Լեո (15.02.2020)
Էսօր ես սիբեխ եմ կերել, երեկ էլ սպանախ եմ կերել, շատ համով էր: Համով էր, քանի որ նախորդ օրը մի եքա կտոր սթեյք էի կերել, դրանից առաջ էլ հընգերութան հետ քյաբաբ-խորոված՝ իրա երկու շիշ արաղով։ Էս ինչի եմ ասում․ եթե ես երկու օր վրա-վրա ինձ մեծ քանակությամբ մսին կապած չլինեի, սիբեխն ու սպանախը տենց հավեսով չէի ուտի։ Այլ կերպ ասած, բալանսավորեք ձեր ռացիոնը հարգելիներս, կերեք ամեն ինչ, բայց չափի մեջ։ Ուտելիքից կուլտ մի սարքեք, կլինի դա միայն կանաչ խոտ, թե միայն կարմիր միս։
Arpine (24.03.2017), boooooooom (23.05.2017), Cassiopeia (23.03.2017), Quyr Qery (17.02.2020), Արէա (22.03.2017), Բարեկամ (23.05.2017), Հարդ (22.05.2017), Ռուֆուս (22.03.2017)
Դե, խնդիրն էն ա, որ ծնողության փորձ ունեցող մարդկանց լսելն էլ ա հաճախ վտանգավոր, որովհետև, կրկնեմ, ինքը մասնագիտություն չի ու ֆորմալ կրթություն չի ենթադրում: Օրինակ՝ Հայաստանում ծնողների մեծ մասը ֆիզիկական պատիժների, ասել ա թե՝ երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու կողմնակից են, ոմն ծանոթ հոգեբանության ամբիոնի նախագահ էլ ասում էր՝ մահակի տակ մեծացած երեխան սոված չի մնա: Նույնն էլ բուսակերները, կեսից շատը ինչ-որ հիպպիներ են լինելու, որոնք քեզ լիքը կպատմեն նրա մասին, թե ինչքան դաժան ա կենդանիներ ուտելն, ու չեն պատմի սպիտակուցների, երկաթի, կրեատինի դեֆիցիտի հետևանքների ու դրանց դեմն առնելու մասին: Ու սոյա կհամոզեն ուտել առանց բացատրելու, թե դա պոտենցիայիդ վրա ինչ հետևանքներ ա ունենալու:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Տրիբուն (23.03.2017)
ինձ թվում ա՝ ամենակարևորը չքարոզելն ա: ոչ մեկի հաճելի չի, երբ իրան սովորացնում են՝ ինչ ուտի, ոնց քայլի, ոնց հագնվի, ոնց էն բանից անի և այլն: այլ բան ա, եթե մարդը կոնկետ հարցնում ա: Թե չէ տեղից վերկացողը սկսում ա բացատրել, որ մարդն ամենակեր ա, որ իր ռացիոնում պարտադիր պետք ա էս լինի, էն լինի, նայում ես իրա կազմվածքին, մտածում ես՝ օքեյ:
Progart (25.03.2017)
Երկար ժամանակ ա ինչ ուզում եմ փորձել բուսակերության երևի ամենամսակեր տեսակը, որը կներառի՝ կաթնամթերք, ձու, ձուկ (մեկ մեկ էլ կարելի ա հավի միս):
Խելքս գնում ա բուսականությամբ սնվելու համար: Կանաչեղեն, հատիկեղեն, պանրեղեն (հա գիտեմ որ էս մեկը բուսականություն չի ) մեկ մեկ անհագ ձևով եմ ուտում: Բայց պահ ա գալիս, որ նույն ձևի մսեղենն եմ հիշում ու նորից չի ստացվում գոնե մի շաբաթ փորձել: Թե՛ բուսականություն, թե՛ մսեղեն հավասարաչափ շատ եմ սիրում: Եթե միսը սկսում ա գերակշռել մեջս զզվանք ա սկսում հասունանալ: Եթե բուսականությունն ա գերակշռում՝ զզվանքը բուսականությունից բացառված ա, բայց մսի պակաս անպայման զգում եմ ինձ օրվա մեջ կշտացած զգալու համար:
Մի անգամ երկար ժամանակ խոզի միսը փոխարինել էի հավով (խոզի միս հաճախ չեմ էլ ուտում), ու երբ նորից խոզի միս փորձեցի հեչ դուրս չէկավ:
Շատ ա գրավում, որ լիքը բուսակերության անցածներ փաստում են, որ դարձել են ավելի թեթև, ավելի էներգիայով լի, բայց առանց ինչ որ մեկի ասածը կասկածի տակ դնելու ինձ միշտ էլ հետաքրքրում ա. արդյո՞ք էդ ուղղակի ներշնչանք չի: Ու ես էլ եթե կարողանամ մի կարճ ժամանակով փորձել ինքս էլ կարող ա հաստատ չհասկանամ, հիմա ես թեթև ե՞մ թե ներշնչում եմ ինձ:
Բացասական մի բան էլ եմ նկատել, որը չնայած կարող ա սխալվում եմ: Երկար ժամանակվա բուսակերների մոտ նկատում եմ մաշկի ուրիշ վիճակ, որը ինձ ինձ որ բանի պակաս ա թվում: Դեպքեր են եղել, երբ էդ բանը նկատել եմ, հետո եմ իմացել որ շուտվա բուսակեր են: Սա իհարկե չեմ կարող միանշանակ բուսակերության հետ կապել, բայց կասկածներ առաջացնում ա:
Աշխատող մարդու համար ավելի դժվար ա բուսակեր լինելը: Դրսում սնունդը հիմնականում կապված ա մսի հետ: Որտեղ էլ այլընտրանք կա, իրանց մենյուի մեխը միսն ա: Մսից խուսափելու համար կարելի ա քաղաքի տարբեր բուֆետներն այցելել, բայց ասեմ՝ չէի ասի թե մսեղենով սնվելն ավելի թանկ ա նստում:
Հետաքրքիր ա էն պահը, որ միս օրգանիզմս սիրում ա շատ՝ բայց կոնկրետ չափով: Այլապես զզվանք ա սկսում ու կարող ա շատ խորանա:
Վերջին խմբագրող՝ Հարդ: 22.05.2017, 13:27:
Ընդհանրապես, առավելապես բուսական սննդով սնվելն ավելի առողջարար ա, քան առավելապես մսային սննդով սնվելը: Բայց իմ համեստ կարծիքով բուսակերներն իրոք չափազանցնում են էդ թեթևանալու ու լավ զգալու պահերը: Ու հետաքրքիր ա՝ մաշկի ի՞նչ վիճակ ես նկատում բուսակերների մոտ:
Ի դեպ, քո նկարագրած բուսակերության «տեսակին» որ ուզում ես անցնել, շատ բուսակերների կարծիքով բուսակերություն չի: Ավելի շատ ֆլեքսիտարիանիզմ ա: Ըստ որոշ գիտահետազոտական աղբյուրների, դա ամենաառողջ սննդակարգն ա:
Ի՞նչ կարևոր ա, ներշնչանք ա թե չէ, եթե քեզ իսկապես ավելի թեթև, էներգիայով լի զգաս։Շատ ա գրավում, որ լիքը բուսակերության անցածներ փաստում են, որ դարձել են ավելի թեթև, ավելի էներգիայով լի, բայց առանց ինչ որ մեկի ասածը կասկածի տակ դնելու ինձ միշտ էլ հետաքրքրում ա. արդյո՞ք էդ ուղղակի ներշնչանք չի: Ու ես էլ եթե կարողանամ մի կարճ ժամանակով փորձել ինքս էլ կարող ա հաստատ չհասկանամ, հիմա ես թեթև ե՞մ թե ներշնչում եմ ինձ:
Ես էլ եմ Հարդի ասածի նման։ Շատ եմ սիրում բանջարեղեն ու միրգ, իսկ մսի մասին ինքնուրույն խիստ հազվադեպ կհիշեմ։ Բայց դե ընտանիքում ընդունված ա, որ միսը օգտակար ա, պարտադիր ա, ևն, ու պարբերաբար հիշեցնում են, չի ստացվում մոռանալ ))
Մսից հրաժարվել չեմ ուզում, քանի որ տարին 1-2 անգամ կարող ա սիրտս խաշ ուզի, հետո՝ աշխարհում հարիսա կա, տոլմա, բլինչիկ, խորոված․․․ Ո՞նց չուտես։ Կամ գարեջրի հետ ջերկի կամ խաշած խեցգետին )) Հաճախ չեմ ուտում, ուտելիս էլ շատ չեմ ուտում, բայց լիովին հրաժարվել չեմ ուզում։
Հա, ու թռչնամիս֊ձուկ համեմատաբար ավելի շատ եմ սիրում, քան տավար֊խոզ֊մոզ։
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Հարդ (22.05.2017)
Սովորականից ավելի ավելի սպիտակ: Բայց ոչ թե սպիտակ մաշկ ունեցողների նման, այլ ոնց որ ավելի բարակ, ավելի սփրթնած, ինչ որ պեպենոտվ մանր բաներով: Եթե կարողացա տեսածս ճիշտ նկարագրել:
Դե եթե ներշնչանք ա կարելի ա ուրիշ աղբյուր գտնել ու համ միս ուտել, համ թեթև զգալ:
Այ ստեղ մի քիչ տարբեր ենք Կակտուս ջան: Ես ինքնուրույն հաճախ եմ հիշում ու ինձ հենց էդ ա խանգարում որ անցնեմ Բյուրի ասած ֆլեքսիտարիանիզմին )
Cassiopeia (22.05.2017), Հարդ (22.05.2017)
հնարաւո՞ր ա սնունդն ազդի կենտրոնանալու վրայ։
ու եթէ բուսակեր ես, ո՞նց պիտի կարգաւորես սննդակարգդ, որպէսզի նման խնդիրներ չլինեն։
մէկ էլ, կալցիումի պակաս եմ սկսում ունենալ, միրգ/բանջարեղէնով, ո՞նց կարելի ա լրացնել էդ պակասը
Հետաքրքիր նոր հետազոտություն. հաստատելով նախկին տվյալները, որ բուսակերների մոտ սրտի իշեմիկ հիվանդության ու սրտամկանի ինֆարկտի ռիսկն իջած ա՝ ցույց են տալիս նաև, որ հեմոռագիկ ինսուլտի ռիսկն ավելի բարձր ա բուսակերների մոտ։ Որպես հավանական պատճառ նշում են, որ բուսակերների մոտ ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակը համեմատաբար ցածր ա (ու հենց սրա շնորհիվ էլ նաև սրտի իշեմիկ հիվանդության ռիսկն ա իջած)։ Այ սենց հետաքրքիր բաներ։
Հիմնական պատճառը, բացի առողջականից, կենդանիների սպանությանը դեմ լինելն ա: Բայց կան նաև բնապահպանական, տնտեսական և այլ պատճառներ: Հատկապես մեր օրերում մսակերությունը բնապահպանության ու տնտեսության հարցում էլ ա գնալով ավելի ու ավելի լուրջ խնդիր դառնում, և ականջներն ու աչքերը դրա դեմ փակելը խնդիրը ոչ մի գրամ պակաս հրատապ չի դարձնում:
Հուսով եմ`«բուսակերությունը սխալ բան ա» համոզմունքն ապացուցելու փորձեր անելու մտադրությամբ չես հիշել էս թեման: Ոչ բուսակերները սովորաբար ուրիշ պատճառով չեն մտնում էստեղ: Նույնիսկ եթե հարց են տալիս, ապա նախապես պատասխանդ սխալ հանելու և քեզ հակառակն ապացուցելու միտումով: Եթե դու բացառություն ես, ապա` հազար ներողություն :
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 15.02.2020, 23:24:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Բուսակերներին սխալ հանելու իրավունք, թերևս, չունեմ, քանի որ դա, ինչ խոսք, ազատ ընտրության արդյունք է:
Բայց այ որոշ հարցրում համամիտ չլինելու իրավունք ունեմ, երևի: Առողջ սննդակարգի թեմայով որևէ բան չեմ ասի, որովհետև առնվազն թեման չեմ ուսումնասիրել ըստ արժանվույն, իսկ սեփական փորձս նման բան չի հուշել: Բայց այ չեմ հասկանում «կենդանիների սպանությանը դեմ լինելու» մոտիվը: Այսինքն՝ ավելի նախընտրելի՞ է, որպեսզի տվյալ կենդանատեսակը ընդհանրապես չլինի, քան գույություն ունենա ու զբաղեցնի իրեն հասանելիք տեղը սննային մեծ շղթայում: Պարզ է, չէ՞, որ շատ ընտանի տեսակներ, օրինակ հավը, իսպառ կվերանան, եթե վերանա նրանց նկատմամբ պահանջարկը, որպես սննդամթերք: Որքանո՞վ է այս ցանկությունը բարի, այ դա չեմ հասկացել...
Ես միշտ մտածում եմ, որ սպառելով կենդանական սնունդ՝ վճարում եմ այդ կենդանու կյանքի համար, հանուն նրա, որ նա ապրելու իրավունք ստանա...
Եթե չարդարացրեցի սպասումներդ, հազար ներողություն
Վերջին խմբագրող՝ Լեո: 16.02.2020, 11:21:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ