Cracker, որպեսզի ավելի հստակ պատասխանեմ, կարո՞ղ ես ասել, թե ինչպես ես import անում ու ի՞նչ MySQL-ի վերսիա ես օգտագործում։
MySQL-ը հայերենի համար unicode ( UTF8 ) support ունի: Unicode Character Set կարող ես դնել ամբողջ սերվերի վրա, կոնկրետ բազաի, աղուսյակի (table), կամ նույնիսկ կոնկրետ դաշտի(column) մակարդակով:
Օրինակ, table-ի համար UTF8 կոդավորում դնելու համար պետք է անես հետևյալը.
Կոդ:
CREATE TABLE tbl_name (column_list)
    [[DEFAULT] CHARACTER SET charset_name] [COLLATE collation_name]]
Տվյալ դեպքում, եթե քեզ պետք է unicode կոդավորում դնել, ապա պետք է charset_name -ի փոխարեն գրես utf8, իսկ collation_name-ի փոխարեն՝ utf8_general_ci
Եթե TABLE -դ արդեն սարքել ես, ապա table-ի default կոդավորումը unicode-ի փոխելու համար աշխատացրու հետևյալ query-ն.
Կոդ:
ALTER TABLE tbl_name
    DEFAULT CHARACTER SET utf8
որից հետո table-դ արդեն unicode կոդավորումը կունենա, ու կարող ես հայերեն տեքստեր պահել:
Ավելի մանրամասն կարող ես կարդալ այստեղ.
http://dev.mysql.com/doc/refman/5.0/...et-syntax.html

Բացի տվյալները պահելու կոդավորումից, MySQL-ում կա նաև տվյալները կարդալ-գրելու կոդավորում: Եթե ուզում ես սերվերի վրա ի սկզբանե (by default) դրված կարդալ-գրելու կոդավորումից տարբեր կոդավորում օգտագործել (տվյալ դեպքում՝ UTF8 ) ապա պետք է ամեն անգամ բազային կպնելուց (connection ստեղծելուց) անմիջապես հետո մի անգամ աշխատացնես հետևյալ query-ն.
Կոդ:
SET NAMES 'utf8';
Էս ասածներս գործում են կարծեմ MySQL 4.1-ից սկսած:

Ավելի մանրամասն կարող ես կարդալ այստեղ.
http://dev.mysql.com/doc/refman/5.0/en/charset.html

Եթե ինչ-որ բան անհասկանալի ասացի, ասա, ավելի մանրամասն կբացատրեմ