User Tag List

Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 79 հատից

Թեմա: Իմ կողմից հայերեն մոնտաժվող արտասահմանյան ֆիլմին անհրաժեշտ են մարդկանց ձայներ։

  1. #31
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,853
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    60 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Արամ ջան, նախ ուզում եմ ողջունեմ էնտուզիազմդ՝ սենց բան անելու: Հայերեն թարգմանված կինոների կարիք իրոք կա: Բայց ամեն դեպքում ես էլ ունեմ որոշակիորեն քննադատական խոսք ու քո թույլտվությամբ կխոսեմ էդ մասին (եթե հետաքրքիր չէ, կարող ես չկարդալ, խնդիր չկա):

    Դու ասում ես, որ դերասանի իրական ձայնը հնչելով վերևից երկրորդ ձայն դնելը դիտողին լարված չի պահի: Թույլ տուր չհամաձայնել, դա սաստիկ լարված է պահում: Մի կողմից ֆոնային՝ իրական ձայնն այնքան կամաց է, որ հնչերանգները, առոգանությունը, համ ու հոտը չես կարողանում ընկալել, մյուս կողմից այնքան բարձր է, որ խանգարում է լսել թարգմանած լեզվով խոսքը: Այդպես՝ դեպքերի մեծ մասում: Էս առումով, ոնց նշեց Տիրիբունը, կարելի ա ուսումնասիրել ռուսական թարգմանությունները, որովհետև իրենք որոշակի վարպետության են հասել: Ավելին, կան ձայներ, որոնք արդեն իսկ ասոցացվում են կոնկրետ դերասանների հետ, ասենք Դե Նիրոյին կամ Ալ Պաչինոյին նույն ստուդիայում միշտ նույն մարդն է իրականացնում: Իրանք որպես կանոն ամբողջովին ջնջում են իրական ձայնը ու թողնում զուտ թարգմանածը: Բայց նախ նկատենք, որ դա վիթխարի ծախսերի հետ է կապված.
    1. Վարձատրություն պրոֆեսիոնալ թարգմանիչների
    2. Վարձատրություն պրոֆեսիոնալ դերասանների
    3. Ֆիլմի հեղինակային իրավունքների ձեռք բերում, այդ թվում ձեռք բերում ֆոնային ձայների
    և այլն:

    Պարզ է, որ դու էդ որակի գործ չես կարող անել, եթե նույնիսկ կարողանաս գումար ճարել, ապա մեր «պրոֆեսիոնալ դերասաններ»-ն էլ էդ վարպետությամբ չեն անում (վկան՝ հայերեն թարգմանված ֆիլմերն ու սերիալները), իսկ որ ավելի կարևոր է, ստեղի շուկան էնքան փոքր ա, որ ծախսերդ հանել չես կարողանա:

    Ռուսերեն թարգմանած ֆիլմերի մեջ, իհարկե, կհանդիպենք քո նշած տիպի թարգմանություններ էլ: Դրանք հիմնականում երկու դեպքում են լինում. մասնավոր (չակերտավոր ասեմ՝ «խուժան») կազմակերպություններ ու անհատներ ոչ պրոֆեսիոնալ թարգմանություններ են անում՝ լավ տարբերակից առաջ ընկնելու, ինտերնետում գովազդով փող աշխատելու համար, մինչև որ նորմալ թարգմանվածը շուկա դուրս գա: Երկրորդ դեպքը ոչ էնքան «կարևոր» ֆիլմերն են, որոնց վրա էդքան ռեսուրս ծախսել չարժի: Ոնց տեսնում ես ռուսական շուկայում, որը թարգմանության մակարդակով իսկապես լավն է, քո ասած տարբերակը երկրորդ սորտային է:

    Մի կարևոր բան. ի՞նչ ենք շահելու հայերեն ֆիլմեր ունենալուց: Եթե նպատակն ինքնանպատակ է, ապա ոչինչ: Եթե նպատակը հայերենը զարգացնելն է, ապա պետք է ոչ սիրողական գործ: Հավատա, որ ինչքան էլ քո արած գործը դուրդ գա ու կողքից քո մտերիմները գովեն, մի 100-200 հոգի էլ դիտող ճարես, քո արածը շարունակում է մնալ սիրողական: Սիրողական է պատահական մարդկանց առաջարկելը ձայնագրվել: Սիրողական է ձայնագրվել հեռախոսով: Սիրողական է մենակով նստել ու թարգմանելը: Որակյալ ապրանք, էս պայմաններում, ինչքան ուզում է հրաշալի նպատակներ ունենաս ու ինչքան ուզում է լավ լեզու իմանաս, չես կարող ստանալ: Եթե սրան գումարում ենք էն, որ քեզ օգնել ցանկացողին դու ոչ թե ուզում ես լսել ու ընդհանուր հայտարարի գալ, այլ ասում ես «իմ որոշածով ենք անելու» (հավատա, որ մենք գիտենք, որ քո թարգմանություններն էնքան դիտող չունեն, որ դու ըստ դրանց հասարակական կարծիք իմանաս), ապա եթե նույնիսկ էնտուզիազմով մի քանի հոգու գտնես, նրանք շատ շուտ կհոգնեն էդ գործից՝ իրենց կարծիքը հաշվի չառնելու, գործից որևէ օգուտ (նյութական կամ այլ) չունենալու ու այլ պատճառներով: Արդյունքում նման նախաձեռնությունը, ինչքան էլ ցավալի է, ի սկզբանե դատապարտված է ձախողման: Մանավանդ որ դու թարգմանելու ես ֆիլմեր, որոնք արդեն իսկ հասանելի են ռուսերեն կամ անգլերեն՝ այսինքն բնագրով կամ լավ թարգմանությամբ, ու որոնցից գոնե մեկը քո պոտենցիալ դիտողը հասկանալու է:

    Շատ ավելի լավ միտք է ենթագրերով թարգմանելը: Շատ ավելի օգտակար է համակարգչային ծրագրերի թարգմանությունը, էնպես որ խորհուրդ կտամ որ այդ ուղղությունների վրա էնտուզիազմդ օգտագործես: Բայց դրական արդյունքի հասնելու համար մի կարևոր պայման պետք է ասեմ. այդ թարգմանություններից ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ դիր քննարկման, դիր հենց էս կայքում էլ, ստեղ լիքը լավ մասնագետներ ու փորձառու մարդիկ կան: Ու պատրաստ եղիր քննադատության, ուղղումների, որովհետև էստեղ գիտենք թե քննադատել, թե քննադատության արդյունավետությունը, օգուտը: Դրանց շնորհիվ լիքը լավ բան է ստեղծվել, եթե միայն գործ անողը պատրաստ է այն լսել: Ես ինքս եմ էդ սուր քննադատությունները էստեղ լսել արդյունքում մի քանի օրից էս կայքը դառնալու ա 10 տարեկան՝ չկորցնելով իր արդիականությունը:

    Բռնածդ գործերին հաջողություն եմ ցանկանում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (15.03.2016), John (15.03.2016), Smokie (15.03.2016), _Հրաչ_ (15.03.2016), Աթեիստ (15.03.2016), Տրիբուն (15.03.2016)

  3. #32
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    14.03.2016
    Գրառումներ
    22
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Chuk, շնորհակալ եմ, ո՞վ է կարողանում այստեղ գրառումը ջնջել, ցանկանում եմ իմ այս հայտարարված առաջարկի գրառումը հեռացնել։

  4. #33
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,853
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    60 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Aramblog-ի խոսքերից Նայել գրառումը
    Chuk, շնորհակալ եմ, ո՞վ է կարողանում այստեղ գրառումը ջնջել, ցանկանում եմ իմ այս հայտարարված առաջարկի գրառումը հեռացնել։
    Արամ ջան, կանոններ չխախտող գրառումները չենք ջնջում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #34
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,556
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Արամ ջան, կանոններ չխախտող գրառումները չենք ջնջում:
    Մի խաբի ․․․ լավ էլ ջնջում եք։ Իսկ էս մեկը չեք ուզում ջնջեք, քանի որ ուզում եք մարդու գաղափարը ձեզանով անեք, փող աշխատեք։ Հենա Աթեիստենք արդեն մրցակցության հոտն առել էին, ու կոլեկտիվ գրոհեցին, աջակցելու փոխարեն։

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (15.03.2016), Աթեիստ (15.03.2016)

  7. #35
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,391
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Մի կարևոր բան. ի՞նչ ենք շահելու հայերեն ֆիլմեր ունենալուց: Եթե նպատակն ինքնանպատակ է, ապա ոչինչ: Եթե նպատակը հայերենը զարգացնելն է, ապա պետք է ոչ սիրողական գործ: Հավատա, որ ինչքան էլ քո արած գործը դուրդ գա ու կողքից քո մտերիմները գովեն, մի 100-200 հոգի էլ դիտող ճարես, քո արածը շարունակում է մնալ սիրողական: Սիրողական է պատահական մարդկանց առաջարկելը ձայնագրվել: Սիրողական է ձայնագրվել հեռախոսով: Սիրողական է մենակով նստել ու թարգմանելը: Որակյալ ապրանք, էս պայմաններում, ինչքան ուզում է հրաշալի նպատակներ ունենաս ու ինչքան ուզում է լավ լեզու իմանաս, չես կարող ստանալ:
    Չուկ, էրեխեք, ինչո՞ւ չի կարելի սիրողական որակի որևէ բան անել սիրողաբար: Ի՞նչ պարտադիր ա քննարկումը, քննադատությունը տանել կարծես թե գործ ունես պրոֆեսիանալ աշխատանքի հետ: Սիրողն երևի շնորհիվ էլ հենց կարելի ա մի օր հասնել պրոֆեսիոնալիզմի: Կարելի ա հեռախոսով ոչ միայն ձայնագրվել, այլև ֆիլմ նկարահանել, պարզ ա, որ չի լինի Սկորսեզեի որակ, բայց մարդ ա արել ա, ուզել ա, լավ ա արել: Կամ ի՞նչ պարտադիր ա ինչ-որ բան անելուց պարտադիր հանրային կամ անհատական շահ հետապնդել, ինչի՞ չի կարելի անել, որովհետև ուզում եմ: Ի՞նչ մի շուգատ ենք լինում սիրողականությունից:

    Ինձ թվում ա կարելի ա երբեմն թողնել մարդն ինքն իր ուզածով շարժվի, ինքնակատարելագործվի, զգա վատն ու լավը, թեկուզ վերջում ձախողի, քան թևաթափ անել: Ես որ սենց կոլեկտիվ քննադատություններից սովորաբար թևաթափ եմ լինում, սովորաբար չէ, միշտ, ու արդյունքում ոչ մի արդյունքի չեմ հասնում տվյալ գործում, որը բարիս ցանկացող մարդկանց կողմից քարուքանդ քննադատության ա ենթարկվում: Ձեր գործն ա իհարկե, բայց պետք չի պարտադրել, թե ընդւոնիր մեր ակումբում եղած պրոֆեսիոնալների ու փորձառուների քննադատությունը:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (15.03.2016), Նիկեա (16.03.2016)

  9. #36
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,556
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը

    Դե այ Պողոս առաքյալ, է ․․․

  10. #37
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,391
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե այ Պողոս առաքյալ, է ․․․
    Էն մի թեմայում էլ քեզ եմ պատասխանել, Պողոս առաքյալին չեմ համակրում, մի ուրիշ առաքյալ չկա՞ր:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 15.03.2016, 15:16:

  11. #38
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,853
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    60 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, էրեխեք, ինչո՞ւ չի կարելի սիրողական որակի որևէ բան անել սիրողաբար: Ի՞նչ պարտադիր ա քննարկումը, քննադատությունը տանել կարծես թե գործ ունես պրոֆեսիանալ աշխատանքի հետ: Սիրողն երևի շնորհիվ էլ հենց կարելի ա մի օր հասնել պրոֆեսիոնալիզմի: Կարելի ա հեռախոսով ոչ միայն ձայնագրվել, այլև ֆիլմ նկարահանել, պարզ ա, որ չի լինի Սկորսեզեի որակ, բայց մարդ ա արել ա, ուզել ա, լավ ա արել: Կամ ի՞նչ պարտադիր ա ինչ-որ բան անելուց պարտադիր հանրային կամ անհատական շահ հետապնդել, ինչի՞ չի կարելի անել, որովհետև ուզում եմ: Ի՞նչ մի շուգատ ենք լինում սիրողականությունից:

    Ինձ թվում ա կարելի ա երբեմն թողնել մարդն ինքն իր ուզածով շարժվի, ինքնակատարելագործվի, զգա վատն ու լավը, թեկուզ վերջում ձախողի, քան թևաթափ անել: Ես որ սենց կոլեկտիվ քննադատություններից սովորաբար թևաթափ եմ լինում, սովորաբար չէ, միշտ, ու արդյունքում ոչ մի արդյունքի չեմ հասնում տվյալ գործում, որը բարիս ցանկացող մարդկանց կողմից քարուքանդ քննադատության ա ենթարկվում: Ձեր գործն ա իհարկե, բայց պետք չի պարտադրել, թե ընդւոնիր մեր ակումբում եղած պրոֆեսիոնալների ու փորձառուների քննադատությունը:
    Շին ջան, դու ասում ես, որ մենք թևաթափ ենք անում մարդուն ու ասում ենք, որ սիրողական ոճի բան չի կարելի անել: Ես քո հետ սիրով կհամաձայնվեմ, որ թևաթափ անել չի կարելի, ու որ սիրողական գործն էլ իր տեղն ունի: Բայց հիմա արի վերընթերցենք ու տեսնենք ո՞վ է թևաթափել ու ո՞վ է ասել, որ սիրողական անել չի կարելի: Նայիր, կարծիք հայտնողներից են Cassiopean ու Ateist-ը, ովքեր ներկայացրին իրենց՝ սիրողական աշխատանքը: Ի՞նչ է, կարծում ես սիրողական գործ անողը ասում է, թե սիրողականն ինքնին վա՞տ բան է: Ես գրեցի ու իմ հիմնավորումները բերեցի, թե ինչի՞ եմ դուբլյաժն էս տարբերակով համարում ժամանակի կորուստ, բայց նույն գրառման վերջում կոչ արեցի շարունակել գործը ենթագրերով ու նաև ծրագրեր թարգմանել: Ի՞նչ է, կարծում ես, որ ենթագրերովն ու ծրագրերը արդեն պրոֆեսիոնալ են լինելու: Ոչ Շին ջան, նորից սիրողական են լինելու, բայց բազմաթիվ պատճառներով իրենք ավելի շատ շանս ունեն օգտակար բան դառնալու: Դրա համար էլ նորից մարդուն կոչ արեցի, էդ թարգմանությունները դնել հանրային քննարկման, որտև միայն քննարկումը, այլ ոչ թե «վայ շատ լավ բան ես արել» տիպի մեկնաբանությունները իրեն կօգնեն կատարելագործվել ու առաջ գնալ: Սա թևաթա՞փ անել է, թե՞ առաջխաղացման ճանապարհ ցույց տալ:

    Շին ջան, մարդը պարտավոր չի ընդունել քննադատությունը, բայց այ ես կարող եմ նման կոչ անել իրեն ու դու ինքդ էլ գիտես, որ էստեղի կարծիքներն ու քննադատությունը կարող են մարդուն օգնել: Էնպես որ արի կլինի հրեշտակիդ թևերը գլխիցդ մի քիչ հեռու տար, որտև կարծես աչքերդ փակել են ու լավ չես տեսնում կարդացածդ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mr. Annoying (15.03.2016)

  13. #39
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,556
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն մի թեմայում էլ քեզ եմ պատասխանել, Պողոս առաքյալին չեմ համակրում, մի ուրիշ առաքյալ չկա՞ր:
    Շին ջան, 13 առաքյալ կա, քո ճաշակով որին ուզում ես ընտրի։

  14. #40
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,391
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Շին ջան, դու ասում ես, որ մենք թևաթափ ենք անում մարդուն ու ասում ենք, որ սիրողական ոճի բան չի կարելի անել: Ես քո հետ սիրով կհամաձայնվեմ, որ թևաթափ անել չի կարելի, ու որ սիրողական գործն էլ իր տեղն ունի: Բայց հիմա արի վերընթերցենք ու տեսնենք ո՞վ է թևաթափել ու ո՞վ է ասել, որ սիրողական անել չի կարելի: Նայիր, կարծիք հայտնողներից են Cassiopean ու Ateist-ը, ովքեր ներկայացրին իրենց՝ սիրողական աշխատանքը: Ի՞նչ է, կարծում ես սիրողական գործ անողը ասում է, թե սիրողականն ինքնին վա՞տ բան է: Ես գրեցի ու իմ հիմնավորումները բերեցի, թե ինչի՞ եմ դուբլյաժն էս տարբերակով համարում ժամանակի կորուստ, բայց նույն գրառման վերջում կոչ արեցի շարունակել գործը ենթագրերով ու նաև ծրագրեր թարգմանել: Ի՞նչ է, կարծում ես, որ ենթագրերովն ու ծրագրերը արդեն պրոֆեսիոնալ են լինելու: Ոչ Շին ջան, նորից սիրողական են լինելու, բայց բազմաթիվ պատճառներով իրենք ավելի շատ շանս ունեն օգտակար բան դառնալու: Դրա համար էլ նորից մարդուն կոչ արեցի, էդ թարգմանությունները դնել հանրային քննարկման, որտև միայն քննարկումը, այլ ոչ թե «վայ շատ լավ բան ես արել» տիպի մեկնաբանությունները իրեն կօգնեն կատարելագործվել ու առաջ գնալ: Սա թևաթա՞փ անել է, թե՞ առաջխաղացման ճանապարհ ցույց տալ:

    Շին ջան, մարդը պարտավոր չի ընդունել քննադատությունը, բայց այ ես կարող եմ նման կոչ անել իրեն ու դու ինքդ էլ գիտես, որ էստեղի կարծիքներն ու քննադատությունը կարող են մարդուն օգնել: Էնպես որ արի կլինի հրեշտակիդ թևերը գլխիցդ մի քիչ հեռու տար, որտև կարծես աչքերդ փակել են ու լավ չես տեսնում կարդացածդ:
    Արտ, երբ մի չորս-հինգ հոգի սկսում ա խորհուրդ տալ միանգամից սենց խմբակային, մի տեսակ մարդու աչքերը հա փակվում են ու աչքին հակառակորդի գրոհ ա երևում, ինչքան ուզում ա բարի լինեն խորհրդատուների նպատակների: Ես ձեզ գիտեմ, բայց էս մարդը՝ չէ: Ես ինձ իրա տեղն եմ դնում ու իմ պրիզմայիով եմ սենց ասած նայում: Նույնիսկ իմ ամենահարազատ մարդիկ, որ մեկ էլ ձայն ձայնի տված սկսում են խորհուրդներ տալ, շատ վատ եմ տանում, հո իրանց նպատակները ամենաբարին են: Չգիտեմ, ես էս մարդու ռեակցիան հասկանում եմ, մակարդակին պետք չէր կպչել, սիրուն չնայվեց, բայց նեղվելը լրիվ հասկանում եմ:

    Հրեշտակի դեր ստանձնելու ցանկություն ես հաստատ չունեմ, ես չեմ վայթե բարեկամաբար խորհուրդներ տալիս նորեկներին, իսկ ո՞վ ա տեսել անտարբեր հրեշտակ, էս թեմայում ակտիվ գրառողների մեջ փնտրեք հրեշտակներին

  15. #41
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,853
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    60 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, երբ մի չորս-հինգ հոգի սկսում ա խորհուրդ տալ միանգամից սենց խմբակային, մի տեսակ մարդու աչքերը հա փակվում են ու աչքին հակառակորդի գրոհ ա երևում, ինչքան ուզում ա բարի լինեն խորհրդատուների նպատակների: Ես ձեզ գիտեմ, բայց էս մարդը՝ չէ: Ես ինձ իրա տեղն եմ դնում ու իմ պրիզմայիով եմ սենց ասած նայում: Նույնիսկ իմ ամենահարազատ մարդիկ, որ մեկ էլ ձայն ձայնի տված սկսում են խորհուրդներ տալ, շատ վատ եմ տանում, հո իրանց նպատակները ամենաբարին են: Չգիտեմ, ես էս մարդու ռեակցիան հասկանում եմ, մակարդակին պետք չէր կպչել, սիրուն չնայվեց, բայց նեղվելը լրիվ հասկանում եմ:

    Հրեշտակի դեր ստանձնելու ցանկություն ես հաստատ չունեմ, ես չեմ վայթե բարեկամաբար խորհուրդներ տալիս նորեկներին, իսկ ո՞վ ա տեսել անտարբեր հրեշտակ, էս թեմայում ակտիվ գրառողների մեջ փնտրեք հրեշտակներին
    Շին ջան, ես կարծում եմ, որ քննարկման վերջում Արամը բոլորիս դիրքորոշումն էլ հասկացավ ու իրան վատ չի զգա, եթե չշարունակես էս «հրեշտակային» գրառումներով բզբզալ

    Ես սիրում եմ, որ մարդիկ Արամի նկատմամբ էնտուզիազմ են ունենում: Ակումբում էդպիսի շատերն են եղել, իրանցից շատերը նման քննադատության մեջով անցել են ու հիմա շնորհակալ են դրա համար: Բայց էդ քննարկումներից շատերում դու էսպես գրառում արած կլինես

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. #42
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,391
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Շին ջան, ես կարծում եմ, որ քննարկման վերջում Արամը բոլորիս դիրքորոշումն էլ հասկացավ ու իրան վատ չի զգա, եթե չշարունակես էս «հրեշտակային» գրառումներով բզբզալ

    Ես սիրում եմ, որ մարդիկ Արամի նկատմամբ էնտուզիազմ են ունենում: Ակումբում էդպիսի շատերն են եղել, իրանցից շատերը նման քննադատության մեջով անցել են ու հիմա շնորհակալ են դրա համար: Բայց էդ քննարկումներից շատերում դու էսպես գրառում արած կլինես
    Տարօրինակ ոչինչ չկա, որովհետև ես ինքս ծանր եմ տանում քննադատությունը Չգիտեմ՝ ում մասին ես ասում, բայց ես լիքը մարդիկ եմ հիշում, ովքեր ուղղակի դադարել են ակումբ մտնել, ու շատ դեպքերում ես էսպիսի գրառում չունեմ էդ թեմաներում, որովհետև միշտ չի, որ ուզում եմ միջամտել, հիմա էս պահին քննադատության թեման ինձ անհանգստացնում ա, դրա համար արտահայտվեցի: Իսկ հրեշտակներ, էլի եմ ասում, օգնողների մեջ փնտրեք, ոչ թե անտարբերների:

  17. #43
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,853
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    60 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարօրինակ ոչինչ չկա, որովհետև ես ինքս ծանր եմ տանում քննադատությունը Չգիտեմ՝ ում մաիսն ես ասում, բայց ես լիքը մարդիկ եմ հիշում, ովքեր ուղղակի դադարել են ակումբ մտնել, ու շատ դեպքերում ես էսպիսի գրառում չունեմ էդ թեմաներում, որովհետև միշտ չի, որ ուզում եմ միջամտել, հիմա էս պահին քննադատության թեման ինձ անհանգստացնում ա, դրա համար արտահայտվեցի: Իսկ հրեշշտակներ, էլի եմ ասում, օգնողների մեջ փնտրեք, ոչ թե անտարբերների:
    Շին, կամավորագրվիր ու մասնակցիր թարգմանությանը, օգնիր Արամին

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (15.03.2016), Տրիբուն (15.03.2016)

  19. #44
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,391
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Շին, կամավորագրվիր ու մասնակցիր թարգմանությանը, օգնիր Արամին
    Ինձ բացարձակ հետաքրքիր չի: Ինչի՞ պիտի օգնեմ: Խի՞ հոր հրեշտակ չեմ: ինչի՞ հենց մի բանում ձեզ հետ համաձայն չեմ, պիտի ինչ-որ գործանական քայլեր ձեռնարկեմ, մեկ էլ էն հոգեառ տատուպապերի թեմայում էր, մեկը բա՝ տար դու պահի, չես կարծո՞ւմ, որ լուրջ չի սենց բան գրելը:

  20. #45
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,853
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    60 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ բացարձակ հետաքրքիր չի: Ինչի՞ պիտի օգնեմ: Խի՞ հոր հրեշտակ չեմ: ինչի՞ հենց մի բանում ձեզ հետ համաձայն չեմ, պիտի ինչ-որ գործանական քայլեր ձեռնարկեմ, մեկ էլ էն հոգեառ տատուպապերի թեմայում էր, մեկը բա՝ տար դու պահի, չես կարծո՞ւմ, որ լուրջ չի սենց բան գրելը:
    Բա ինչի՞ քո կարծիքով ես պետք ա քո պատկերացրած ձևով կարծիք հայտնեմ, իսկ դու չպետք ա իմ ասածն անես

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (15.03.2016), Շինարար (15.03.2016)

Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արտասահմանյան պարեր
    Հեղինակ՝ Morg, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 15.11.2012, 19:22
  2. Գրառումներ: 0
    Վերջինը: 20.01.2011, 19:55
  3. Գրառումներ: 17
    Վերջինը: 26.11.2009, 23:43
  4. Գրառումներ: 7
    Վերջինը: 11.10.2009, 01:05
  5. Հիացմունքի արժանի արարքներ հայտնի մարդկանց կողմից
    Հեղինակ՝ Վազգեն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 13.04.2007, 06:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •