Ես էս թելով շարֆիկ գործել եմ, շատ հեշտ էր: Դու ինչո՞վ ես գործում և ինչպե՞ս, շարֆիկին նայելով չկարողացա պատկերացնել:
Ես էս թելով շարֆիկ գործել եմ, շատ հեշտ էր: Դու ինչո՞վ ես գործում և ինչպե՞ս, շարֆիկին նայելով չկարողացա պատկերացնել:
Ա, այ հիմա հասկացա ժապավենը որն ա։ Ես էլ էս փոռիկանման շարֆերը չեմ սիրում։ Երևի դրա համար էլ թելը չի գրավել ուշադրությունս։ Բայց եթե իմ ուզած գույնի գտնեմ, կարելի ա, որպես հաստ թել օգտագործել։ Ստեղ ամենահաստը, որը ես գտել էի 10 համարն էր։ 2-3 տարի առաջ չկար էդ չափսը ընդհանրապես , անհասկանալի գույների 7-8 հազիվ լիներ։ Հետո, երբ ստեղ էլ ձեռքերով (ձեռքերը որպես շյուղ համարելով) գործելը տարածվեց՝ սկսեցին ստանալ։ Բայց էդ չափսի շյուղ չկար) Անկեղծ ասած, գինն էլ բարձր էր իմ համար։
Հ.Գ. Ինչքան գիտեմ ձեռքերովի համար 20 համարի թել ա պետք, որ վիդեոն գտնեմ՝ կտեղադրեմ։
Vitam regit fortuna, non sapientia.
Էս ա վիդեոն։ Իմ համար շատ սիրուն/շքեղ ա, բայց երևի Հայաստանի համար չի։ :Եսիմ
https://youtu.be/YPer3Xv2QSM
Sent from my ASUS Transformer Pad TF300T using Tapatalk
Vitam regit fortuna, non sapientia.
Էս ինչ կայֆ բան ա էս ձեռքով գործելը: Ժամանակ ունենայի, փորձարկեի:
Փաստորեն, էդ ժապավենատիպ թելերից Հայաստանում էլ կա, չգիտեի։
Ես մակրամեի սկզբունքով եմ գործում, դե, մակրամեում գործիք չկա, ձեռքերով են գործում լրիվ։ Չգիտեմ՝ մակրամեին ծանոթ ես, թե չէ. հանգույցների վրա ա հիմնված մակրամեի գործվածքը։ Ի դեպ, մակրամեին նվիրված թեմա էլ ունենք Ակումբում։
Իսկ քո գործածը կարո՞ղ ես դնել, տեսնենք, հետաքրքիր ա ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Մուշու (16.04.2016)
Բյուր, ահավոր հեշտ ա։ Լրիվ շյուղերով գործելու սկզբունքն ա, ուղղակի շյուղի փոխարեն ձեռքդ ես օգտագործում։ Եթե շյուղերով գործելու էն հիմնական, տարրական ձևը գիտես, լրիվ հերիք ա։ Եթե չգիտես էլ, մի քանի րոպեում կարող ես սովորել ։ Էստեղ էլ, ինչպես ցանկացած ձեռքի աշխատանքում, կարևորը հավեսի առկայությունն ա, էդ որ եղավ, մնացածն ինքնիրան կգա ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Էդ եսիմ երբ ես փորձել, ու երևի չես էլ հիշում՝ ինչ, ինչով ու ոնց։ Համոզված եմ, որ հիմա կստացվի, հատկապես որ ձեռքերովն ավելի հեշտ ա թվում սենց նայելով։ Ես ձեռքերովը չեմ փորձել, բայց էս վիդեոյով նայելիս շատ պարզ ու հեշտ ա երևում։ Հաստատ արժե փորձել։ Հատկապես որ թելի հաստության շնորհիվ ահագին արագ ա լինում, էդ լուրջ խթան ա, ըստ իս ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ընդհանրապես գործելիս թելը մեծ նշանակություն ունի. եթե հաճելի ա, քո ուզածն ա, շատ ավելի հավեսով ես գործում ու արագ։ Էլ չեմ ասում, որ հաստ թելով միշտ էլ ավելի հավես ա գործելը. համ զուտ գործելու պրոցեսն ա ավելի հեշտ ու հաճելի, համ էլ որ արդյունքն ավելի արագ ա տեսանելի դառնում, դա ոգևորում ա։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
GriFFin (16.04.2016)
Ուլուանա (16.04.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ