Էս բիզնեսի թեման վայթե երկար խոսակցություն է, ու դու ոնց որ Ամերիկայից չլինես:
Վերամշակված սննդի ու ֆասթֆուդի բիզնեսն ու լոբբինգը (կարդա՝ մաֆիան) ահավոր ճնշում է Նահանգների ֆերմերությանը ու կլիմայական փոփոխությունների ու արտանետումների ալիքի տակ բիլլգեյթսանմանները նոր հողեր են նվաճում, լիքը նորաթուխ ու ոչ միայն սթարթափներ ու կոնցեռններ սինթետիկ ու լաբորատոր սնունդների վրա «խաղադրույքներ» են դրել, ու առհասարակ իրավիճակը մոտ է նողկալիին:
Կարճ ասած՝ Նահանգների նույնիսկ բույսեր աճեցնող ֆերմերները վաղուց էլ նախկին թափն ու հզորությունը չունեն, ու բիզնեսն էլ առաջվանը չի, հիմա սուպերմարկետների ցանցերը շատ ավելի են «մտած» սննդամթերքի գների մեջ, քան հարիֆ ֆերմերները:
Բայց ամբողջակերության (whole food) պուճուրիկ աճող տենդենց կա, որ հնարավոր է փոխարինի բուսակերության թրենդին, յութուբյան պրոպագանդան էլ վայթե դեր է խաղում։ Ընդհանուր առմամբ, 8 միլիարդանոց մոլորակի վրա, որտեղ ամեն տարի Իտալիայի չափ մարդ ա ավելանում, սննդամթերքի բավարարելու ու կայունության հարցերը ավելի ու ավելի են սրվում, մի օր կարող է տրաքել։ Բանջարեղենն ու մրգերն էլ արդեն ձգելով են բավարարում, ու ասում եմ՝ բուծարանները վերացնելիս դուք՝ բուսակերներդ մնացածների հետ սոված եք մնալու, որովհետև բուսականով փոխարինելիս որևէ մեկիդ մտքով չի էլ անցնում կենդանական սնունդի խտությունն ու տված էներգիան հաշվարկել։
Էջանիշներ