Տրիբուն (04.03.2016)
Էսքան որ փաբերից խոսում էիք, փաստորեն էս երեքն էր, ու մենակ Չուկը գիտեր տեղերը։
Հայի դասական լափառաշություն էլի։ Երկու հատ պիվնոյ ունենք, Դանիայի փաբերի հետ գլուխ ենք տալիս
Նախորդ գյուղում որ ապրում էի, երկու հատ ժամանցի վայր կար ընդամենը՝ փաբ ու... մի հատ էլ փաբ, էս մեկում փաբ չկա, բայց չգիտեմ, թե սա խի ա առանձին գյուղ, որովհետև նախորդից որևէ կերպ անջատված չի, ասենք տներից մեկի կուխնյայից սկսած գյուղը փոխվում ա, նենց որ էն երկու փաբը էս մի գյուղին էլ ա վերաբերվում, բայց էս գյուղում մի հատ ուրիշ տիպի հրաշալի ժամանցի վայր ունենք՝ գոլֆի դաշտ՝ երկու անգամ ավելի մեծ քան էս երկու գյուղը միասին: Համեցեք:
Օրինակ ես շատ կուզեի Melrose-ը գովել, էն էլ գիտեմ, որ Չուկի նման վարպետորեն չեմ կարողանալու, դրա համար չեմ անում
Բայց լավ, փորձեմ։
1. Melrose
2. Պուշկին 42
3. Ուրախ, խայտաբղետ մթնոլորտ, հաճախ, հատկապես կեսգիշերի կողմերից սկսած, պարային հավես տժժիկ։ Ինչքան գնացել եմ՝ մեծ մասամբ լիքը մարդ ա եղել, տարբեր ազգերի, տարբեր սեռերի, տարբեր տեսքերի․․․ Ու միաժամանակ ստացվում ա շատ հավես ու մտերմիկ մթնոլորտ ստեղծել, զգացվում ա, որ բոլորին էլ, չնայած էդ բազմազանությանը, հաճելի ա։
4. Ես որ տարբեր սենդվիչներ եմ կերել, գարեջրի "ախորժաբերներ" (էն, ինչ կարելի ա ամեն տեղ գտնել), կարծեմ նաև ֆրի֊մրի։ Մենյուն լավ չեմ հիշում, միգուցե ավելի կարգին ուտելիքներ էլ կային։ Համենայն դեպս ասեմ, որ կերածս սենդվիչները շա՜տ համովն են եղել, չեմ կասկածում, որ մնացած ուտելիքներն էլ համով կպատրաստեն։ Համ էլ չեմ կասկածում, որովհետև Կիտան էլ ա ասել, որ էնտեղի ուտելիքները համով են (նա էքսպերտ ա էդ հարցերում)
5. Երաժշտությունը երբեմն չափազանց բարձր ա։ Բայց եթե պարելու համար ես գնում, նորմալ ա, չի խանգարում, դեռ մի բան էլ օգնում ա Տարբեր, խառը բաներ են դնում՝ ռոք֊ռեպ֊հայկական֊հունական․․․ Ժամանակը գիտի։ Բայց ամեն ինչ ճաշակի սահմաններում (դե, գոնե իմ ճաշակի)։
6. Գները մոտավորապես նույնն են, ինչ փաբերի մեծամասնությունում։ Էլի մի 5000֊ով կարելի ա հավես ժամանակ անցկացնել։
7. Վերջին անգամ․․․ Մոռացել եմ արդեն՝ երբ եմ եղել էնտեղ։ Երևի մի ամիս կլինի արդեն, եթե ոչ ավելի։ Հաճախ չեմ գնում։ Բայց ամեն անգամը, որ գնացել եմ, տոն ա դառել
8.
8.1. Նաև կինոդիտումներ են կազմակերպվում էնտեղ, համերգներ․․․ Ընդ որում՝ էլի բազմազան ժանրերի։ Օրինակ՝ մի անգամ էնտեղ գնացել եմ ազգագրական համերգի («Նուբար» խումբն էր), իսկ, օրինակ, առաջին անգամ որ պատահաբար մտանք, քիչ անց Սրբուհի Հովհաննիսյանը սկսեց երգել՝ ակուստիկ կիթառի նվագակցությամբ (չէինք սպասում, որ համերգ պիտի լինի, շա՜տ հավես անակնկալ էր)։ Մի անգամ էլ VanaTor֊ի համերգին (իրենց առաջինն էր, իմիջիայլոց) մի տղա իր ընկերուհուն հրապարակավ ամուսնության առաջարկ արեց․․․ ։ղզիկԶմայլ (Բուն փաբի հետ էնքան էլ կապ չունի, բայց դե, հիշեցի )8.2. Մի կարևոր բան էլ․ էն քիչ փաբերից ա, որ կեսգիշերին չի փակվում։ Ընդհանրապես փակվում ա 2։30-3-ի կողմերը, բայց, օրինակ, մի անգամ մինչև 5 անց էնտեղ ենք եղել։ Ու նույնիսկ ինձ համար էդ ժամին հաջողացրին սենդվիչ պատրաստել, թեև խոհանոցը վաղուց փակված էր համարվում։ Ու, ի դեպ, ինչպես վերևում արդեն նշեցի, շա՜տ համովն էր
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
1. Ուլիխանյան ակումբ (Ulikhanyan Club)
2. ք. Երևան, Գևորգ Քոչարի փ. 4 (Երևանի դրամատիկական թատրոնի մոտակայքում)
3. Հիմնականում երաժշտասեր մասա ա հավաքվում, ինտերիերին շատ ուշադրություն չեմ դարձրել, որտև տարված եմ եղել համերգով, բայց կարծես թե տրամադրող էր: Լավ սպասարկում է, միշտ հաճելի երաժշտություն:
4. Էստեղի մենյուին շատ ծանոթ չեմ, բայց կարելի ա օրինակ պանիրների տեսականի պատվիրել: Կարելի ա ուտելիք պատվիրել Սաբթայթլից՝ հենց իրենց գներով (գներին ու տեսականուն կարող եք ծանոթանալ menu.am-ում)
5. Երաժշտությունը կենդանի է: Հավես խմբեր ու անհատներ են լինում՝ տարբեր ոճերի: Կարելի է լսել ասենք Բլեյան Լիլիթին, բարդ Վահե Քոչարին, ջազ Վահագն Հայրապետյանի ու այլոց կատարմամբ: Իրենց ՖԲ էջում իվենթները դնում են: Աուդիոտեխնիկան որակով է, երաժշտության բարձրությունը չի նեղում:
6. Գնային քաղաքականությունը շատ հետաքրքիր է: Մուտքը տոմսով է՝ տվյալ համերգի համար: Գները կարծես թե տատանվում են 2500-5000 սահմանում, երբեմն մեջը ներառելով հյուրասիրություն: Խմիչքները... այ սա ամենահետաքրքիրն է. ակումբի ներսում գործում է խանութ, որտեղից խանութային գնով առնում ես խմիչքն ու խմում: Ասենք Հայկական Արենի գինի, գինը՝ մի շիշը 1900 դրամ, երեք աստղանի Արարատ կոնյակ՝ շիշը 4950-ով, Jack Daniels 7 վիսկի, շիշը 10400 դրամ և այլն: Ուտելիքների գները վերևում գրել եմ:
7. Երևի մի ամիս առաջ
8. Լավ երաժշտություն վայելելու համար ընտիր տեղ ա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
CactuSoul (09.03.2016), John (10.03.2016), Mr. Annoying (10.03.2016), Ձայնալար (09.03.2016), Տրիբուն (10.03.2016)
Վաղը երեվանյան փաբերից մեկում Հախվերդյանն ա երգելու։ Էսօր փաբի անունը կիմանամ կասեմ։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ