User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 143 հատից

Թեմա: Բուսակերություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, որոշ ճիգեր գործադրում եմ, բայց առանձնապես բարդ չի, ու դրա շնորհիվ, ի տարբերություն նաև շատ մսակերների, սննդանյութերի պակաս չեմ ունենում: Այո, լիքը մսակերներ ունենում են և՛ երկաթի, և՛ D վիտամինի պակաս, նենց որ ճիշտ կլինի` մսակերներն շատ չարխայնանան ու որոշակի ճիգեր գործադրեն: Նենց չի, էլի, որ միս կերար, ուրեմն վերջ. ամեն ինչ ստանում ես: Մարդկանց չնչին տոկոսն ա բուսակեր, իսկ լիքը սննդանյութերի պակաս ունեցողներ` ինչքան ասես:
    Սննդանյութերի պակասը էդ «մսակերների» մոտ իրականում վերամշակված ու զտված սնունդից է, որը էականորեն նվազեցնում է օրինակ ասենք մսից երկաթ յուրացնելը։ Ոչ թե մսից։ Այսինքն մսից չի։ Միս ուտելուց չի առաջանում։ Հրաժարվելուց առաջանում է։ Աշխարհում ահագին բուսակերներ կան, մենակ Հնդկաստանի վայթե մի 25 տոկոսը բուսակեր է։ Ասեմ քեզ, ըստ իմ գործընկեր հնդիկների` խայտառակ տարածված է հեռացված լեղապարկով մարդկանց քանակը, մանավանդ հարավային Հնդկաստանում, որտեղ բրնձակերներ են։

    Ես կովերի անունից բարոյականության ու արդարության զգացման մասին չեմ խոսել: Հա, դրանցից չեն ունենում, բնականաբար, բայց երբ իրանց մորթում են, ցավ են զգում, բացի դրանից, ապրել են ուզում, ինչպես և դու, ու եթե հնարավորություն ունենային փախչելու, փրկվելու, հաստատ կանեին:

    Բույսերն, ի տարբերություն կենդանիների, չունեն զարգացած նյարդային համակարգ, ինչպես նաև ցավի ռեցեպտորներ, հետևաբար համեմատությունը տեղին չի: Նույնիսկ եթե ինչ-որ բան զգում են, դա համեմատելի չի կենդանիների զգացած ցավի հետ:
    Այսինքն ցավն է՞ խնդիրը։ Իսկ որ սպանելիս քնացնեն ու ցավազրկեն ու նոր սպանեն, օքեյ է՞։
    Հետաքրքիր մանիպուլյատիվ նյութ տամ քեզ` New Study: Plants Know When They Are Being Eaten

    Չէ, դու մի քիչ լավ չես պատկերացնում կամ, ավելի ճիշտ, տեղյակ չես իմ հայացքներից: ) Ինձ համար մարդը նախ և առաջ հոգի ա, հետո նոր` մարմին: Հոգին սենց թե նենց անմահ ա, իսկ նրան մի մարմնի մեջ հավերժ բանտարկության դատապարտելը չափազանց դաժան կլիներ : Առջևում լիքը կյանքեր կան, էս մեկում լռվելու իմաստ հաստատ չկա. հոգու զարգացման համար դա լճացում ա նշանակում: Նենց որ էս հարցում, թեև լրիվ ուրիշ պատճառով, բայց հետդ համաձայն եմ. մարմնի անմահությունը դժվար թե լավ բանի հասցներ մեզ: )
    Էսպիսի խիստ վիճարկելի ու անապացուցելի հայացքներ պիտի էստեղ չդնես, որովհետև կարող է օգտագործվել քո դեմ` մնացած փաստարկներդ նսեմացնելու նենգ նպատակներով ։Ճ


    Էդ ո՞վ ա որոշում, թե ինչից ինչ ա բխում էս առումով: Ըստ քեզ` ինչո՞վ պիտի առաջնորդվենք, եթե ոչ բարոյական նորմերով: Մենակ բկներիս ու ստամոքսներիս կանչո՞վ:
    Ուլու ջան, բարոյական նորմերով առաջնորդվելը դա դոգմատիկ հասարակությունն էր իր ցեղապետով ու բիբլիայով, մաքսիմում` կրոնապետությունը, այսինքն ուզում ես հետ գնանք միջնադար, հա՞։ Նորագույն դարաշրջանում մարդիկս առաջնորդվում ենք իբր ռացինալիզմով ու ազատամտությամբ։
    Քո պնդումները իսկապես դոգմատիկ են ու ուտոպիստական։ Օրինակ ասենք կլիմայական խիստ պայմաններ ունեցող երկրներ կան, որոնց բնակիչները առանց անասուն պահելու ու ձկնորսության չեն ապրի, որովհետև Թրեյդեր Ջո չունեն, որ տարին 12 ամիս լոբի ու բրոկոլի առնեն։ Էնպես չի, որ աշխարհի բոլոր ծայրերում ադեկվատ ու բազմազան բանջարեղենը հասանելի է ու մարդկությանը ընդհամենը քաղաքական կամք է պետք կենդանական սնունդից հրաժարվելու համար։ Մարդկությունը մոտ ապագայում ավելի շուտ կկործանվի կատակլիզմից կամ սեփական հիմարություններից քան թե կկարողանա կենդանական սննդից հրաժարվել, նույնիսկ եթե լաբերում սկսեն միս սինթեզել խայտառակ էժան գնով, ապա էդ սինթետիկ միսը կերած մարդիկ հիմարանալու են, կայացնելու են ոչ ռացիոնալ որոշումներ, իրար են ուտելու ի վերջո, ուտելու են կենդանի–կենդանի, ցավ պատճառելով, համ ուտողն է ցավից աղիողորմ ճչալու, համ ուտվողը։ Առհասարակ բնության լեզուն չհասկացող մարդկանց վերջը վատ է լինելու։
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (26.01.2023), Բարեկամ (26.01.2023)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բուսակերություն
    Հեղինակ՝ MariKa, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 333
    Վերջինը: 26.01.2009, 17:56

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •