Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Ակնհայտ կողմնակալ համեմատություններ ես բերում, մարդը ժանիքատամներ ունի, եղունգներ սմբակների փոխարեն ու չունի խոտակերներին բնորոշ բազմախոռոչ ստամոքսային համակարգը, աղեստամոքսային տրակտի ամբողջ երկարության հարաբերությունը մանիպուլիացիա է, հաշվի չի առնվում բարակ աղիների ու ստամոքսախորշերի ծավալները, թքի, էնզիմների ու ստամոսքսի թթվայնության թվայնական համեմատությունները անտեսված են, մի խոսքով, ոնց որ վեգանների բիբիլիայից լինի թխած :Ճ

Ասենք, ավելի երկար-բարակ աղբյուրներ կարելի է գտնել, ասենք՝ որ մարդիկ ամենակեր են, ու ասենք սա էլ ասում է, որ մարդիկ մսակեր են
Իրականում մենք ակնհայտ ամենակեր ենք, ավելի շուտ մսակերների թեքումով, քան բուսակերների, համենայն դեպս ցանկացած մարդ անկախ գեներից մսամթերք կմարսի առանց պրոբլեմի (դե մինչև բժիշկներին ռաստվելն ու որոշ օրգանների հեռացնելը, կամ գերզարգացած սնունդ ուտելը), իսկ այ խոտ՝ ոչ, փորձեք խոտ ուտել, եթե կասկածում եք։
Էդ նույն հաջողությամբ ես էլ կարող եմ ասել, որ քո բացատրություններն են կողմնակալ ու վերածդ աղբյուրները` մսակերի բիբլիայից:
Մարդու ժանիքները չեղածի հաշիվ են, հեչ համեմատելու չեն գիշատիչների ժանիքների հետ: Իսկ թքի, թթվայնության մասին նշված էր աղյուսակում: Աղյուսակից չի հետևում, թե մարդը խոտակեր ա: Մարդն առավելապես պտղակեր ա, պարզապես իր կառուցվածքով ավելի մոտ ա խոտակերներին, քան գիշակերներին, էդքան բան:


Մարդիկս գիշատիչներ ենք, մեր նախնիները որսորդությամբ են ապրել մինչև դոնաթների ու պիցցայի հայտնագործումը։ Ըստ տարբեր վարկածների, մարդիկ սկսել են բույսեր ու սերմեր հավաքել գձե տը մի 20 հազար տարի առաջ, այսպես կոչված նոր քարի կամ Նեոլիթի դարում, իսկ 20 հազար տարին ամենաաթեիստական ու ամենադարվինիստական գիտնականներին եթե հարցնես, չափազանց չնչին ժամանակահատված է մարդուս մարսողական համակարգի կենդանականից դեպի բուսական էվոլյուցիոն ձևափոխության համար։

Դուք՝ բուսակերներդ լավ կլինի հաշտվեք այս մտքի հետ ու շարունակեք լինել բուսակեր։ Որովհետև աշխարհում էդքան միս չկա բոլորին բավարարելու համար ։Ճ
Վիշապ ջան, ես լրիվ հասկանում եմ, որ դու միս կյանքիցդ շատ ես սիրում ու պատրաստ ես նույնիսկ կյանքիդ գնով պաշտպանելու միս ուտելու քո իրավունքը: Այն քեզնից ոչ ոք չի խլում, ու քո կենդանության օրոք դժվար թե մարդկանց մսակերությունը հասցնի վերանալ (մի օր հաստատ վերանալու ա, դրանում կասկած չունեմ, բայց էս կյանքում մենք դա չենք տեսնի, իսկ հաջորդ կյանքին դու, մեկ ա, չես հավատում, չէ՞), նենց որ հանգիստ եղի :


Դե, ինչ որ անհրաժեշտ էր ապացուցելու համար, որ կենդանիներին չսպանելու մոտիվները ձևական են, դու ուզում ես, որ սպանություն չլինի, բայց օքեյ ես, որ կենդանին էլ առհասարակ չլինի։ Չկա կենդանի՝ չկա սպանություն։ Նույն տրամաբանությամբ կարելի է ողջ կենդանական աշխարհը վերացնել ու սպանությունները կվերանան, և բուսակերներդ երջանիկ եք։
Ինչ-որ սխալ եզրակացություններ ես անում: Ես որևէ կենդանու սպանելու առաջարկ չեմ արել: Ընդամենը առաջարկում եմ այլևս չբուծել, չբազմացնել էն կենդանիներին, որոնք մարդն արհեստականորեն բուծել-ընտելացրել ա ու դարձրել իրենից կախված, անօգնական, ինքնուրույն գոյատևելու անընդունակ արարածներ: Եղածները թող ապրեն իրենց համար, մինչև բնականորեն մեռնեն իրենց մահով: Թե՞ մորթելն ավելի մարդկային ես համարում, քան թողնելը, որ բնական մահով մեռնեն:
Իսկ ընդհանրապես ես համարում եմ, որ ի սզբանե բնությունն ամեն ինչ ճիշտ ստեղծել ա, այսինքն` ինչից ինչքան որ պետք ա, ինչ ձևի որ պետք ա ու որտեղ որ պետք ա` ստեղծվել ա, որովհետև բնության մեջ ամեն կենդանի արարած իր դերն ունի, իր տեղն ունի ու իր ֆունկցիան, ոչ մեկն ավելորդ չի ստեղծվել, ու ցանկացած տեսակի պակասելը կամ վերանալն էլ, համոզված եմ, բացասաբար ա անդրադառնում բնության ու ընդհանրապես մոլորակի վրա` մեկինը մի քիչ շատ, մյուսինը` մի քիչ քիչ, բայց բոլորինն էլ ազդում ա, որովհետև բոլորը միասին բալանս են ապահովում. իրար ուտելով, իրար սիրելով թե ոնց, բայց փաստ ա, որ երբ մենք չենք միջամտում, իրենք իրենցով բնության մեջ բալանս են պահում, իսկ վերանում կամ պակասում են մենակ երբ մենք ենք միջամտում: Բնության մեջ ի սկզբանե խոզ, կով, հավ չեն եղել, հետևաբար էդ տեսակների վերանալու պատճառով մարդու քիմքից բացի, ուրիշ ոչինչ չի տուժելու, բնությունը չի տուժելու, հետևաբար ես բոլորովին չեմ ափսոսա, եթե էդ կենդանատեսակները մի օր ուղղակի վերանան: Ես ցավ կապրեմ դրանցից ամեն մեկի մորթվելուց, բայց զուտ որպես տեսակ վերանալուց` ոչ, քանի որ իրենք բնության մեջ ի սկզբանե տեղ չեն ունեցել: