User Tag List

Էջ 3 10-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 143 հատից

Թեմա: Բուսակերություն

  1. #31
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն, ըստ Բյուրակնի, ես էլ եմ բուսակեր, ուղղակի վրաս խաբար չկա
    Ավելի շատ բանջարեղեն ու մրգեր եմ սիրում/ուտում, մսի մասին սեփական նախաձեռնությամբ հազիվ թե հիշեմ, հիշելիս էլ ավելի շուտ ձուկ ու հավ կուզեմ, ձու շաբաթներով չեմ ուտում, կաթնամթերքը՝ չափավոր․․․
    Բայց, ըստ իս, սա բուսակերության հետ կապ չունի։ Եթե բուսակեր ես, ուրեմն միսը պիտի որ ընդհանրապես բացառած լինես։ Նույնիսկ տարին մեկ միս ուտողն արդեն բուսակեր չի, ԻՀԿ։
    Դե եթե բուսակերությանը որպես կրոն վերաբերվես՝ հա, բուսակեր չես, բայց եթե իրոք տարին մեկ անգամ ես միս ուտում կամ երեք-չորս, ամեն դեպքում նշանակում ա, որ հիմնականում սնվում ես էն նույն սննդով, որով բուսակերները: Ասենք՝ ես չեմ ծխում, բայց տարին մի երկու-երեք անգամ փստացնելուն դեմ չեմ, բայց կարծում եմ, որ եթե լեյբլավորենք՝ ծխող-չծխող, ես չծխող լեյբլի տակ եմ ամեն դեպքում: Նույնիսկ եթե որպես կրոն կրոնի վերաբերվես, կա՞ տենց հավատացյալ, որ երբեք մեղք չի գործում, ասենք՝ որոշ մերձավորների չի սիրում էնպես, ինչպես իր անձը, բայց մնում ա քրիստոնյա, կամ չորս տարին մեկ Ռամադանին ցերեկով մի բռթուջ հաց ա մեջ անում, բայց չի դադարում մուսուլման լինելուց:

  2. #32
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, բայց դու, ոնց հակացա, ամեն ինչ էլ կամ համարյա ամեն ինչ էլ ուտում ես, էլ ինչ բուսակեր ու էլ ինչ սոված
    Ռիփ, ճիշտ հակառակը, իմ սահմանափակումները ձերինից շատ են: Մսեղենից մենակ ձուկ եմ ուտում, էն էլ շաբաթը երկու օր, կաթնամթերքից մենակ կարագ, իսկ լոբազգի-բան ընդհանրապես չեմ ուտում:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (07.03.2016)

  4. #33
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն, ըստ Բյուրակնի, ես էլ եմ բուսակեր, ուղղակի վրաս խաբար չկա
    Ավելի շատ բանջարեղեն ու մրգեր եմ սիրում/ուտում, մսի մասին սեփական նախաձեռնությամբ հազիվ թե հիշեմ, հիշելիս էլ ավելի շուտ ձուկ ու հավ կուզեմ, ձու շաբաթներով չեմ ուտում, կաթնամթերքը՝ չափավոր․․․
    Բայց, ըստ իս, սա բուսակերության հետ կապ չունի։ Եթե բուսակեր ես, ուրեմն միսը պիտի որ ընդհանրապես բացառած լինես։ Նույնիսկ տարին մեկ միս ուտողն արդեն բուսակեր չի, ԻՀԿ։
    Կակտուս, ձուկ ուտող բուսակերներն առանձին կատեգորիա են: Բուսակերներն իրանց պրիզնատ չեն գալիս, բայց պրակտիկ տեսանկյունից հեշտ ա ասելը բուսակեր եմ, երբ որևէ հավաք ա, ու սննդային սահմանափակումներից են հարցնում

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    GriFFin (07.03.2016)

  6. #34
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե եթե բուսակերությանը որպես կրոն վերաբերվես՝ հա, բուսակեր չես, բայց եթե իրոք տարին մեկ անգամ ես միս ուտում կամ երեք-չորս, ամեն դեպքում նշանակում ա, որ հիմնականում սնվում ես էն նույն սննդով, որով բուսակերները: Ասենք՝ ես չեմ ծխում, բայց տարին մի երկու-երեք անգամ փստացնելուն դեմ չեմ, բայց կարծում եմ, որ եթե լեյբլավորենք՝ ծխող-չծխող, ես չծխող լեյբլի տակ եմ ամեն դեպքում: Նույնիսկ եթե որպես կրոն կրոնի վերաբերվես, կա՞ տենց հավատացյալ, որ երբեք մեղք չի գործում, ասենք՝ որոշ մերձավորների չի սիրում էնպես, ինչպես իր անձը, բայց մնում ա քրիստոնյա, կամ չորս տարին մեկ Ռամադանին ցերեկով մի բռթուջ հաց ա մեջ անում, բայց չի դադարում մուսուլման լինելուց:
    Ինչ համով ես գրել, Շին

    Հա, ես երևի ծայրահեղ եմ, որովհետև էդ քո ասած դեպքերին էլ եմ նույն կերպ վերաբերվում։ Ասենք՝ եթե ինձ հարցնեն՝ «քրիստոնյա՞ ես», չեմ իմանա՝ ինչ պատասխան տալ։ Կամ պիտի ասեմ՝ «ավելի շուտ այո, քան ոչ»։ Միանշանակ «այո» կամ «ոչ» ասել կդժվարանամ։
    Ընդհանուր առմամբ, իհարկե, դու ավելի ճիշտ ես, քան ես։
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  7. #35
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Կակտուս, ձուկ ուտող բուսակերներն առանձին կատեգորիա են: Բուսակերներն իրանց պրիզնատ չեն գալիս, բայց պրակտիկ տեսանկյունից հեշտ ա ասելը բուսակեր եմ, երբ որևէ հավաք ա, ու սննդային սահմանափակումներից են հարցնում
    Ես ինձ կդասակարգեմ որպես գրեթե բուսակեր
    Ասենք՝ գարեջրի հետ հավեսով ջերկի եմ ուտում, ու թեկուզ հենց մենակ էդ արդեն ինձ թույլ չի տա հոժար կամքով բուսակեր կոչվել։ Որ մտածում եմ, երևի թե ուղղակի սահմանափակումներ չեմ ուզում, այսինքն եթե նույնիսկ ամբողջ կյանքս բույսերով սնվեմ, մեկ ա, ուզում եմ իմանալ, որ պարզապես դա եմ ուզում, դրա համար եմ դա ուտում (ոչ թե որոշել եմ՝ դրա համար), ու եթե [տեսականորեն] ուզենամ միս ուտել, դրա բոլոր տեսակի իրավունքներն ունենամ։
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (07.03.2016)

  9. #36
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ համով ես գրել, Շին

    Հա, ես երևի ծայրահեղ եմ, որովհետև էդ քո ասած դեպքերին էլ եմ նույն կերպ վերաբերվում։ Ասենք՝ եթե ինձ հարցնեն՝ «քրիստոնյա՞ ես», չեմ իմանա՝ ինչ պատասխան տալ։ Կամ պիտի ասեմ՝ «ավելի շուտ այո, քան ոչ»։ Միանշանակ «այո» կամ «ոչ» ասել կդժվարանամ։
    Ընդհանուր առմամբ, իհարկե, դու ավելի ճիշտ ես, քան ես։
    Դու մեղսավոր բուսակեր ես

    Ընդհանրապես պիտակներ ես էլ չեմ սիրում, հատկապես կրոնի հարցում, ասենք՝ ագնոստիկ, աթեիստ, հավատացյալ, բայց եթե հիմնականում բուսական սննդով եմ սնվում, ի՞նչ պիտակի տակ կարող եմ քննարկել դրա առավելություններն ու թերությունները, եթե ոչ բուսակերություն:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (07.03.2016), Ձայնալար (07.03.2016)

  11. #37
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանրապես, ես էլ չեմ սիրում պիտակներ, ու հատկապես ներվայնանում եմ, երբ բուսակերներն են սկսում, թե՝ դու բուսակեր չես, ձուկ ուտողը բուսակեր չի, ձու ուտողը բուսակեր չի, սենց, նենց, ձուն թարգի, որ բուսակեր լինես: Ոչ էլ երազում եմ բուսակեր կոչվելու մասին, ինչպես հաճախ Հայաստանի էն էկոակտիվիստ քուլ ջահելներն են անում: Էդ բոլոր տեսակի պիտակների վրա թքած ունեմ, բայց գիտեմ, որ երբ մտնում եմ ռեստորան, իմ ուզած սնունդը ստանալու համար պիտի հատուկ բուսակերական բան խնդրեմ կամ երբ ինտերնետում ռեցեպտներ եմ փորփրում, բուսակերական բաժիններ եմ մտնում:

  12. #38
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հետո էլ ինձ ասում են, թե օֆտոպում եմ, երբ ասում եմ, որ բուսակեր եմ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (23.04.2019), Աթեիստ (07.03.2016), Լեո (15.02.2020)

  14. #39
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռիփ, ճիշտ հակառակը, իմ սահմանափակումները ձերինից շատ են: Մսեղենից մենակ ձուկ եմ ուտում, էն էլ շաբաթը երկու օր, կաթնամթերքից մենակ կարագ, իսկ լոբազգի-բան ընդհանրապես չեմ ուտում:
    Բյուր, էդ ո՞նց են քո սահմանափակումները մերինից շատ, չհասկացա։ Ռիփն, ինչքան գիտեմ, ծովամթերք էլ ընդհանրապես չի ուտում, ձու էլ համարյա։ Դու համ ձու ես ուտում, համ ձուկ, մի ժամանակ ավելի ցածրակարգ ծովային կենդանիներ էլ էիր ուտում, հիմա՝ չգիտեմ, դրա մասին բան չես ասել ոնց որ, կաթնամթերքից էլ լրիվ զերծ չես մնում։ Իսկ լոբազգիներ չուտելդ ի՞նչ կապ ունի բուսակերության հետ, որ նշում ես։ Տվյալ դեպքում խոսքն էս կամ էն չափով բուսակեր լինելու մասին էր, եթե կարելի ա տենց ասել, իսկ լոբազգիներ չուտելն ընդամենը սննդային նախընտրություն ա՝ բուսակերւթյան հետ ոչ մի կապ չունեցող, նկատի ունեմ՝ դա քեզ ոչնչով ավելի բուսակեր չի դարձնում։

    Իսկ իմից հաստատ ավելի շատ չեն սահմանափակումներդ։ Նենց չի, որ մրցում ենք, թե ով ումից ավելի շատ սահմանափակումներ ունի, բայց որ ասեցիր, ես էլ ասեմ, էլի . ես ընդհանրապես ոչ մի կենդանի չեմ ուտում՝ ոչ ցածրակարգ, ոչ բարձրակարգ, ձու էլ համարյա չեմ ուտում, այսինքն՝ ինքս երբեք չեմ սարքում ինձ համար, երբեք չեմ սարքում նենց բան, որի մեջ ձու կա, ուղղակի հազվադեպ կարող ա ուտեմ բաներ, որոնք ձու են պարունակում, օրինակ՝ պիցցա, հազարից մեկ թխվածքեղեն։ Կաթնամթերքից մենակ պանիր ու մածուն եմ ուտում, էն էլ ոչ հաճախ։ Ճիշտն ասած՝ ինձ որ մնար, դրանք էլ չէի ուտի, որովհետև ախորժակի առումով ընդհանրապես չեն ձգում ինձ, համ էլ առանձնապես լավ էլ չեմ մարսում կաթնամթերքը, վեգանությունն էլ ավելի ճիշտ սննդակարգ եմ համարում, ուղղակի ներկայիս պայմաններում կալցիումն ու B12 վիտամինը ստանալու ավելի հասանելի ձև չեմ գտնում, համոզված չեմ, որ եթե լրիվ հրաժարվեմ կաթնամթերքից, կկարողանամ նշածս սննդանյութերի անհրաժեշտ քանակությունն ապահովել, դրա համար եմ ուտում երբեմն։ Եթե բնական պայմաններում ապրելիս լինեի, հաստատ լրիվ կհրաժարվեի կաթնամթերքից էլ, ձվից էլ։ Էլ չեմ ասում, որ ինձ համար կատարյալ սննդակարգը հումակերությունն ա ։ Հուսով եմ՝ մի օր դրան էլ կհասնեմ։

    Ինչ վերաբերում ա բուսակերությանը, ապա պաշտոնապես բուսակերությունը տենց միանշանակ չի սահմանվում. խստության տարբեր աստիճաններ կան (կաթնաձվաբուսակերներ, որոնք բացի բույսերից, ուտում են նաև կաթնամթերք ու ձու, կաթնաբուսակերներ, որոնք բացի բույսերից, նաև կաթնամթերք են ուտում, ձկնաբուսակերներ, որոնք բացի բուսական սննդից ուտում են նաև ձուկ և հիմնականում այլ ծովամթերք նույնպես, հաճախ նաև ձու, կաթնամթերք), որոնք բոլորն էլ պայմանականորեն համարվում են բուսակերներ, ուրիշ բան, որ ինչքան ավելի խիստ ա տվյալ բուսակերը, սովորաբար էնքան ավելի հակված ա իրանից պակաս խիստ բուսակերներին չընդունելու որպես բուսակերի։ Եթե «բուսակեր» բառը խստորեն դիտարկենք, ապա իրոք ստացվում ա, որ միայն վեգաններն են իսկական բուսակեր, քանի որ միայն իրենք են, որ միայն բույսեր են ուտում։

    Իսկ ընդհանրապես ամեն մարդ իր համար իրավունք ունի որոշելու, թե ինչ աստիճանի կամ խստության բուսակերությունը համարի բուսակերություն։ Իմ անձնական ընկալմամբ էլ, օրինակ, որևէ կենդանի ուտողը բուսակեր չի, բայց, ասենք, եթե հատուկ դրա վերաբերյալ խոսակցություն չլինի, ինքս երբեք չեմ ասի՝ գիտե՞ս, դու հեչ էլ բուսակեր չես, կամ էսինչ, էնինչ բաները թարգի, որ բուսակեր կոչվես։ Եթե մարդուն դուր ա գալիս իրան բուսակեր համարելը, կամ թեկուզ զուտ գործնական առումով, ինչպես դու նշեցիր, հարմար ա էդ բառը կիրառելը իր ուզած ուտելիքներն ավելի հեշտությամբ ձեռք բերելու համար, թող անի, ու՞մ ինչ դրանից։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 07.03.2016, 23:04:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #40
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ բուսակերությունը ձուն ու կաթնամթերքը չի բացառում ու չեմ էլ պատրաստվում բացառել, բայց վիքիով ճշտել եմ, դեռ դա բուսակեր ա համարվում


    Vegetarianism /ˈvɛdʒətɛəriənɪzəm/ is the practice of abstaining from the consumption of meat (red meat, poultry, seafood, insects and the flesh of any other animal), and may also include abstention from by-products of animal slaughter

  16. #41
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընկուզեղենը շատ ուտել խորհուրդ չի էլ տրվում, լավ չի շատը։ Համարվում ա, որ ամեն մարդ մի բուռ՝ իր բռի չափով ընկուզեղեն ուտի օրական։ Դրանից ավելն, ասում են, վնասակար ա նույնիսկ։
    Նոր տեսա էս գրառումը: Ընկուզեղենը վնաս չի, միակ վնասը որ կարող ա հասցնել չաղացնելն ա Մի բուռը նորմալ ա, բայց ավելն էլ առանձնապես վնաս չի տալիս, բացի ավելորդ կիլոգրամներից: Մենակ բրազիլական ընկույզից պետք է զգուշանալ, դրանցից օրական հինգ հատից ավել չի կարելի ուտել, որովհետև թույն են արտադրում, բայց փոքր քանակով անվնաս են: Մեկ էլ չի կարելի հում հնդկական ընկույզ (cashew) ուտել, որը նույնպես թունավոր է, բայց խանութներում վաճառվող բոլոր հնդկական ընկույզները վերամշակված են, հումը կանաչ գույնի է լինում:
    I may be paranoid but no android!

  17. #42
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես լսել եմ, որ ընկուզեղենը համեմատաբար դժվարամարս ա:Երևի դրա համար են սահմանափակում: Օրինակ քնելուց առաջ...
    Կարճ
    Կոնկրետ

  18. #43
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես լսել եմ, որ ընկուզեղենը համեմատաբար դժվարամարս ա:Երևի դրա համար են սահմանափակում: Օրինակ քնելուց առաջ...
    Դե հա, որովհետև մոտ կեսը ճարպ ա, ինչը դժվարամարս ա:
    I may be paranoid but no android!

  19. #44
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Նոր տեսա էս գրառումը: Ընկուզեղենը վնաս չի, միակ վնասը որ կարող ա հասցնել չաղացնելն ա Մի բուռը նորմալ ա, բայց ավելն էլ առանձնապես վնաս չի տալիս, բացի ավելորդ կիլոգրամներից: Մենակ բրազիլական ընկույզից պետք է զգուշանալ, դրանցից օրական հինգ հատից ավել չի կարելի ուտել, որովհետև թույն են արտադրում, բայց փոքր քանակով անվնաս են: Մեկ էլ չի կարելի հում հնդկական ընկույզ (cashew) ուտել, որը նույնպես թունավոր է, բայց խանութներում վաճառվող բոլոր հնդկական ընկույզները վերամշակված են, հումը կանաչ գույնի է լինում:
    Դե, ես չեմ էլ ասել, թե ընկուզեղենը վնաս ա, բայց մեծ քանակությունը վնաս ա, սրա մասին շատ եմ կարդացել, ու խոսքը չաղացնելու մասին չի, էլի։ Մենակ բրազիլականը չի, նուշն էլ մի բռից ավել հեչ խորհուրդ չի տրվում (դեռ մի բուռն էլ ա շատ, ասում են), գետնանուշը (фисташка) ընդհանրապես էնքան վնասակար ա, որ ավելի լավ ա՝ ընդհանրապես չուտել (հա, գիտեմ՝ շատերն առանց գետնանուշի կյանք չունեն ու ոչ մի դեպքում չեն ընդունի, որ վնասակար ա)։ Խնդիրն էն ա, որ ընկուզեղենը բավական մեծ քանակությամբ ֆիտինաթթու (phytic acid) ա պարունակում, որը վնասակար ա. խոչընդոտում ա մի շարք կարևոր սննդանյութերի յուրացմանը, և ոչ միայն։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 31.03.2016, 04:34:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (31.03.2016)

  21. #45
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ վերաբերում ա ընկուզեղենի՝ չաղացնող լինելուն, ապա մենակ մի բան կարող եմ ասել. ու՞ր էր ինձ տենց բախտ ։ Կամ որ համարվում ա սննդարար. ես որ ուտում եմ, ոնց որ ոչ մի բան կերած չլինեմ, զարմանում եմ, թե ոնց ա սննդարար ու չաղացնող համարվում։ Թե՞ մի քանի բուռ պիտի ուտեմ, որ չաղանամ ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 3 10-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բուսակերություն
    Հեղինակ՝ MariKa, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 333
    Վերջինը: 26.01.2009, 17:56

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •