User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 143 հատից

Թեմա: Բուսակերություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախորդ թեմայում դրել էի էդ աղյուսակը, բայց հիմա չի երևում, նորից դնեմ: Աղյուսակում ներկայացված է մարդու և կենդանիների (ինչպես գիշակեր, այնպես էլ խոտակեր) կազմախոսական կառուցվածքի համեմատական վերլուծությունը.

    աղյուսակ - 1a.jpg
    աղյուսակ - 2a.jpg
    աղյուսակ - 3a.jpg
    Ակնհայտ կողմնակալ համեմատություններ ես բերում, մարդը ժանիքատամներ ունի, եղունգներ սմբակների փոխարեն ու չունի խոտակերներին բնորոշ բազմախոռոչ ստամոքսային համակարգը, աղեստամոքսային տրակտի ամբողջ երկարության հարաբերությունը մանիպուլիացիա է, հաշվի չի առնվում բարակ աղիների ու ստամոքսախորշերի ծավալները, թքի, էնզիմների ու ստամոսքսի թթվայնության թվայնական համեմատությունները անտեսված են, մի խոսքով, ոնց որ վեգանների բիբիլիայից լինի թխած :Ճ

    Ասենք, ավելի երկար-բարակ աղբյուրներ կարելի է գտնել, ասենք՝ որ մարդիկ ամենակեր են, ու ասենք սա էլ ասում է, որ մարդիկ մսակեր են
    Իրականում մենք ակնհայտ ամենակեր ենք, ավելի շուտ մսակերների թեքումով, քան բուսակերների, համենայն դեպս ցանկացած մարդ անկախ գեներից մսամթերք կմարսի առանց պրոբլեմի (դե մինչև բժիշկներին ռաստվելն ու որոշ օրգանների հեռացնելը, կամ գերզարգացած սնունդ ուտելը), իսկ այ խոտ՝ ոչ, փորձեք խոտ ուտել, եթե կասկածում եք։

    Իսկ թե ինչու են հենց մկների ու առնետների վրա անում փորձարկումները` չգիտեմ, բայց զուտ տրամաբանելով` ենթադրում եմ, որ, օրինակ, ավելի փոքր են, հարմար են, ավելի հեշտ կառավարելի, բացի դրանից, շատ ավելի հասանելի են ու շատ ավելի էժան նստող: Գուցե այլ պատճառներ էլ կան, չգիտեմ:
    Որովհետև մկները մեզ ահագին մոտ են շատ անատոմիական ֆունկցիաներով, ներառյալ մարսողությունը ։

    Բնականաբար, վայրի կենդանիների վերացման խնդիրը չի լուծվում զուտ բուծած կենդանիների միս չուտելով: Ուղղակի ընդհանրապես կենդանիներ ուտելուց հրաժարվելը ավելի շատ բարոյական իրավունք է տալիս խոսելու վայրի կենդանիների որսի դեմ, քանի որ երկու դեպքում էլ սպանվում են կենդանիներ:
    Մարդիկս գիշատիչներ ենք, մեր նախնիները որսորդությամբ են ապրել մինչև դոնաթների ու պիցցայի հայտնագործումը։ Ըստ տարբեր վարկածների, մարդիկ սկսել են բույսեր ու սերմեր հավաքել գձե տը մի 20 հազար տարի առաջ, այսպես կոչված նոր քարի կամ Նեոլիթի դարում, իսկ 20 հազար տարին ամենաաթեիստական ու ամենադարվինիստական գիտնականներին եթե հարցնես, չափազանց չնչին ժամանակահատված է մարդուս մարսողական համակարգի կենդանականից դեպի բուսական էվոլյուցիոն ձևափոխության համար։

    Դուք՝ բուսակերներդ լավ կլինի հաշտվեք այս մտքի հետ ու շարունակեք լինել բուսակեր։ Որովհետև աշխարհում էդքան միս չկա բոլորին բավարարելու համար ։Ճ

    Ի դեպ, բուծած կենդանիների մասին որ էլի խոսք բացեցիր, պատասխանեմ նաև ավելի վաղ գրառումներիցդ մեկում բարձրացրածդ մի հարցին (էն ժամանակ որոշել էի էլ չշարունակել բանավեճը, բայց քանի որ նորից մտել եմ, որոշեցի գրեմ ): Ասում ես` եթե չուտենք էդ կենդանիներին, դրանք ընդհանրապես կվերանան, քանի որ ինքնուրույն գոյատևելու ի վիճակի չեն: Հա, ի վիճակի չեն, էդտեղից էլ հարց է առաջանում, թե ի սկզբանե ինչի էր պետք նրանց ընդհանրապես զուտ որպես սնունդ բուծելը, ընտելացնելը: Իսկ հիմա, երբ արդեն բուծված են ու արդեն կան, կարելի է պարզապես նորերը չբուծել, եղածներին էլ թողնել` իրենց մահով մեռնեն-գնան: Թե չէ` մի տեսակ աբսուրդային է հնչում. «Կենդանիներին ուտենք, որպեսզի չվերանան» :
    Դե, ինչ որ անհրաժեշտ էր ապացուցելու համար, որ կենդանիներին չսպանելու մոտիվները ձևական են, դու ուզում ես, որ սպանություն չլինի, բայց օքեյ ես, որ կենդանին էլ առհասարակ չլինի։ Չկա կենդանի՝ չկա սպանություն։ Նույն տրամաբանությամբ կարելի է ողջ կենդանական աշխարհը վերացնել ու սպանությունները կվերանան, և բուսակերներդ երջանիկ եք։
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (25.01.2023), Բարեկամ (25.01.2023)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բուսակերություն
    Հեղինակ՝ MariKa, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 333
    Վերջինը: 26.01.2009, 17:56

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •