User Tag List

Էջ 1 15-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 217 հատից

Թեմա: Հայաստանցիների վերաբերմունքը իրանցի զբոսաշրջիկների նկատմամբ

  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայաստանցիների վերաբերմունքը իրանցի զբոսաշրջիկների նկատմամբ

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    նայած օտար, Արտ: Օրինակ մայթի վրա հաց ուտող պարսիկներին նկարել էին, վռնդել, հետո ֆոտոն գցել ֆեյսբուք, թե մեր սրբազան մայթը հացով պղծում էին, լարեցինք, տենց մի բան: Բան չմնաց, էս ա նովրուզն ա, կտեսնես, թե սոցիալական ցանցերը ոնց են եռում հյուրասիրությունից էդ օրերին: Հա, եվրոպացի լինի, ամերիկացի, անմիջապես կշրջապատվի սիրով և հյուրասիրությամբ, բայց նույն վերաբերմունքի արժանանալու հավանականությունը ասենք հնդիկների համար շատ ավելի քիչ ա:
    Վերադառնալով հայկական անծայրածիր հյուրընկալության թեմային՝
    Երևանյան որոշ խանութներ ներս չեն թողնում իրանցի զբոսաշրջիկների:
    Այսօր մի ցավալի, անհանգստացնող ու նյարդայնացնող դեպքի եմ ականատես եղել: Կասկադի մոտ գտնվող խաղալիքների մի խանութից հրմշտելով հեռացնում էին իրանցի զբոսաշրջիկների: Զբոսաշրջիկները միջին տարիքի տղամարդիկ էին՝ իրենց կանանց ու երեխայի հետ: Մարդիկ ցանկանում էին մտնել խանութ՝ նվերներ գնելու, սակայն աշխատակիցները նրանց թույլ չտվեցին ներս մտնել: Գոռգոռալով, հրմշտելով՝ հեռացնում էին խանութի մոտից: Իրանցիների արտաքին տեսքից, ինչպես նաև սահուն անգլերենից հասկացվում էր, որ կիրթ, գրագետ ու «աշխարհ տեսած» մարդիկ էին: Խեղճերը ապշած այս ու այն կողմ էին նայում, հարցնում, թե ինչի չի կարելի ներս մտնել՝ ի պատասխան լսելով խանութի անվտանգության աշխատակցի անհոդաբաշխ «no enter»-ը:
    Երբ աշխատակցին հարցրեցի, թե ինչի ներս չի թողնում, նա ասաց, որ տնօրինության կարգադրությունն է «գող պարսիկներին» ներս չթողնել: Այն հարցին, թե որտեղի՞ց են հասկացել, որ պարսիկները, և հատկապես այս մարդիկ գող են, նա պատասխանեց, որ սաղ պարսիկներն էլ գող են ու իրենց խանութ պիտի չմտնեն:
    Փորձեցի զրուցել իրանցիների հետ: Ինչպես առաջին հայացքից էի նկատել, շատ ադեկվատ, գրագետ ու կիրթ մարդիկ էին: Առաջին անգամ էին Հայաստանում: Եղել էին շատ երկրներում: Զրուցակիցս բժիշկ էր ու երկար տարիներ սովորել էր արտերկրում:
    Փորձեցի վիճակը մեղմել՝ ասելով, որ սա Երևանի ամենավատ խանութն է, շատ վատ սպասարկում ունեն, և տեղացիներն էլ են խուսափում այստեղից առևտուր անել:
    Իսկ այլայլված և վիրավորված տղամարդն ասաց, որ արդեն երկրորդ օրն է Երևանում են, ապրում են կենտրոնի հյուրանոցներից մեկում, և սա արդեն երրորդ դեպքն է իրենց հետ: Մի խանութում էլ անգամ կնոջ պայուսակն են դուրս գալուց ստուգել: Իհարկե ոչինչ չեն գտել, ու անգամ ներողություն էլ չեն խնդրել...
    Փորձեցի խոսել մեր դարավոր մշակույթից՝ Տիգրան Մեծ, Նարեկացի, քրիստոնեություն, հյուրասիրություն, տոլմա, խորոված և այլն: Բայց հետո հասկացա, որ մի տեսակ դեբիլի տեսք կունենամ:
    Մի խոսքով հնարավորինս լայն ժպտացի, ձեռքներն ամուր սեղմեցի , մաղթեցի հաճելի օրեր մեր երկրում ու գլխիկոր հեռացա...
    Չգիտեմ,. թե մեր վերջն ինչ է լինելու, թե մեր էսքան ինքնավստահությունն ու այլատյացությունը մեզ ուր է տանելու...
    Բայց ուզում եմ, որ ամեն անգամ դիմացինին «անուն կպցնելուց» առաջ հիշենք մեր՝ Եվրոպաներում խանութներից միքսեռ, ֆեն ու տռուսիկ գողացող քեռի-հորեղբայրներին, ծանոթ-բարեկամներին...
    Կեցցե՛ հայկական հյուրասիրությունը, դռուզյա մայի:

    Ֆյեսբուքից, Յաշա Սողոմոնյան օգտատիրոջ գրառումը

    ու չեմ զարմանում, մեր հայկական հյուրընկալությունը տարածվում ա կապուտաչյա եվրոպացիների վրա, աշխարհում կշիռ ունեցող ազգերի վրա՝ ամերիկացի, ռուս, ֆրանսիացի, անգլիացի, գերմանացի, բայց պարսիկներին, հնդիկներին, աֆրիկացիներին, վայրի արջի ցեղերին հյուրասիրելու չունենք, ամոթ մեզ, հազար ամոթ, յախք: զզվելս եկավ



    Մոդերատորական. թեմայի առաջին 31 գրառումները առանձնացվել են «Ի՞նչ լավ բաներ կան Հայաստանում» թեմայից:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 22.03.2016, 14:54:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (25.03.2016), John (22.03.2016), Mr. Annoying (22.03.2016), Աթեիստ (22.03.2016), Մուշու (22.03.2016), Նաիրուհի (25.03.2016), Տրիբուն (22.03.2016)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերադառնալով հայկական անծայրածիր հյուրընկալության թեմային՝


    ու չեմ զարմանում, մեր հայկական հյուրընկալությունը տարածվում ա կապուտաչյա եվրոպացիների վրա, աշխարհում կշիռ ունեցող ազգերի վրա՝ ամերիկացի, ռուս, ֆրանսիացի, անգլիացի, գերմանացի, բայց պարսիկներին, հնդիկներին, աֆրիկացիներին, վայրի արջի ցեղերին հյուրասիրելու չունենք, ամոթ մեզ, հազար ամոթ, յախք: զզվելս եկավ
    Շին, հալած յուղի տեղ մի ընդունի:

    Եթե տենց դեպք իսկապես եղել ա, թող դիմեն ոստիկանություն:

    Ես էսքան տարի պարսիկ տուրիստներից մենակ ուրախացողներ եմ տեսել: Հա, չսիրողներ կան, բայց էդ չսիրելը չի տարածվում բիզնեսի վրա, որտև առևտրականները ու օբյեկտատերերը նովրուզը համարում են լավ փող աշխատելու առիթ: Եթե կտցրած ինչ-որ մեկը կա, ու էս պատմությունը ճիշտ ա, նախ պետք չի ընդհանուրի վրա տարածել, երկրորդ պետք ա կոնկրետ փաստով իրավապահներին դիմել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (22.03.2016)

  5. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Իրա գրածից.
    հարգելի՛ ընկերներ, քանի որ ես խոսում եմ ընդհանուր երևույթի մասին, իսկ դա, ցավոք, եզակի չէ, դրա համար չեմ ցանկանում կոնկրետ խանութ մատնանշել: Եվ հետո էլ, մի տեսակ հավես չունեմ անիմաստ քաշքշուկների:
    Խոշոր հաշվով բան չի փոխվելու:
    Կարող է և սխալվեմ, բայց լայքահավաքի տպավորություն ա թողնում էս գրառումը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (22.03.2016), Mr. Annoying (22.03.2016)

  7. #4
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրա գրածից.

    Կարող է և սխալվեմ, բայց լայքահավաքի տպավորություն ա թողնում էս գրառումը:
    մի այլ կարգի հավատում եմ, մարդը վախում ա խանութի անուն նշել ուղղակի երևի, սաղս էլլավ գիտենք Հայաստանում հասարակության մի ստվար զանգված ինչ հնչերանգով ա արտասանում պարսիկ, ուզբեկ, կիրկիզ, քուրդ, եզդի, աբխազ բառերը, արեք՝ անկեղծ խոսանք էլի:

  8. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    մի այլ կարգի հավատում եմ, մարդը վախում ա խանութի անուն նշել ուղղակի երևի, սաղս էլլավ գիտենք Հայաստանում հասարակության մի ստվար զանգված ինչ հնչերանգով ա արտասանում պարսիկ, ուզբեկ, կիրկիզ, քուրդ, եզդի, աբխազ բառերը, արեք՝ անկեղծ խոսանք էլի:
    Բռնեմ, չալարեմ, վաղը էդ մասի սաղ խանութները պարսիկների հետ գնամ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #6
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բռնեմ, չալարեմ, վաղը էդ մասի սաղ խանութները պարսիկների հետ գնամ
    մի ալարի, ուրախացրու

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (22.03.2016)

  11. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    մի ալարի, ուրախացրու
    Շին, ես կարող ա և ալարեմ, կամ չստացվի ընկերներիս պարսիկ հյուրերի հետ գնալ, բայց սենց անանուն բաները հալած յուղի տեղ ընդունելը սխալ ա: Հա, վախում ա խանութի անուն տա, կբռնեն գլուխը կջարդեն

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #8
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Շին, ես կարող ա և ալարեմ, կամ չստացվի ընկերներիս պարսիկ հյուրերի հետ գնալ, բայց սենց անանուն բաները հալած յուղի տեղ ընդունելը սխալ ա: Հա, վախում ա խանութի անուն տա, կբռնեն գլուխը կջարդեն
    մարդիկ շաշ մաշվխեր շատ ունեն

  13. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    մարդիկ շաշ մաշվխեր շատ ունեն
    Բայց լայք հավաքելու համար տեղանքը նշել չի վախում, չէ՞, որտեղ ի դեպ էս պահին ընդամենը մի խաղալիքի խանութ եմ հիշում, շատ շատ ասենք 2 հատ էլ լինի
    Ու նենց ա ստացվել, որ պարսիկների հետ բոլոր վատ վերաբերմունքների դեպքերը ինքն ա տեսել, մեկ էդ, մեկ մոլերից մեկի զուգարանում (էս մեկի անունը չի վախեցել նշի, գնամ հուշեմ, տերն ով ա, արագ ջնջի )

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի կողմից իրոք շատերի համար պարսիկների գալը փող աշխատելու միջոց ա, բայց մյուս կողմից լրիվ հավատում եմ, որ սա իրական դեպք ա ու հավատում եմ, որ սենց դեպքեր շատ-շատ են լինում: Մեկը ես հիշում եմ, որ տաքսիստները կամ այլ մարդիկ հա ասում էին` ուֆ, էս պարսիկներն էլի էկան: Համաձայնեք, որ էդ տոնայնությունը հեչ նման չի հյուրընկալության:

    Ինչ վերաբերում ա ոստիկանություն դիմելուն, ապա օտար երկրում գտնվողն ավելի շուտ փասափուսան կհավաքի, հետ կգնա իր երկիր ու էլ երբեք չի գա, քան ոստիկանություն կմտնի: Իսկ էս պոստի հեղինակն էլ հին հայկական ավանդույթների համաձայն վախենում ա խանութի անունը հրապարակել:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (22.03.2016), Տրիբուն (22.03.2016)

  16. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ի դեպ ես էլ բողոք ունեմ, էսօր ընդմիջումը Տաշիր հանրախանութի Տաշիր Պիցայում էինք անում, մոտ 100 պարսիկ հյուրի էին սպասում, համարյա սաղ սեղանները ռեզերվ արած էր, իրանց նախնական պատվերներն էին սարքում ու մեզ բանի տեղ չէին դնում, սաղ պատվերներն ուշացնում էին, որտև զբաղված էին հյուրերին հնարավորինս լավ դիմավորելու հարցով: Բայց մենք էլ ենք չէ՞ մարդ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #12
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի կողմից իրոք շատերի համար պարսիկների գալը փող աշխատելու միջոց ա, բայց մյուս կողմից լրիվ հավատում եմ, որ սա իրական դեպք ա ու հավատում եմ, որ սենց դեպքեր շատ-շատ են լինում: Մեկը ես հիշում եմ, որ տաքսիստները կամ այլ մարդիկ հա ասում էին` ուֆ, էս պարսիկներն էլի էկան: Համաձայնեք, որ էդ տոնայնությունը հեչ նման չի հյուրընկալության:

    Ինչ վերաբերում ա ոստիկանություն դիմելուն, ապա օտար երկրում գտնվողն ավելի շուտ փասափուսան կհավաքի, հետ կգնա իր երկիր ու էլ երբեք չի գա, քան ոստիկանություն կմտնի: Իսկ էս պոստի հեղինակն էլ հին հայկական ավանդույթների համաձայն վախենում ա խանութի անունը հրապարակել:
    Բյուր, եթե իմ աչքի առաջ լիներ, ես կդիմեի ոստիկանություն կամ էլ լրագրողներ կկանչեի, պարսիկների մասին չէի ասում:

    Իսկ տաքսիստների մեջ, ու ոչ միայն, հա կան էդպիսիքը, բայց ոչ մեկը (կամ գրեթե ոչ մեկը) պարսիկի դիմաց տենց ցույց չի տա, այլ հակառակը, կլինի ամենայն բարեհամբույր տեսքով: Իհարկե էդ բարեհամբույրության տակ կթաքցնի իմ ասած հյուրասիրությանը խիստ հակառակ նպատակ, փող կլպելը: Դեպքեր կան, որ ասենք 6 ԿՄ-ն տարել են 100 դոլարով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. #13
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Լավ, սաղ հեչ, մի հատ կայֆ բան: Ուրեմն ենթադրենք էս Յաշայի գրածը ճիշտ ա: ՖԲ-ում ու լրատվականներում լավ տարածվում ա: Գոնե էս պահի դրությամբ աչքիս չընկավ որևէ մեկը, որ ասի «լավ են անում, չեն թողնում»: Սաղ կամ դատապարտում են, կամ էլ չեն հավատում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. #14
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, եթե իմ աչքի առաջ լիներ, ես կդիմեի ոստիկանություն կամ էլ լրագրողներ կկանչեի, պարսիկների մասին չէի ասում:

    Իսկ տաքսիստների մեջ, ու ոչ միայն, հա կան էդպիսիքը, բայց ոչ մեկը (կամ գրեթե ոչ մեկը) պարսիկի դիմաց տենց ցույց չի տա, այլ հակառակը, կլինի ամենայն բարեհամբույր տեսքով: Իհարկե էդ բարեհամբույրության տակ կթաքցնի իմ ասած հյուրասիրությանը խիստ հակառակ նպատակ, փող կլպելը: Դեպքեր կան, որ ասենք 6 ԿՄ-ն տարել են 100 դոլարով:
    տաքսիստներին բան չեմ ասում, տաքսիստները Լոնդունում էլ են տաքսիստ, Փարիզում էլ,ինչ տաքսիստ որտուրիստին չկլպի, դա ուրիշ ա, բայց նա ջգողություն չի դնում ամերիկացի ու պարսիկ տուրիստի միջև, հավասարապես կլպում ա:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մուշու (22.03.2016)

  21. #15
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    տաքսիստներին բան չեմ ասում, տաքսիստները Լոնդունում էլ են տաքսիստ, Փարիզում էլ,ինչ տաքսիստ որտուրիստին չկլպի, դա ուրիշ ա, բայց նա ջգողություն չի դնում ամերիկացի ու պարսիկ տուրիստի միջև, հավասարապես կլպում ա:
    Դե մերոնք էլ չեն դնում: Կլպում են սփյուռքահայերին ու արտասահմանցիներին, չեն կլպում տեղացիներին, որտև չեն կարա ֆռռացնեն, ստեղ բոլորն էլ գներն ու ճամփեքը գիտեն: Չնայած իմ հետ եղել ա, որ մեր կանգառում նստել եմ տաքսի, իջել Օպերայում (4.5 կմ), հենց սկզբից սկսեց հարցնել որ ռայոնից եմ, ասեցի Հոկտեմբերյան, Բամբակաշատ գյուղից, վերջում 1500 դրամ փող ուզեց ու քաշվեց

    Ուղղակի Նովրուզի օրերին քանի որ պարսիկ տուրիստները շատ են, տաքսիստները էդ օրերին առանձնահատուկ են սպասում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mr. Annoying (22.03.2016)

Էջ 1 15-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ
    Հեղինակ՝ Մարկիզ, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 315
    Վերջինը: 06.09.2018, 11:04
  2. Մեր վերաբերմունքը ոստիկանների նկատմամբ
    Հեղինակ՝ Մարի-Լույս, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 10.10.2015, 17:55
  3. Վերաբերմունքը ՁԻԱՀ/СПИД-ի նկատմամբ
    Հեղինակ՝ docart, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 4
    Վերջինը: 24.09.2012, 11:59
  4. Գրառումներ: 12
    Վերջինը: 07.08.2008, 19:23
  5. Բժիշկ: Իմ վերաբերմունքը
    Հեղինակ՝ Hovulik, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 23.06.2007, 23:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •