User Tag List

Ցույց են տրվում 121 համարից մինչև 135 համարի արդյունքները՝ ընդհանուր 143 հատից

Թեմա: Բուսակերություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սննդանյութերի պակասը էդ «մսակերների» մոտ իրականում վերամշակված ու զտված սնունդից է, որը էականորեն նվազեցնում է օրինակ ասենք մսից երկաթ յուրացնելը։ Ոչ թե մսից։ Այսինքն մսից չի։ Միս ուտելուց չի առաջանում։ Հրաժարվելուց առաջանում է։ Աշխարհում ահագին բուսակերներ կան, մենակ Հնդկաստանի վայթե մի 25 տոկոսը բուսակեր է։ Ասեմ քեզ, ըստ իմ գործընկեր հնդիկների` խայտառակ տարածված է հեռացված լեղապարկով մարդկանց քանակը, մանավանդ հարավային Հնդկաստանում, որտեղ բրնձակերներ են։
    Ես չեմ էլ ասել, թե միս ուտելուց ա առաջանում: Ասում էի` միս ուտելը դեռևս երաշխիք չի, որ չի առաջանա, որովհետև լիքը միս ուտողներ ունեն երկաթի, D վիտամինի և այլ սննդանյութերի պակաս, որոնք սովորաբար ընդունված ա համարել բուսակերներին բնորոշ: Իսկ ընդհանրապես ոչ միս ուտելը, ոչ էլ չուտելը առողջ լինելու գրավական չի. լիքը ուրիշ ուտելիքներ և լրիվ այլ գործոններ կան առողջ լինելու համար, որոնց մեծ մասը մարդիկ հաշվի չեն առնում: Բայց էս արդեն ուրիշ թեմա ա: Ինչ վերաբերում ա աշխարհում բուսակերների քանակին, նոր ստուգեցի, 2022-ի տվյալներով` աշխարհում բուսակերները մոտ 20% են կազմում, որը, համաձայնի, ամեն դեպքում ահագին փոքր թիվ ա համեմատած մսակերների թվի հետ:


    Այսինքն ցավն է՞ խնդիրը։ Իսկ որ սպանելիս քնացնեն ու ցավազրկեն ու նոր սպանեն, օքեյ է՞։
    Հետաքրքիր մանիպուլյատիվ նյութ տամ քեզ` New Study: Plants Know When They Are Being Eaten
    Վիշապ ջան, ախր պարզ գրել էի, որ ցավից բացի, նաև էդ արարածները գուցե քեզնից ոչ պակաս ուզում են ապրել, ու եթե հնարավորություն ունենային փախչելու-փրկվելու, հաստատ կանեին, ուղղակի նենց պայմաններում չեն, որ իրենցից որևէ բան կախված լինի: Ո՞նց եղավ, որ էդ մյուսը չտեսար, մենակ ցավի մասը ֆիքսեցիր ու ներկայացրիր որպես միակ պատճառ:
    Բույսերի մասին դրածդ կարդացել եմ, ինչպես նաև լիքը ուրիշ նյութեր էդ թեմայով: Էդ հարցը, ինչքան հասկանում եմ, դեռևս բավականաչափ ուսումնասիրված ու բացահայտված չի, բաց ես ամեն դեպքում շատ հնարավոր եմ համարում, որ բույսերն ինչ-որ բաներ զգում են, պարզապես չգիտենք հստակ, թե ինչ են զգում: Ես իրականում բույսերին էլ եմ շատ զգուշությամբ վերաբերվում. օրինակ` երբեք ծաղիկ չեմ քաղում, տերև-մերև չեմ պոկում ոչ մի տեղից` առանց անհրաժեշտության, երեխաներիս էլ եմ միշտ ասում, որ փորձեն հնարավորինս զերծ մնալ նման բաներ անելուց: Ծաղիկ (առանց հողի, պոկած) նվեր ստանալ չեմ սիրում, ամուսնուս խնդրել եմ, որ ինձ համար էդպիսի ծաղիկներ չառնի: Բայց քանի որ ընդհանրապես հնարավոր չի լինի ապրել առանց բույսեր ուտելու, այսինքն` ընդհանրապես չվնասելով գոյատևելը գործնականում անհնար ա, մնում ա ուղղակի աշխատել հնարավորինս քիչ վնասել, այսինքն` առանց անհրաժեշտության չվնասել: Կոնկրետ կենդանիների դեպքում ես համարում եմ, որ անհրաժեշտություն ընդհանրապես չկա, այսինքն` լրիվ հանգիստ կարելի ա ապրել` առանց որևէ կենդանու սպանելու, բացառությամբ, իհարկե, ինքնապաշտպանական նպատակով սպանելուց, որը շատ քիչ դեպքերում կարող ա լինել: Բույսերի դեպքում դա առնվազն ներկայումս հնարավոր չի:

    Էսպիսի խիստ վիճարկելի ու անապացուցելի հայացքներ պիտի էստեղ չդնես, որովհետև կարող է օգտագործվել քո դեմ` մնացած փաստարկներդ նսեմացնելու նենգ նպատակներով ։Ճ
    Էդպիսի խիստ վիճարկելի ու անապացուցելի հայացքներ ես արտահայտեցի միայն էն բանից հետո, երբ դու ինքդ թեման շեղեցիր լրիվ ուրիշ ուղղությամբ` ոչ պակաս վիճարկելի բան ասելով: Նենց որ եթե չես ուզում լսել խիստ վիճարկելի ու անապացուցելի հայացքներ, ինքդ դրան տանող բաներ մի ասա: Թե չէ` ես հո չե՞մ գժվել, որ ակումբցիների հետ իմ նախաձեռնությամբ տենց թեմաներ քննարկեմ: Իրականում կուզենայի քննարկել, բայց մինչև հիմա Ակումբում չեմ տեսել ու չեմ տեսնում էնպիսի մթնոլորտ, որում նման թեմաները բացի ծաղրից ու հեգնանքից, ուրիշ արձագանքի կարժանանան:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 26.01.2023, 19:48:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բուսակերություն
    Հեղինակ՝ MariKa, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 333
    Վերջինը: 26.01.2009, 17:56

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •