Շինարար (22.03.2016)
ըհըն ասածիս ապացույցը, կան սուրբ կուլտուրական ազնիվ ազգեր ու կան բոմժ թափթփուկ ազգեր
Աթեիստ (22.03.2016)
Արտ, էդ մի հատիկ փոստի ու տակի քոմենթների վիճակագրությունը ադեկվատ պատկեր չի ստեղծում, որովհետև էդ մակարդակի քոմենթ գրողները օդնակլասնիկում են թափած ու բլոգնյուզի, սլաք.ամ-ի քոմենթների տակ:
Շատ հեռու չգնամ, մի քանի տարի առաջ Գյումրի գնացող տրանսպորտի մեջ մի հատ կին գերմանացի զույգին, որոնք պարսիկների հետ ոչ մի աղերս չունեիրն, անվանեց պարսիկներ ու իրենց հասցեին ինչ ասես չասաց: Երբ ներվերս տեղի տվեցին ու էդ կնոջը բացատրեցի, որ իրենք պարսիկ չեն, գերմանացի են, նախ չհավատաց, հետո էլ լրիվ նույն բաները գերմանացիների հասցեին ասաց:
Ու սենց անգրագետ, անմակարդակ մասսա ցավոք Հայաստանում ահավոր շատ կա:
I may be paranoid but no android!
Այլ հայացք
Գիտեի, որ սենց բան գրելու ես (կամ ուրիշն ա գրելու)
Բայց չգիտես ինչի անընդհատ ղժժում ենք օդնոյից ֆեյս եկողների վրա, համարում որ լիքն են անմակարդակները, սաղ օրը դրանց տնազն անող գրառում անում, LAV?, որտև erexeeeeqqq, yes car em naxand, ուրիշ անհանդուրժող թեմաներում (օրինակ՝ նույնասեռականների) լիքն ենք տեսնում կարծրատիպային մտածողություն ունեցողների և այլն:
Ռուֆ ջան, ոչ մեկը չի ասում, որ նման կերպ մտածողներ Հայաստանում չկան: Հավատա, որ սա մեր ամենափոքր խնդիրներից ա, որտև քիչ են տենց մարդիկ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հայերի ցուցաբերած ռասիզմի մի ուրիշ զզվելի օրինակ էլ ունեմ:
Նախորդ գործիս տեղը Instigate-ի շենքի մոտ էր ու լանչը Instigate-ի ճաշարանում էինք անում (ավելի ճիշտ, ես ինքս էդտեղ երկու անգամ եմ կերել, որովհետև գործս երեկոյան էր սկսվում): Էղտեղ էլ ուսանողական հանրակացարաններն էին, որտեղ լիքը հնդիկ ուսանողներ կային ու հնդիկներից շատերը էդ ճաշարանից էին օգտվում: Instigate-ի շենքի աշխատողները ճաշարանին ասել էին, որ սպասքը, դանակ, պատառաքաղը, երկու տարբեր տեղ դնեն՝ մեկը հայերի համար, մեկը հնդիկների, որովհետև հնդիկների վրայից հոտ ա գալիս ու իրենք չեն ուզում հնդիկների հետ նույն սպասքից օգտվեն: Ու մեր օֆիսի ժողովուրդը էդ ճաշարանից օգտվելիս դիտմամբ ցուցադրաբար հնդիկների համար նախատեսված տեղից էին գդալ, պատառաքաղ վերցնում, ու հնդիկների հետ նույն սեղանի շուրջ էին նստում, որ էն անասունները վատ զգային :
I may be paranoid but no android!
Արտ, լավ էլի, հեչ ոնց որ Հայաստանից չլինես: Էդ ադնակլասնիկային մասսան ամբողջ պետության ահռելի մեծ մասն ա կազմում, սաղս էլ գիտենք դրա մասին: Եթե իրանք մեծամասնություն չլինեին, ինչ-որ հրաշքով իրանց կանոնները չէին թելադրվի (էդ կանոնների մեջ ա նաև ընտրություն կեղծելը: Ինձ համար ռասիզմն ու ընտրություն կեղծելը շատ նման բաներ են. երկուսն էլ հակադեմոկրատական են)
Ու հա, հնդիկների օրինակը Ռուֆը լավ բերեց: Ես եմ վեց տարի իրանց կողքին սովորել ու հետները շփվել ու իմ աչքով եմ տեսել, թե ինչ վերաբերմունքի են արժանացել ու ոնց են ավարտելուն պես վեր կացել, գնացել` առանց մի վայրկյան անգամ վարանելու:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ