GriFFin ջան, կոսմետոլոգս չի ասում, թե դեմքին բան քսել պետք չի դուրս գալուց։ Ընդհակառակը․ երբ ես առաջին անգամ էի գնացել իր մոտ, ասացի, որ ուզածս այն է, որ մաշկս այն վիճակի գա, որ որևէ բան քողարկելու կարիք չունենամ, կարողանամ առանց որևէ բան քսելու տնից դուրս գամ։ Իսկ նա պատասխանեց, որ իհարկե, հնարավոր է հասնել լավ արդյունքի, անթերի մաշկի, բայց հաշվի առնելով մեր կեղտոտ մթնոլորտը և/կամ քո նշած արևի գործոնը, ամեն դեպքում չարժի առանց պաշտպանության դուրս գալ։
Մաշկի տեսակից ու որակից կախված նա բնական նյութերից իր պատրաստած կրեմներից է տալիս։ Մի բարակ շերտ ցերեկային կրեմ, վրայից թեթև դիմափոշի ու վերջ։ )) Համ էլ ավելի թարմ տեսք ա տալիս, քան տանալնի կրեմը։
Լավ, մերսի խորհրդի համար։ Ես ամեն օր չեմ շպարվում, միայն խոշոր առիթներին, դրա համար ինձ ավելի շատ լավ/ծանր/մասնագիտական շպարն ա հետաքրքիր։
Էջանիշներ