Կցանկանայի էստեղ քննարկվեր առողջապահական անհավասարությունների մասին: Ի՞նչ պատճառներով կարող ենք նման երևույթի հանգել ու ինչպե՞ս կարելի է վերահսկել բալանսը: Եվ եթե ինչ որ հոդվածներ կան սրա վերաբերյալ, խնդրում եմ լինկ տեղադրել
Կցանկանայի էստեղ քննարկվեր առողջապահական անհավասարությունների մասին: Ի՞նչ պատճառներով կարող ենք նման երևույթի հանգել ու ինչպե՞ս կարելի է վերահսկել բալանսը: Եվ եթե ինչ որ հոդվածներ կան սրա վերաբերյալ, խնդրում եմ լինկ տեղադրել
Կոնկրետ ի՞նչ նկատի ունես անհավասարություն ասելով: Ես կարող եմ մի քանի անհավասարության մասին խոսել կոնկրետ Հայաստանում: Մեկը ֆինանսական անհավասարությունն ա: Հայաստանում հարուստների համար առողջապահությունն ու պատշաճ բուժումը միանշանակ ավելի հասանելի ա, քան միջին ու աղքատ խավի համար: Հետո նաև անհավասար վերաբերմունքի են առաջանում, օրինակ, հոգեկան հիվանդներն ու տուբերկուլյոզ ունեցողները, մեկ էլ ՄԻԱՎ-վարակակիրները: Բժիշկները լուրջ չեն մոտենում կամ խուսափում են պատշաճ բուժօգնություն ցուցաբերելուց: Անհավասար վերաբերմունքի արժանանում են նաև ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչները: Հենց էս վերջերս նման դեպք եղել էր:
Աթեիստ (27.03.2016)
Կարող ես հոգեկան հիվանդների նկատմամբ մի քանի դիսկրիմինացիաների օրինակներ բերել, շնորհակալություն
Ինչքան ուզես
1. Երբ չորրորդ կուրսում պրակտիկայի էի Էրեբունի հիվանդանոցում, շտապօգնությունով մի հոգեկան հիվանդի բերեցին եսիմ որ հոգեբուժարանից: Փորացավերից էր գանգատվում: Բայց բժիշկները լուրջ չէին մոտենում: Ասում էին՝ հա դե հիվանդ ա էլի: Ու հաճախ բաժանմունքում եթե հոգեկան հիվանդ ա լինում, բուժանձնակազմը էդ հիվանդի մասին խոսելիս ասում ա՝ էն գիժը:
2. Հոգեբուժարաններ այցելող թերապևտն իր գործը շատ իմիջիայլոց ա անում: Մեկ-մեկ անգամ հիվանդին առանց ստուգելու փաստաթղթերում գրում ա, որ առողջ ա:
3. Հոգեբուժարան բուժում ստացողների մարմնական խնդիրները հոգալու համար հաճախ կարիք ա լինում մասնագետ կանչելու: Բայց ահագին դժվար ա լինում, որտև բժիշկները չեն ուզում գնալ հոգեբուժարան:
Չեմ կարող, որովհետև իմ փորձից եմ խոսում, հետո Հայաստանում կարա լրիվ ուրիշ պատկեր լինի արևմուտքի համեմատ: Բայց էս քեզ որոնողական համակարգ: Մի քանի բանալի բառ ես ընտրում ու փնտրում:
Ինձ ավելի կոնկրետ արևմուտքինն էր պետք, մերսի
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ