Հախվերդյանը վերջերս տարբեր փաբերում բավականին հաճախ է երգում, էնպես որ այսօրն առանձնահատուկ չի, կարծում եմ։![]()
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Chuk (10.03.2016)
Չէ, իրականում փաբեր շատ կան, բայց էս վերջերս նոր տենդենց ա նկատվում Երևանում, փաբերը փակում են, փոխարենը գինետուն են բացում: Գինետների մշակույթն ինձ ավելի շատ ա դուր գալիս, բայց միակ մեծ մինուսն էն ա, որ գինետներն էդքան էլ մատչելի չեն: Երեկ տենց մի հատ գինետուն գնացի, որը բավականին դուրս եկավ.
1. Անվանում
Voskevaz Wine Time
2. Հասցե (փոստային ինդեքսը պարտադիր չի)
Սարյան 8, հենց կողքը մի ուրիշ գինետուն կա՝ Տափաստան
3. Մթնոլորտ (առավելագույնը 100 բառով նկարագրեք ձեր մթնոլորտային զգացողությունները նշված վայրում)
Բավականին հավես մթնոլորտ էր, տարածքը մեծ չի, բայց սեղանները իրար գլխի լցրած չեն, ծխոտ չի, մեկ էլ փակ բալկոնի պես տեղ ունեն, որը հենց փողոցի վրա է բացվում ռոմանտիկ երեկոյի համար:
4. Ինչ կարելի ա ուտել (պարտադիր չի լափել, կարելի ա թեթև պիվի զակուսկիով յոլլա գնալ)
Մենյուն շատ հարուստ չէ, դե կարելի ա ապերետիվո վերցնել, սալաթ ու հիմնական բլյուդ ու ամեն ինչից մի 3-4 տեսակի բան կա: Փոխարենը բավականին հետաքրքիր բլյուդներ են, ասենք քաղցր գլազուրով բադրջան, պանիր ու ջեմ տոստով, գառան մսով հետաքրքիր ճաշեր և այլն:
5. Երաժշտություն (ոճ, որակ, աղմուկի մակարդակը դեցիբելներով)
Ցածր, հաճելի երաժշտություն, որը չի ստիպում, որ գոռալով խոսես:
6. Գներ (մարդագլուխ ինչքանով կարելի ա հաճելի երեկո անցկացնել)
Այ էս ա ամենադաժան մասը, եթե մի բան ուտես, ու մի հատ էլ գինի պատվիրես, մի հոգին մոտ 10.000 կնստի: Ուտելիքները բավականին թանկ են, ասենք սալաթները 2000-3000-ի սահմաններում, հիմնական ճաշատեսակները 5000-6000-ի սահմաններում:
7. Երբ եք վերջին անգամ այցելել
Երեկ
8. Այլ
I may be paranoid but no android!
Քանի որ արդեն 2 անգամ եղել եմ ստեղ, ասեմ, որ սպասարկումը հեչ լավը չի։ Առաջին անգամ որ լիքը լցված էինք, կես ժամ սպասելը դրանով արդարացրինք, բայց 2-րդ անգամն արդեն ոչ մի կերպ չեմ կարա արդարացնեմ։ Գները լավը չեն, տեսականին էլ մի բան չի։ Բաժակով գինի ուզեցի, մի քանի անգամից պարզվավ, որ մենակ չոր գինի ա (դե չեմ ուզում), բերեցին շշով գինիների ցուցակը, որտեղ մենակ անուն ու գին ա գրած, պտի մատից հոտ քաշես, որ իմանաս, ով ով ա, որտև մատուցողը դա տվեց ու գնաց՝ հարցնելու հնարավորություն չտալով։
Գիտեմ, որ էլի եմ գնալու, որտև հեծանվի հաջորդ խաղարկությանն էլի մասնակցելու եմ, բայց ինձ որ մնա, ըտեղ հաստատ չեմ գնա։
Հ.Գ.
Ֆրին լավն էր։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
boooooooom (21.03.2016), Mr. Annoying (21.03.2016), Մուշու (21.03.2016), Տրիբուն (21.03.2016)
Սպասարկման պահով հեչ համաձայն չեմ, ակումբի հանդիպման նման հանդիպմանը ոչ մի տեղ ավելի լավ չէին սպասարկի![]()
Եթե ուշադիր եղել ես, չի եղել որևէ րոպե որ մեկ կամ երկու մատուցող պատվեր ներս չբերեն կամ պատվեր չընդունեն: Ամեն վայրկյան նոր պատվերներ, բոլորն իրարից տարբեր՝ ավելի քան 35 հոգու համար: Քանի որ սենց խայտաբղետ խմբերով շատ տեղերում եմ եղել, հանգիստ ասում եմ, ոչ մի տեղ ավելի լավ ու ավելի արագ էս տիպի խմբերին չեն սպասարկում:
Ինչ վերաբերում ա գներին ու տեսականուն, դրանք էս տիպի գարեջրատների համար Հայաստանում տիպիկ գներ (մի տեղ մի քիչ ավել, մի տեղ մի քիչ պակաս էս կամ էն բանը) ու տեսականի են (համանման տեղերն են՝ Կառլոֆ, Վիեննա Ռիբս, Պաուլաներ, որոշ բացառություններով Գարեջրի ակադեմիա և այլն):
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Տրիբուն (22.03.2016)
Եկա իմ սիրած փաբից պատմեմ։
Cantaloupe pub
Կանտալյուպ
Հասցե՝ Պուշկինի 54/23
Ահագին հավես մթնոլորտ ա, իմ համար էնքանով ա լավ, որ շատ մարդ չի լինում, տեղը փոքր ա, բայց հարմար ա, գնում մի անկյուն ես գտնում քո համար, հանգիստ ու խաղաղ նստում ես։ Երաժշտությունը անձամբ ինձ էդքան էլ դուր չի գալիս, բայց հիմնականում ալտերնատիվ ռոք են միացնում, մի ժամանակ հավես մետալ էլ էին դնում, հետո բարմենը փոխվեց, հիմա խառը-խուռը ինչ պատահի դնում են, բայց իրար լսել լինում ա։ Ծուխը շատ չի, բայց էս փաբը սպեցիֆիկ խոնավության հոտ ունի, որ ես սիրում եմ, բայց հիմնականում էս փաբին էդ հոտի համար չեն սիրում, ասում են՝ խեղդող ա։ Կողքն առանձնացված հատված ունի, որ փափուկ բարձեր են շարված, գետնին փռվելու համար, բայց տեղը փոքր ա ու անհարմար, սեղան-աթոռներով հատվածն ավելի լավն ա ինձ թվում ա։
ՈՒտելիքներ հիմնականում չունեն, ինչ-որ թեթև բաներ են գարեջրի համար, մենակ մի ուտելիք ունեն, անունը հենց ուտելու բան ա, պետք ա ասել՝ ինձ ուտելու բան բերեք ու օ հրաշք բերում են պանրով ու վիչինայով հացիկ, որը համով ա, բայց չի կշտացնի հաստատ։ Խմելիքները հիմնականում մնացած փաբերի հետ համեմատած ավելի էժան են, էս վերջին մատուցողուհին էլ շատ կայֆ աղջիկ ա
Գներն էլ նայած, թե ինչ կարգի ես ուզում խմել, հա, ինչ-որ ժամանակը մեկ ակցիաներ են ունենում, որ գները համարյա 50%-ով իջացնում են կոնկրետ խմիչքների ու կոկտեյլների, մի 5000 դրամով կարելի ա հավես գարեջրվել։
էս փաբում շատ հաճախ եմ լինում, վերջին անգամ մի շաբաթ առաջ երևի։
Հ․Գ էս գրածս վերաբերվում ա մոտավորապես 18:00-23:00 հատվածին, դրանից հետո թե ինչեր էն լինում էնտեղ չգիտեմ![]()
Վերջին խմբագրող՝ մարիօ: 22.03.2016, 22:56:
i wanted to destroy something beautiful
Chuk (23.03.2016), John (23.03.2016), Mr. Annoying (23.03.2016), Smokie (29.03.2016), Տրիբուն (23.03.2016)
Հա ու իմ չսիրած փաբից պատմեմ․
Irish Pub
Այրիշ
Հասցեն՝ Փարպեցու 26
Ստեղ տարածքը համեմատաբար մեծ ա, հետևաբար լիքը մարդ, լիքը աղմուկ-աղաղակ, լիքը շուխուռ, բարձր ու ախմախ երաժշտություն։ Ստեղ սովորաբար մեծ խմբերով են գալիս, աղմուկը երևի դրանից ա։ Մատուցողուհին էս պահին վատն ա, չնայած ես ինչքան հիշում եմ իրանց մատուցողուհիները վատն են, որովհետև տարածքը մեծ ա չեն հասցնում, ութ ժամ սպասում ես մինչև երևա։ Մթնոլորտը լավը կլիներ եթե աղմուկ չլիներ։ Հա՛, զուգարանը մեկն ա ու առանձնացված չի աղջիկ-տղա, էդ չգիտեմ լավ ա թե վատ, մեկը ինձ մեկ ա, բայց մարդ կա հիստերիկանում ա էդ փաստից։
Ուտելիքներ ունեն, հիմնականում սենդվիչներ են պանիր-վիչինա-սունկ-հավի միս, համով հավի թևիկներ ունեին ժամանակին, հիմա չգիտեմ, էս վերջերս չեմ կերել ու դե բնականաբար էլի թեթևի մեջ գարեջրաուղեկիցներ։
Գները միջին են, բայց ավելի շատ թանկին խփող, օրինակ եթե լոնգ այլնդը Կանտալյուպում 2500 ա, Այրիշում 3500 ա, բայց որակը շատ ավելի լավը չի, երևի վատն ա ավելի շատ։ Ուտելիքները մի 2000-3000 են, խմելիքներն էլ որ գումարեմ մարդը երևի մի 7000-8000 դրամով հավես ժամանակ անցկացնի, իսկ ուղղակի գարեջուր խմելը առանց ուտելիքի ավելի էժան կնստի։
Ստեղ հաճախ չեմ լինում, վերջին անգամ մի 10-15 օր առաջ եմ եղել, ալարում էի գրեի էս ընթացքում։
i wanted to destroy something beautiful
Chuk (23.03.2016), Mr. Annoying (23.03.2016), Smokie (29.03.2016), Ձայնալար (23.03.2016), Տրիբուն (23.03.2016)
Կանտալուպ գնում եմ, երբ նոստալգիայի մեջ եմ ընկնումԱհագին տարիներ էդ տարածքում եմ աշխատել, ավելի քան տասը տարի առաջ, էդ ժամանակ «Դար» հրատարակչությունն էդտեղ էր, ու կարող ա մի քանի ժամվա համար խոնավության հոտը նորմալ ա, բայց մենք հրատարակչության տեղը էդ խոնավության պատճառով փոխեցինք
![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
John (23.03.2016), Mr. Annoying (23.03.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ