ուսանող ժամանակ ես շպարից լուսատարիներով հեռու էի, հիմա էլ միայն ինչ-որ միջոցառումների, եթերի ու նման անկապ երևույթների ժամանակ եմ ճարահատյալ շպարվում: Ճարահատյալ, քանի որ առանց շպարի «էրեխու տեղ են դնում»: Շպարվելու պրոցեսն ինձ համար ժամանակի վատնում է, շպարի առկայությունը դեմքին՝ ավելորդ լարվածություն, դիսկոմֆորտ: Էնպես որ չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կկարողանա ինձ համոզել, որ շպարվելը կուլտուրա է:
Մյուս կողմից, թեև շպարվելն ինձ համար կուլտուրա չէ, պետք է լինի շպարվելու կուլտուրա:
- Որակյալ կոսմետիկայի օգտագործում, որ մաշկը 25 տարեկանում 45-ի տեսք չունենա:
- Կոսմետիկայի մինիմալ քանակ, նորմալ չի, երբ \(շինարարական ինչ-որ տերմին) են անում դեմքին... երանգների համադրություն են ուզում ստանան, թող ավելորդ շերտը մաքրեն (մի անգամ շփոթվել, գեղեցկության սրահում եմ մեյքափ պատվիրել, մաշկս կոսմետիկայի տակից չէի զգում) ...
ու էլի լիքը-լիքը կետեր, որ ալարում եմ գրել, բայց պետք ա հաշվի առնեն մարդիկ՝ կոսմետիկա օգտագործելիս:






Մեջբերել

Մտածում եմ՝ գուցե պիտի արվեստագե՞տ լինեի։ Կնկարեի, վրձին֊մրձիններից հավեսս կհանեի 
Էջանիշներ