Բյուրի հետ ահագին համաձայն եմ։ ՀՀ-ում հանդիպում են ազատամիտ ընտանիքներ (վերջերս ավելի հաճախ), բայց դեռևս սոցիալական, հոգեբանական, ֆինանսական կախվածության դրսևորումները շատ շատ են ու կյանքի որակի վրա ազդող են։ Իմ ծանոթների մեջ կան մարդիկ, որ ծնողների հիվանդագին վերաբերմունքի պատճառով նույնիսկ չեն էլ ամուսնացել։
Կան դեպքեր, որ ծնողները իրենց զավակներին հնարավորություն չեն տալիս իրենց ուզած մեկի հետ ամուսնանալ, որովհետև «ճշտից» ու «ստանդարտից» դուրս իրավիճակ է, ասենք թեկնածուն նախկինում ամուսնացած է եղել, կամ աշխատանքի խնդիր կա, կամ դեմքին սպի կա, կույս չի, ուրիշ քաղաքից է, տեղափոխվելու խնդիր կա ու սենց հազար ու մի «չտեսնված» արհեստական ապուշ խնդիրներ, որոնք ռացիոնալիզմի հետ կապ չունեն: Ու իսկապես շատ դեպքերում մարդիկ իրենց չափահաս կյանքում ազատ ապրելու իրավունքի հարցը լուծում են ծնողների հետ կապերը խզելով։ Իսկ արևմուտքում մարդիկ միայն ուրախ են, որ իրենց զավակները հնարավորինս շուտ են անկախանում ու առանձնանում ու թույլ են տալիս ծնողներին վերջապես ազատ շունչ քաշել :Ճ
Էջանիշներ