Ինձ ամենաշատը սատանա բռնելը դուր էկավ![]()
Ռուբի, ի դեպ Լևոն Խեչոյանի Խնկի Ծառերը կարդացե՞լ ես: Մեջը լիքը սենց լեգենդներ կան:
I may be paranoid but no android!
Ruby Rue (27.03.2016)
CactuSoul (29.03.2016), Cassiopeia (27.03.2016), John (26.03.2016), Mr. Annoying (26.03.2016), Ruby Rue (27.03.2016), Նաիրուհի (27.03.2016), Շինարար (26.03.2016)
Բանակում ծառայածները լսած կլինեն նաեւ серый волк կոչված ազերի հետախույզի մասին լեգենդները, ում դեմը ոչ-ոք չէր կարողանում առնել, բայց մի անգամ իր հերթական այցի ժամանակ, տեսնում ա մեր պոստի դիտորդին, ով զենքը ձեռքին քնած ա լինում։ Զենքը վերցնելուց կրակոց ա արձակվում (զենքը լիցքավորված էր, շամփուրն էլ ձգանին հենած ու ոտքերի տակով էր անցկացված), ու սա մեռնում ա: Մի էսպիսի հետախույզ էլ հայերն ունեն, Կանդազ մականունով, իրա մասին էլ շատ պատմություններ կան։ Ամենահայտնիներից մեկի համաձայն թուրքերից փախնելուց թաքնվում ա խոզի կերի մեջ, մենակ քիթն ա դուրս թողնում, որ շնչի, ու խոզը քիթն ուտում ա, բայց ինքը, ցավին դիմանալով, ոչ շարժվում ա, ոչ էլ ձեն ա հանում, որ չգտնեն։
Ընդհանրապես էդ հետախույզների (разведчик) մասին լեգենդները շատ լիքն են։ Պոստերում վնուշկից ամեն մի շարժ նկատելով, զինվորները գլուխ են գովում, թե հետախույզ են տեսել, էկավ քարով կասկին խփեց, լույս գցեց կամ շվցրեց ու փախավ։ Ուղղակի հոգիների ու ուրվականների դեպքերի նման լիարժեք վստահ չենք կարող լինել, որ ցանկացած դեպք էլ ընդամենը ներշնչանքի արդյունք ա։
CactuSoul (29.03.2016), Cassiopeia (27.03.2016), John (27.03.2016), Lion (27.03.2016), Mr. Annoying (27.03.2016), Ruby Rue (27.03.2016), Աթեիստ (27.03.2016), Նաիրուհի (27.03.2016), Շինարար (27.03.2016), Ուլուանա (27.03.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ