Ուլուանա-ի խոսքերից
...
Ինչ-որ սխալ եզրակացություններ ես անում: Ես որևէ կենդանու սպանելու առաջարկ չեմ արել: Ընդամենը առաջարկում եմ այլևս չբուծել, չբազմացնել էն կենդանիներին, որոնք մարդն արհեստականորեն բուծել-ընտելացրել ա ու դարձրել իրենից կախված, անօգնական, ինքնուրույն գոյատևելու անընդունակ արարածներ: Եղածները թող ապրեն իրենց համար, մինչև բնականորեն մեռնեն իրենց մահով: Թե՞ մորթելն ավելի մարդկային ես համարում, քան թողնելը, որ բնական մահով մեռնեն:
Իսկ ընդհանրապես ես համարում եմ, որ ի սզբանե բնությունն ամեն ինչ ճիշտ ստեղծել ա, այսինքն` ինչից ինչքան որ պետք ա, ինչ ձևի որ պետք ա ու որտեղ որ պետք ա` ստեղծվել ա, որովհետև բնության մեջ ամեն կենդանի արարած իր դերն ունի, իր տեղն ունի ու իր ֆունկցիան, ոչ մեկն ավելորդ չի ստեղծվել, ու ցանկացած տեսակի պակասելը կամ վերանալն էլ, համոզված եմ, բացասաբար ա անդրադառնում բնության ու ընդհանրապես մոլորակի վրա` մեկինը մի քիչ շատ, մյուսինը` մի քիչ քիչ, բայց բոլորինն էլ ազդում ա, որովհետև բոլորը միասին բալանս են ապահովում. իրար ուտելով, իրար սիրելով թե ոնց, բայց փաստ ա, որ երբ մենք չենք միջամտում, իրենք իրենցով բնության մեջ բալանս են պահում, իսկ վերանում կամ պակասում են մենակ երբ մենք ենք միջամտում: Բնության մեջ ի սկզբանե խոզ, կով, հավ չեն եղել, հետևաբար էդ տեսակների վերանալու պատճառով մարդու քիմքից բացի, ուրիշ ոչինչ չի տուժելու, բնությունը չի տուժելու, հետևաբար ես բոլորովին չեմ ափսոսա, եթե էդ կենդանատեսակները մի օր ուղղակի վերանան: Ես ցավ կապրեմ դրանցից ամեն մեկի մորթվելուց, բայց զուտ որպես տեսակ վերանալուց` ոչ, քանի որ իրենք բնության մեջ ի սկզբանե տեղ չեն ունեցել:
Էջանիշներ