Արտ, մասնավոր կարծիք չեմ ասում, ընդհանուր պատկերն եմ ներկայացնում: Ընդհանուր պատկերն ա, որ էդ մարդիկ չեն մնում: Մնացողներն էլ երկու-երեք հոգի ամեն տարվա հարյուրավորներից, էդ երկու-երեք հոգին էլ կիսատ թողնում, գնում են: Էլ ի՞նչ ընդհանուր դեպք ես ուզում: Հա, կարող ա հանկարծ գտնես հայի հետ պսակված հնդիկի, որը մնացել ա Հայաստանում, ինչ-որ կերպ ապրում ա (իմ ամբողջ հնդիկ շրջապատում մենակ մի տենց դեպքի գիտեմ, ավելի շատ պսակվում, տանում են իրանց երկիր):
Ստեղ մեծ տարբերություն կա: Ես ու Շինը ու մյուսները ուսում/աշխատանք ենք ճարել տնտեսապես ավելի լավ վիճակում գտնվող երկրներում, միևնույն ժամանակ Հայաստանում ինչ-որ թեկուզ վատ, բայց ստատուս ունենալով: Էն, ինչ ինձ ու Շինին հասանելի էր Հայաստանում, հնդիկներին հասանելի չի: Ու հնդիկները չեն գնում Եվրոպա, հետ են գնում Հնդկաստան, մի քանի տարի գործազուրկ մնում կամ ձրի էս կամ էն բժշկի մոտ աշխատում, մինչև դիպլոմը վավերացնեն, կարողանան մի բան անել: Հասկանու՞մ ես որն ա հնդիկի ու իմ տարբերությունը: Ես կարամ ցածր աշխատավարձով Հայաստանում գործ ճարեմ, իսկ հնդիկին էդ ցածր աշխատավարձն էլ հասանելի չի:Դու մի հատ քեզ հարցրու, թե ինչի ես ստեղից գնացել: Շինին հարցրու: Մյուսներին հարցրու: Մենք հիմա մեր երկիրը մեր համար չենք կարողանում գրավիչ սարքել: Ես որ գնալու մասին լսել անգամ չեմ ուզում, ստեղ լիքը բաներից ահավոր զզված եմ: Հավատա, որ եթե մենք գրավիչ միջավայր ստեղծած լինեինք, աշխատանքային, սոցիալական, իրավունքի պահպանման, «ռասիզմի» եղած դրսևորումն էնքան չի, որ նույն էդ հնդիկները չմնային, լավ էլ կմնային: Ռասիզմի էդ դրսևորումը իրանց փախնելու պատճառ կարող ա դառնա մենակ «բաժակի վերջին կաթիլը» կոնտեքստում, որտև մնացած բաներում լիքը խնդիրներ ունենք:
Չէ Արտ, դու փառք ես Աչքովս եմ տեսել, ոչ թե պատմել ա: Ֆեյսբուքում գրում էին՝ վեր կաց, գնա մեր երկրից, ինչ գործ ունես ստեղ:
Էջանիշներ