Հիմնական պատճառը, բացի առողջականից, կենդանիների սպանությանը դեմ լինելն ա: Բայց կան նաև բնապահպանական, տնտեսական և այլ պատճառներ: Հատկապես մեր օրերում մսակերությունը բնապահպանության ու տնտեսության հարցում էլ ա գնալով ավելի ու ավելի լուրջ խնդիր դառնում, և ականջներն ու աչքերը դրա դեմ փակելը խնդիրը ոչ մի գրամ պակաս հրատապ չի դարձնում:
Հուսով եմ`«բուսակերությունը սխալ բան ա» համոզմունքն ապացուցելու փորձեր անելու մտադրությամբ չես հիշել էս թեման: Ոչ բուսակերները սովորաբար ուրիշ պատճառով չեն մտնում էստեղ: Նույնիսկ եթե հարց են տալիս, ապա նախապես պատասխանդ սխալ հանելու և քեզ հակառակն ապացուցելու միտումով: Եթե դու բացառություն ես, ապա` հազար ներողություն:
Էջանիշներ