ով գործած շարֆերը: Ցուրտ երկրների համար ըստ իս էդ ա լավը:
    Էսօր փորձեցի իմ էս սեզոնի շարֆով (ձմեռվանից գարուն անցման, մաքուր բամբակ): Չնայած բավական երկար ա, բայց էս ձևը չստացվեց, ես էլ իմ հին ձևով կապեցի, դուրս էկա

  18. #13
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսօր փորձեցի իմ էս սեզոնի շարֆով (ձմեռվանից գարուն անցման, մաքուր բամբակ): Չնայած բավական երկար ա, բայց էս ձևը չստացվեց, ես էլ իմ հին ձևով կապեցի, դուրս էկա
    Չստացվեց ասելով՝ ի՞նչ նկատի ունես։ Այսինքն՝ կապեցիր, բայց սիրուն չնայվե՞ց, թե՞ չկարողացար կապել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  19. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Չստացվեց ասելով՝ ի՞նչ նկատի ունես։ Այսինքն՝ կապեցիր, բայց սիրուն չնայվե՞ց, թե՞ չկարողացար կապել։
    Երկարությունը չհերիքեց

  20. #15
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջ շարֆեր չէի սիրում, նույնիսկ էն ամենացուրտ եղանակին չէի կապում, նեղվում էի, երբ վզիս վրա ինչ-որ բան կար, ոնց որ խեղդեր: Իտալիայում վերաբերմունքս փոխվեց, էնտեղ մարդիկ շատ թիթիզ են, կապ չունի ամառ ա, թե ձմեռ, ցուրտ, թե շոգ, բոլորը շարֆերը վզերին գցած ման էին գալիս:

    Կապելու սիրածս ձևը ֆրանսիական/փարիզյան հանգույցն ա, չնայած մեկ մեկ ուրիշ ձևեր էլ եմ փորձարկում:
    I may be paranoid but no android!

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •