User Tag List

Էջ 1 10-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 143 հատից

Թեմա: Բուսակերություն

  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բուսակերություն

    Նման թեմա կար էս բաժնում, բայց փակվել ա: Եկա իմ շատ կարճատև, հուսամ՝ երկարատև դառնալիք փորձով կիսվեմ:

    Ուրեմն ինչքան ժամանակ ա անցել եմ բուսակերության, նենց չի, որ եսիմինչ կտրականապես մսից հրաժարվում եմ, բայց չեմ առնում, չեմ պատրաստում, դրսում չեմ պատվիրում, բայց ասենք մամայի սարքած տոլմայից չեմ հրաժարվի իհարկե, կամ սալից: Կենդանական սննդից՝ կաթնամթերք ու ձու, մեղր, մսից եմ խուսափում մենակ, տապակած կանաչի՝ ամեն օր՝ մածունով, եփած բանջարեղեն՝ լիմոն եմ մի հատ մզւոմ մեջը ու հետը եփում, որ համով լինի: Համ սարքելն ա ավելի հավես, համ էլ մի տեսակ էներգիայով եմ լցվել, մինչև գիշերը տասներկուսը կարամ աշխատեմ, տասներկուսից հետո էլ մի երկու-երեք ժամ զարթուն մնամ, պետք էլ լինի՝ չեմ կարում քնեմ, առավոտը իննին, ինն անց կես զարթնում եմ, ստացվում ա, որ սաղ-սաղ 5 ժամ եմ քնում, ու չեմ հոգնում, ցերեկների քնկոտությունս որ էդքան հաճախ էի ունենում լրիվ վերացել ա: Այլ մանրամասներին էլ չանդրադառնամ, բայց ասում եմ՝ առայժմ իրան մենակ արդարացնում ա բուսակերությունը:

    ավելի փորձառու բուսակերներից ընդունվում են խորհուրդներ:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 05.03.2016, 17:43:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (06.03.2016), Sambitbaba (05.03.2016)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Նման թեմա կար էս բաժնում, բայց փակվել ա: Եկա իմ շատ կարճատև, հուսամ՝ երկարատև դառնալիք փորձով կիսվեմ:

    Ուրեմն ինչքան ժամանակ ա անցել եմ բուսակերության, նենց չի, որ եսիմինչ կտրականապես մսից հրաժարվում եմ, բայց չեմ առնում, չեմ պատրաստում, դրսում չեմ պատվիրում, բայց ասենք մամայի սարքած տոլմայից չեմ հրաժարվի իհարկե, կամ սալից: Կենդանական սննդից՝ կաթնամթերք ու ձու, մեղր, մսից եմ խուսափում մենակ, տապակած կանաչի՝ ամեն օր՝ մածունով, եփած բանջարեղեն՝ լիմոն եմ մի հատ մզւոմ մեջը ու հետը եփում, որ համով լինի: Համ սարքելն ա ավելի հավես, համ էլ մի տեսակ էներգիայով եմ լցվել, մինչև գիշերը տասներկուսը կարամ աշխատեմ, տասներկուսից հետո էլ մի երկու-երեք ժամ զարթուն մնամ, պետք էլ լինի՝ չեմ կարում քնեմ, առավոտը իննին, ինն անց կես զարթնում եմ, ստացվում ա, որ սաղ-սաղ 5 ժամ եմ քնում, ու չեմ հոգնում, ցերեկների քնկոտությունս որ էդքան հաճախ էի ունենում լրիվ վերացել ա: Այլ մանրամասներին էլ չանդրադառնամ, բայց ասում եմ՝ առայժմ իրան մենակ արդարացնում ա բուսակերությունը:

    ավելի փորձառու բուսակերներից ընդունվում են խորհուրդներ:
    Էրնեկ քեզ, որ բուսակերության անցնելով էներգիադ ավելացել ա Ինձ մենակ օրը երկու տաբլետկա վիտամին D-ն ա փրկում, դե մեկ էլ էն օրերը, որոնք արևով են սկսվում:

    Տասը տարի ա օն-օֆ բուսակեր եմ, հազար տեսակի տարբերակ եմ փորձել՝ մաքուր վեգանության անցնելուց, մինչև մենակ կարմիր մսի բացառում ու էկել-հանգել եմ իմ օպտիմալ տարբերակին. հիմնականում բուսակեր, բայց շաբաթը մեկ-երկու անգամ ձուկ, կաթնամթերքը մինիմալ, շաբաթը մեկ-երկու անգամ էլ ձու: Էս տարբերակն օգնում ա, որ սպիտակուց ինչքան պետք ա, ստանամ: Հիմա բուսակերները կվիճեն, որ սպիտակուց կարելի ա նաև բույսերից ստանալ: Համաձայն եմ, բայց սպիտակուցներով հարուստ բուսական սննդից մենակ ոսպն եմ մարսում, մնացած բոլոր տեսակի բաներից վատանում եմ: Հա, մաքուր վեգանության էլ չեմ անցնում նաև մեկ այլ պատճառով, որտև որ հենց սկսում եմ կենդանական ծագման ոչինչ չուտել, միանգամից սուր շնչական վարակները գալիս-կպնում են, ավելի շատ հիվանդ եմ լինում, քան առողջ:

    Ու ընդհանրապես, իմ փիլիսոփայությունն էն ա, որ ամեն մարդ պիտի սնվի նենց, ոնց որ իրան ա դուր գալիս կամ իրա մարմնին ա հարմար: Մենք բոլորս տարբեր նյութափոխանակությամբ, գենետիկայով ու կառուցվածքով տարբեր մարդիկ ենք: Էն, ինչը մեկի վրա ընտիր ա գալիս, մյուսին կարա լրիվ կործանի:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.03.2016), GriFFin (07.03.2016), John (06.03.2016), Շինարար (06.03.2016)

  5. #3
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր, սպիտակուցների հարցով․ իսկ ընկուզեղենի հետ ո՞նց ես։ Ընկուզեղեն մարսելը պիտի որ դժվար չլինի։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (06.03.2016)

  7. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շին, ինչքան հասկանում եմ գրառումիցդ, դու թեման բացել ես ոչ թե բուսակերությունը հնարավոր բոլոր տեսակետներից քննարկելու նպատակով, այլ կոնկրետ բուսակերական փորձի, խորհուրդների փոխանակության համար։ Եթե տենց ա, ապա նախորդ թեմայի դառը փորձը հաշվի առնելով՝ առաջարկում եմ, որ թեմայում արտահայտվեն միայն բուսակերության մեջ գոնե մի քիչ փորձ ունեցող մարդիկ, նկատի ունեմ՝ գիտակցված ու կամավոր բուսակերություն անցած կամ թեկուզ ժամանակավոր փորձած (ասենք, մի երկու ամիս հանգամանքների բերումով պարտադրված կերպով մսից զրկված լինելը բուսակերության հաշիվ անել չարժե, իմ կարծիքով)։ Հակառակ դեպքում համարյա համոզված եմ, որ էս թեման էլ ա նույն դաժան բախտին արժանանալու, ինչ նախորդը. կարճ ժամանակում վերածվելու ա հակաբուսակերական քարոզի ու տուրուդմփոցի, նենց, որ եթե պաշտոնապես չփակվի էլ, դու ինքդ ես փոշմանելու, որ բացել ես։

    Իսկ եթե լայն քննարկման համար ես բացել, ուրեմն քեզ ծով համբերություն կարելի ա մաղթել ու թռնել էս թեմայից ։

    Որպես ստաժավոր բուսակեր (19 տարվա)՝ սկզբի համար մի երկու կարևոր բան ասեմ, որ արժե հաշվի առնել։
    Քանի որ կաթնամթերք, ձու ուտում ես, կալցիումը պիտի որ խնդիր չլինի, բայց երկաթի հարցում արժե ավելի ուշադիր լինել՝ համոզված լինելու համար, որ երկաթի անհրաժեշտ քանակությունը ստանում ես։ Օրինակ, լոբազգիներ, ձավարեղեն, կանաչեղեն աշխատի հնարավորինս շատ ընդգրկել օրաբաժնիդ մեջ։ Կոնկրետ լոբին, ոսպը ամենահարուստ երկաթի աղբյուրներից են բուսակերների համար։ Դե, պարզ ա, որ ամեն օր լոբի չես ուտի, բայց որ շաբաթը մի քանի անգամ որևէ լոբազգի ուտես, լավ կլինի։ Երկաթի հետ կապված նաև մի բան ա պետք հաշվի առնել. կալցիումը լրջորեն խոչընդոտում ա երկաթի յուրացմանը, էնպես որ հնարավորության դեպքում աշխատի երկաթով հարուստ ուտելիքի հետ կալցիումով հարուստ ուտելիք չխառնել, ցանկալի ա՝ երկու ժամ ընդմիջում լինի արանքում, երկաթի լիարժեք յուրացման համար էդքան ա պետք։ Օրինակ, որ մածունով կանաչի ես ուտում, չնայած կանաչու մեջ լիքը երկաթ կա, բայց դրա չնչին մասն ա յուրացվում օրգանիզմիդ կողմից։ Հասկանալի ա, որ դժվար ա ամեն ինչում ու ամեն քայլափոխի էդ ամենը հաշվի առնելն ու դրանով առաջնորդվելը, բայց որ իմանաս ու գոնե աշխատես հնարավորինս հաշվի առնել, թեկուզ երբեմն, ավելի լավ կլինի, էլի։ Հա, իսկ երկաթի լավ յուրացմանը նպաստում ա C վիտամինը։ Ասենք, եթե երկաթով հարուստ սնունդը համադրես բանջարեղենի հետ, լավ կլինի։ Դե, դա բավական հեշտ ա, կարելի ա ապահովել, օրինակ, աղցանների միջոցով, ասենք, ճաշից անմիջապես առաջ աղցան ուտես, եթե չես ուտում։ Կամ թեկուզ հենց եփված բանջարեղեն ուտելով։

    Բուսակերների համար կարևոր ա նաև օմեգա–3–ը բավարար չափով ստանալը։ Բուսակերական սննդի մեջ օմեգա–3–ի ամենահարուստ աղբյուրը կտավատի սերմերն են (flax seed)։ Դրանք վաճառում են տուփերով կամ բանկներով, բայց բացելուց հետո սառնարանում ա պետք պահել, թե չէ՝ բարձր ջերմաստիճանում կորցնում ա օգտակարությունը, նաև եփել չարժե նույն պատճառով։ Նաև առնելիս աշխատի անպայման աղացածն առնել, որովհետև ամբողջական սերմերը լավ չեն յուրացվում։ Տարբեր ճաշերի, սալաթների, շիլաների մեջ կարելի ա գցել՝ արդեն պատրաստ լինելուց հետո, օրական 1-2 գդալ։ Կտավատն ընդհանրապես շատ օգտակար բան ա, ու միայն բուսակերներին չի, որ խուրհուրդ ա տրվում մշտապես օգտագործել։

    Առայժմ՝ էսքանը, հետո էլի կգրեմ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 05.03.2016, 23:11:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.03.2016), GriFFin (07.03.2016), Ripsim (08.03.2016), Զաքար (06.03.2016), մարդագայլուկ (06.03.2016), Շինարար (06.03.2016)

  9. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    8-9 տարվա բուսակեր եմ, գոհ ու երջանիկ. էն ինտրովերտների ակումբը դարձավ

    Ժամանակին ունեի երկաթի պակաս, մի շրջան երկաթ էի ընդունում. հիմա էդպիսի խնդիր չունեմ, ամեն ինչ կարգին է:
    Ձու էլ համարյա չեմ ուտում, ոչ էլ ուզում եմ:
    Իսկ կաթնամթերքից՝ կարագից ու պանրից, հրաժարվել չեմ պատրաստվում, շատ եմ սիրում: Մի անգամ փորձեցի վեգանության անցնել, դուր չեկավ, հետ եկա իմ պանիրներին

    Բուսակերության մեջ իմ միակ խնդիրը էն է, որ հաճախ եմ սովածանում ու ահագին շատ եմ ուտում, որ կշտանամ:
    Իսկ էնպես, ոչ մի առողջական խնդիր չունեմ, ընդհակառակը՝ բացառիկ առողջ օրգանիզմ ունեմ, ամեն ինչ կարգին է, էներգիան էլ՝ լիքը:

    Չգիտեմ՝ ինչ խորհուրդ ես ուզում, Շին: Եթե քեզ լավ ես զգում ու քեզ էդ կենսակերպը դուր է գալիս, շարունակիր նույն ձևով, ինչ խնդիր կա

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Զաքար (06.03.2016), մարդագայլուկ (06.03.2016), Շինարար (06.03.2016)

  11. #6
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը

    Չգիտեմ՝ ինչ խորհուրդ ես ուզում, Շին: Եթե քեզ լավ ես զգում ու քեզ էդ կենսակերպը դուր է գալիս, շարունակիր նույն ձևով, ինչ խնդիր կա
    Չգիետմ՝ ուզեցա նախ ձեզ հետ կիսվեմ, որ փորձում եմ :ԴԴ Երկրոդն էլ գուցե էս էներգիայի ավելցուկը ժամանակավոր ա, անհասկանալիորեն լիցքերով լի լինելը հետո փոխվի, չեմ իմանում:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (06.03.2016)

  13. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    32 տարվա բուսակեր եմ: Դժգոհ չեմ: Չնայած, իհարկա, միս էլ եմ ուտում:
    Կներեք օֆտոպի համար: Հավատացնում եմ, որ ծաղր չի: Ուղղակի ոչ մի կերպ չեմ հաշտվում բուսակեր տերմինի հետ: Ախր բոլոր մարդիկ են բուսակեր:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (24.03.2017), boooooooom (06.03.2016), CactuSoul (07.03.2016), Progart (23.04.2019), Լեո (06.03.2016), Հարդ (22.05.2017)

  15. #8
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    32 տարվա բուսակեր եմ: Դժգոհ չեմ: Չնայած, իհարկա, միս էլ եմ ուտում:
    Կներեք օֆտոպի համար: Հավատացնում եմ, որ ծաղր չի: Ուղղակի ոչ մի կերպ չեմ հաշտվում բուսակեր տերմինի հետ: Ախր բոլոր մարդիկ են բուսակեր:
    ՕՔեյ, անմսակեր, լիքը բառեր կան, որ եթե բառացի փորձես ընկալել, իրանց ներկայի նշանակությունը ամբողջությամբ չեն ծածկում, բայց արդեն բոլորիս կողմից ընկալելի են իրենց իմաստով: Անմիատս ա անկապ տեղը բառերի հետևից ընկնել: Ասենք անթրաշ մարդը թրաշով ա լինու, թե՞ թրաշով մարդն անթրաշ: Արեք ակումբի ադմիններով օֆֆտոպով մի զբաղվեք, հա՞:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tiger29 (06.03.2016)

  17. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    ՕՔեյ, անմսակեր, լիքը բառեր կան, որ եթե բառացի փորձես ընկալել, իրանց ներկայի նշանակությունը ամբողջությամբ չեն ծածկում, բայց արդեն բոլորիս կողմից ընկալելի են իրենց իմաստով: Անմիատս ա անկապ տեղը բառերի հետևից ընկնել: Ասենք անթրաշ մարդը թրաշով ա լինու, թե՞ թրաշով մարդն անթրաշ: Արեք ակումբի ադմիններով օֆֆտոպով մի զբաղվեք, հա՞:
    Անթրաշն ու թրաշով իրարից լրիվ տարբերվող բաներ են. անթրաշն էն ա, որ չի հետևել թրաշին, աճել ա, թրաշովը՝ որ հատուկ աճացրել ա:
    Բայց արի հասկանանք, որ սա էնքան էլ օֆտոպ չէր, իսկապես վատ տերմին ա ու ես նույնիսկ մարդիկ գիտեմ, որ բուսակեր տերմինին հակադարձում ու ասում են, որ ոչ թե իրանք են բուսակեր, այլ իրանց էդպես ասողն ա մսակեր:

    Բայց չերկարացնենք, ռեպլիկ էր, արեցի: Իսկապես տերմինը դուրս չի գալիս:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (07.03.2016), Շինարար (06.03.2016)

  19. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիետմ՝ ուզեցա նախ ձեզ հետ կիսվեմ, որ փորձում եմ :ԴԴ Երկրոդն էլ գուցե էս էներգիայի ավելցուկը ժամանակավոր ա, անհասկանալիորեն լիցքերով լի լինելը հետո փոխվի, չեմ իմանում:
    Էդ էներգիայի պահը, ինչքան նկատել եմ, անհատական ա բուսակերության դեպքում։ Ես, օրինակ, շատերից եմ լսել, որ բուսակեր դառնալուց հետո էներգիայով են լցվում, իրենց ավելի առույգ են զգում և այլն։ Կոնկրետ էներգիայի առումով անձամբ ես իմ մեջ փոփոխություն չեմ նկատել. էներգիաս ոնց քիչ կար, տենց քիչ էլ մնացել ա ։ Ամեն դեպքում վատացում չի գրանցվել, էդ հաստատ։ Իսկ ընդհանուր առողջական տեսակետից, դե, մինչև բուսակեր դառնալս էլ տենց առանձնապես բողոքներ չունեի. միակ խնդիրս մարսողությունն ա եղել, հաճախ էի ստամոքսի, մարսողության հետ կապված խնդիրներ ունենում, չեմ ասում՝ եսիմինչ լուրջ, բայց դա միշտ թույլ տեղս ա եղել, այսպես ասած։ Իսկ բուսակերության անցնելուց հետո էդ խնդիրը լրիվ լուծվել ա։ Իհարկե, բուսակերության անցնելուն զուգահեռ նաև ընդհանուր սննդակարգիս եմ սկսել ավելի շատ ուշադրություն դարձնել. ընդհանրապես վնասակար սննդից հրաժարվելը կամ հնարավորինս խուսափելը, սննդային համատեղելիությանն ուշադրություն դարձնելը, էս բոլորն էդ հարցում մեծ դեր են ունեցել կոնկրետ ինձ համար։

    Մինչև ԱՄՆ գալս երբևէ չեմ ստուգվել որևէ սննդանյութի կամ վիտամինի պակաս ունենալ–չունենալս պարզելու համար։ Բայց ԱՄՆ–ում ինչքան ստուգվել եմ, միշտ ամեն ինչ նորմայի մեջ ա եղել, մենակ մոտ երկու տարի առաջ D վիտամինի պակաս ունեի, սկսեցի D վիտամին խմել։ Երկաթի պակասությունը, որ ամենատարածվածն ա համարվում բուսակերների դեպքում, երբեք չեմ ունեցել։ Բայց ընդհանրապես շատ տարածված ա, ընդ որում՝ թե՛ բուսակերների, թե՛ մսակերների շրջանում։ Ենթադրում եմ, որ շատերն ուղղակի նենց են համադրում սնունդը, որ երկաթը չի յուրացվում։

    Հիշում եմ,՝ հենց սկզբից, ամեն անգամ, երբ տղայիս արյունը ստուգել էինք տալիս, ոչ մի բանի պակաս չէր լինում, մեր մանկաբույժը, որն առանձնապես հիացած չէր տղայիս բուսակեր լինելու փաստով, բայց, ի տարբերություն Հայաստանի բժիշկների ճնշող մեծամասնության, էնքան տեղեկացված էր, որ հասկանար, որ առողջ երեխա մեծացնելու համար միս ուտելը պարտադիր չի, թեև համարում էր, որ դժվար ա, ամեն անգամ ասում էր՝ չգիտեմ՝ ոնց ես պահում երեխայիդ, որ սենց ոչ մի բանի պակաս չունի, բայց շարունակի նույն ձևով, ու միշտ ասում էր, որ իր պացիենտների մեջ շատ երեխաներ, որ իսկի բուսակեր չեն, հաճախ երկաթի պակաս են ունենում։ Ուղղակի էդ երկաթի խնդիրն իմանալով՝ ես միշտ հատուկ հետևել եմ, որ բավարար չափով երկաթով հարուստ սնունդ ստանա, ու որ կալցիումը միշտ առանձին լինի, չխոչընդոտի յուրացմանը։

    Ամեն դեպքում, ոնց որ Բյուրն ասեց, օրգանիզմները տարբեր են, ու տարբեր են նաև դրանց պահանջները, էս կամ էն սննդանյութի յուրացման առանձնահատկությունները։ Ուղղակի ես ու Բյուրը դրանից մի քիչ տարբեր եզրակացություններ ենք անում ։ Ես չեմ համարում, որ առողջ լինելու համար ինչ ուզում ես, ինչքան ուզում ես ու երբ ուզում ես, պիտի ուտես։ Համարում եմ, որ տեղեկացված լինելով էն մասին, թե որ սննդատեսակը ինչ սննդային արժեք ու ազդեցություն ունի ընդհանուր առմամբ, հաշվի առնես էդ ամենը ու աշխատես հնարավորինս հետևել՝ նաև հաշվի առնելով սեփական օրգանիզմի առանձնահատկությունները, ուշադրություն դարձնելով կերածիդ ազդեցությանը ու նաև դրանով առաջնորդվելով։ Ու ամենակարևորը՝ երբ սկսում ես ճիշտ սնվել, թեկուզ որոշ բաներ «սրտիդ ուզածին» հակառակ անելով, ժամանակի ընթացքում օրգանիզմդ ինքն ա սկսում պահանջել էն, ինչն օգտակար ա, ու մերժել էն, ինչը վնասակար ա։ Ու ի վերջո ստացվում ա նենց, որ ուտում ես էն ամենը, ինչ ուզում ես, ուղղակի արդեն վնասակար բաները չես էլ ուզում ուտել։ Իսկ արդեն, կոպիտ ասած, տարիներով «փչացրած» օրգանիզմի ամեն քմահաճույքին հետևելը ես առողջ մոտեցում չեմ համարում. դա նույնն ա, որ ալկոհոլիկի սիրտը ալկոհոլ պահանջի, ասենք՝ ուրեմն էդ ա իրա համար լավ ու օգտակար, ուրեմն պիտի խմի։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 06.03.2016, 06:38:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (07.03.2016), Progart (23.04.2019), Զաքար (06.03.2016), մարդագայլուկ (06.03.2016), Շինարար (06.03.2016)

  21. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, սպիտակուցների հարցով․ իսկ ընկուզեղենի հետ ո՞նց ես։ Ընկուզեղեն մարսելը պիտի որ դժվար չլինի։
    Ընկուզեղենի հետ լավ եմ, բայց էդքան շատ ուտել չի լինում, ինչքան պետք ա նորմալ քանակի սպիտակուց ստանալու համար: Համ էլ ես ձկից ու ձվից շատ գոհ եմ ու չեմ պատրաստվում հրաժարվել: Միանգամից լիքը կարևոր նյութեր եմ ստանում դրանցով:

    Շին, անպայման վիտամին D-ին ուշադրություն դարձրու: Հիմնականում դրանից ա, որ ձմռանն էներգիան լրիվ կորցնում ենք: Անցյալ տարի ստուգվեցի, իմը նորմալ էր, բայց արդեն չորրորդ ձմեռն էր հյուսիսներում: էս տարի չեմ ստուգվել, չգիտեմ, բայց վիտամին D խմելը փրկում ա:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (06.03.2016)

  23. #12
    Մշտական անդամ մարդագայլուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2013
    Հասցե
    Mirkwood
    Տարիք
    30
    Գրառումներ
    438
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ եմ փաստորեն ահագին ստաժավոր բուսակեր (10-11 տարի): Կաթնամթերք օգտագործում եմ: Ձու նեա: Տարին մի երկու անգամ կարող ա էն հավի սպիտակ մսից մի քիչ ուտեմ, բայց նենց սարքած, որ մսի համը մաքսիմալ քիչ զգացվի: Ծովամթերքներ գրեթե չեմ օգտագործում:

    Ինձ համար էլ ա ամենամեծ պրոբլեմը շատակերությունը Ինչքան ուտում եմ, մեկ ա անընդհատ սոված եմ: Դրա համար շատ անկանոն եմ սնվում ու ոչ մի կերպ չեմ կարողանում դիետաս կարգավորել: Շատ ջուր խմելն էլ չի օգնում: Մեկ էլ շատ միօրինակ եմ սնվում, ասենք կարող ա մի երկու ամիս անընդհատ նույն բանը ուտեմ մինչև հոգնեմ: Մի խոսքով եթե հավես բուսակերական ռեցեպտներ գիտեք, ես շատ ուրախ կլինեմ դրանք իմանալ:
    Վերջին խմբագրող՝ մարդագայլուկ: 06.03.2016, 23:37:
    “My God - it's full of stars!”

  24. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդագայլուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ եմ փաստորեն ահագին ստաժավոր բուսակեր (10-11 տարի): Կաթնամթերք օգտագործում եմ, բացի ձվից: Տարին մի երկու անգամ կարող ա էն հավի սպիտակ մսից մի քիչ ուտեմ, բայց նենց սարքած, որ մսի համը մաքսիմալ քիչ զգացվի: Ծովամթերքներ գրեթե չեմ օգտագործում:

    Ինձ համար էլ ա ամենամեծ պրոբլեմը շատակերությունը Ինչքան ուտում եմ, մեկ ա անընդհատ սոված եմ: Դրա համար շատ անկանոն եմ սնվում ու ոչ մի կերպ չեմ կարողանում դիետաս կարգավորել: Շատ ջուր խմելն էլ չի օգնում: Մեկ էլ շատ միօրինակ եմ սնվում, ասենք կարող ա մի երկու ամիս անընդհատ նույն բանը ուտեմ մինչև հոգնեմ: Մի խոսքով եթե հավես բուսակերական ռեցեպտներ գիտեք, ես շատ ուրախ կլինեմ դրանք իմանալ:
    Ընդհանրապես, բուսական սննդի ամենամեծ գաղտնիքը համեմունքներն են: Շատերի մոտ տարածված կարծիք կա, որ բուսական սնունդն անհամ ա: Ու իրոք անհամ ա, եթե համեմատես նույն չափով համեմված մսի հետ: Բայց եթե համեմունքներ ես ավելացնում, բուսականն ավելի համով ա դառնում հենց էն պատճառով, որ շատ բուսատեսակներ համեմունքներն ավելի լավ են կլանում, քան միսը: Կարամ պարզ մի օրինակ ասեմ. փորձի սոխ ու գազար իրար հետ տապակել, ավելացրու լիքը համեմունքներ, տես ինչ ընտիր բան ա դառնում:

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (07.03.2016), մարդագայլուկ (06.03.2016)

  26. #14
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համի առումով ես ապավինում եմ լիմոնին ու մածունին, նու՝ յոգուրտ էլի: չգիտեմ՝ կարելի ա, թե չէ, լիմոնը հետ եփում եմ:

  27. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Համի առումով ես ապավինում եմ լիմոնին ու մածունին, նու՝ յոգուրտ էլի: չգիտեմ՝ կարելի ա, թե չէ, լիմոնը հետ եփում եմ:
    Լիմոնի կեղևի քերուկ փորձե՞լ ես: Ընտիրագույն բան ա: Իհարկե էդ դեպքում պարտադիր պայման ա, որ էկո լիմոն լինի, թե չէ կթունավորվես:

Էջ 1 10-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բուսակերություն
    Հեղինակ՝ MariKa, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 333
    Վերջինը: 26.01.2009, 17:56

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •