User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 143 հատից

Թեմա: Բուսակերություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հարց բուսակերներին, ովքեր հետևորդ են այդ ուղղությանը՝ բարոյականության սկզբունքներից ելնելով․ խիղճ, բնությանը դեմ չգնալ կամ որևէ ուրիշ բարոյական նորմ։
    Ինչու՞ է բնությունը կենդանիներին "թույլ տվել" որպես սնունդ օգտագործել այլ կենդանիների, եթե դա բնությանը դեմ արարք է։ Եվ ինչպե՞ս է մարդու՝ կենդանուն որպես սնունդ օգտագործելը դառնում բնությանը կամ խղճին կամ բարոյականությանը դեմ արարք։

    Եթե պատասխանն է՝ թե մարդուն, ի տարբերություն կենդանիների, տրված է բարոյականության զգացողություն, որոնցից է այլ կենդանի արարածներին խղճալը և որպես սնունդ չօգտագործելը, ապա, եթե դա իսկապես խղճալիք է, ինչու՞ է բնությունը կենդանիներին ստեղծել այնպես, որ նրանք "հակաբարոյական" ձևով են լուծում իրենց սննդի հարցը։
    Հարցն ինձ չի ուղղված, բայց սրա հետ կապված մի բան եմ ուզում ասել, նույնիսկ չգիտեմ էլ էս մտքերը բուսակերության թեմայի համար են, թե արժեր մի առանձին թեմա բացել բնության մասին։

    Ամեն անգամ, երբ կենդանական աշխարհի մասին հաղորդումներ եմ նայում, որտեղ ցույց են տալիս, թե կենդանիները՝ մեծ, թե փոքր, ոնց են իրար որսում և ուտում՝ երբեմն ծամելով դեռ ապրող էակին, զարզանդվում եմ։ Չգիտեմ՝ ոնց է բնությունը «իմաստուն» համարվում, երբ էս համակարգն ուղղակի ահավոր է։ Սա չափազանց դաժան է։
    Հասկանալի է, որ բոլոր կենդանի էակներին ապրելու համար էներգիա է պետք, ու կոնկրետ մեր մոլորակը չի կարող բոլոր կենդանի էակներին բավականաչափ էներգիա մատակարարել միայն բույսերով։ Բայց դա բացարձակ չի նշանակում, թե էն սննդային ու էկոլոգիական համակարգը, որը ստեղծված է մեր մոլորակի վրա, ճիշտ է ու լավ։ Ու էս մտքերը ինձ հանգեցնում են նրան, որ մարդը բնության միջի ամենավատ արարածը չի․ երկրագնդի ամբողջ բնական համակարգն է f*cked up։
    Կարծում եմ (կամ հուսով եմ), պիտի որ մոլորակներ լինեն, որտեղ բնությունը ուրիշ օրենքներով է ապրում, և էներգիայի աղբյուրը իրար ուտելով չի, որ ապահովվում է։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (22.01.2023)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բուսակերություն
    Հեղինակ՝ MariKa, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 333
    Վերջինը: 26.01.2009, 17:56

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •