Ոնց հասկանում եմ Երևանում ահագին գարեջրատներ, կամ այլ կերպ ասած, փաբեր կան, որտեղ կարելի ա հավեսով ժամանակ անցկացնել։ Ես մի երկու անգամ կարծես հարգարժան ակումբակիցներիս հետ եղել եմ, բայց չեմ էլ ըմբռնել, որ փաբում ա։ Սակայն, Ակումբում ահագին մարդիկ կան, որոնք լավ տեղյակ են փաբային կյանքից։
Առաջարկում եմ էս թեմայում կիսվել փաբերի մասին մեր ունեցած տեղեկություններով ու տպավորություններով։ Մոտավորապես կարելի ա գրառումները ներկայացնել հետևյալ տրամաբանությամբ․
1. Անվանում
2. Հասցե (փոստային ինդեքսը պարտադիր չի)
3. Մթնոլորտ (առավելագույնը 100 բառով նկարագրեք ձեր մթնոլորտային զգացողությունները նշված վայրում)
4. Ինչ կարելի ա ուտել (պարտադիր չի լափել, կարելի ա թեթև պիվի զակուսկիով յոլլա գնալ)
5. Երաժշտություն (ոճ, որակ, աղմուկի մակարդակը դեցիբելներով)
6. Գներ (մարդագլուխ ինչքանով կարելի ա հաճելի երեկո անցկացնել)
7. Երբ եք վերջին անգամ այցելել
8. Այլ
Էջանիշներ