Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Էլի եմ ասում. առողջ սննդակարգը խիստ հարաբերական ա։ Էն, ինչ քո համար առողջ ա, ինձ համար ահավոր վնասակար ա, էն, ինչ ուտելուց դու լավ ես զգում, ես վատանում եմ։
Օրինակ ստամոքսի ցածր թթվայնություն և/կամ լեղու պակասություն ունեցողները կենդանական ճարպեր մարսելու հետ խնդիր կունենան, բայց էդտեղ «վնասակարի» պատճառահետևանքային կապերը կորցնում ենք երևի:


Վիշապ ջան, մենք երկու չափահաս մարդ, մի քիչ գլուխ հանում ենք ոնց առնենք։ Սուպերմարկետներում մի հոգու համար նախատեսված սնունդ ուղղակի չի վաճառվում։ Ամուսինս ասենք խոզի միս ա առնում, որը երկու հոգու երկու օր կկերակրի։ Հիմա եթե ինքը մենակով ա, դա դառնում ա մի հոգի չորս օր, իսկ չորրորդ օրն էդ միսն արդեն ուտելու չի։ Նույնն էլ կաթնամթերքը. ամուսինս լակտոզ ինտոլերանտ ա, ոչ մի կաթնամթերք չի ուտում, ու եթե 400 գրամ պանիր ենք առնում, որը մենակ ես եմ ուտում օրը 50 գրամ (դրանից շատ չեմ կարող ու չեմ ուզում), վեց-յոթերորդ օրն արդեն թափելու ա լինելու։ Ու չէ, մենք երբեք սառնարան չենք լցնում, միրգն ու բանջարեղեն երբեք չենք թափում, որովհետև դրանք երկար են դիմանում, ու երկուսս էլ ուտում ենք։ Խնդրում եմ՝ ինձ խնայողության դասեր մի տուր, մի քիչ չափահաս եմ ու մի քիչ կյանք տեսած մարդ, որ իմանամ որը որից հետո ա։
Չափահաս մարդ ջան,
միսը սառցարանում (-18C) կարելի է ամիսներով պահել,
լակտոզի չնչին քանակություն ունեցող պինդ հնեցված պանիրները
3-4 շաբաթ կարելի է պահել սառնարանում։


Քաղաքական չի, ուտելիքից ենք խոսում։ 120 000 հայ հիմա ուտելիք չունի։ Ու անտեղի ա իրանց բուսակերություն կամ մսակերություն քարոզելը։
Այ սառեցրած միս որ ունենային․․․ լավ, էլ չասեմ։