Էդ Լֆիկի պատմություններին ծանոթ չեմ, ես ինքս հալած յուղի տեղ չէի ընդունի, բայց դեպքը կտրուկ տարբերվում ա, հեչ որ չէ որտև Լֆիկի ֆինանսական մախինացիաների, մոնոպոլյաների ու օրենքից դուրս աշխատելու մասին գիտենք սաղս էլ: Իսկ սա անհանդուրժողականության մասին գրառում ա: Ռուֆ, ես էլ էդ մարդուն չեմ ճանաչում ու իմ կողմից էլ անազնիվ ա առանց ճանաչելու ասել խաբելը, բայց մեկ ա, կարծում եմ, որ խիստ չափազանցված ա, առնվազն: Ու նկատի, էսքան մարդ խոսեց, չի հայտնվել մեկը, որ նախկինում նույն խանութում նման բան նկատած լինի: Լավ, ասենք թե զգուշացավ, էսօրվանից չարեց, բայց եթե արել ա, ինչ ա, մենակ մի հոգի՞ ա դա տեսել:
Էջանիշներ