«Ոչ»–ը բառացի պետք չէր հասկանալ, «ոչ»–ը էդ բոլոր «մանիպուլացիաները», դուռ ծեծել և այլն handle անելն ա։ ՈՒ «ոչ» ասել կարողանալը հասունության որոշակի ասպեկտ ա։ Վիրավորված ծնողի հետ լեզու գտնելն էլ ա մարդկանց հետ հարաբերությունների հմտություն, որը էլի հասունության դրևորում ա։ Հասունությունը պիտակ չի, որ ես մարդանց «ոչ հասուն» պիտակ տամ կամ որպես վիրավորական արտահայտություն օգտագործեմ։ Հասունությունը շարունակական պրոցես ա, որ իրավաբանորեն չափահաս դառնալով չի ավարտվում։ Ինչ վերաբերվում ա ֆինանսականին, էդ էլ իհարկե ամեն մարդու համար կարա տարբեր լինի։ Մասնավորապես իմ բերած օրինակում, երբ էդ աղջիկը բարձր վարձատրվող վեբ դիզայներ էր, իր համար հաստատ Հայաստանում ֆինանսապես ավելի հեշտ կլիներ տուն վարձելը։
Հարգելի արտասահման մեկնած աղջիկներ ու տղաներ, դուք իզուր եք իմ գրածը որպես վիրավորմանք ընկալում

Ես ոչ մեկին չեմ մեղադրում կամ հանդիմանում երկրից գնալու համար, որ դուք էլ պաշտպանվում եք։ Ձեզ տենց ավելի հեշտ կամ լավ ա՞, ձեր ջանին ղուրբան

Ես ընդամենը փորձում եմ ասել, որ Հայաստանում ծնողից առանձին ապրելն էլ ա տարբերակ, պետք չի դրանից էդքան սարսափել։ ՈՒ ինչքան շատ տենց դեպքերը լինեն, էնքան ծնողներն էլ կսկսեն հանգիստ վերաբերվել։
Ի դեպ, թող տպավորություն չլինի, թե պրոպագանդա եմ անում, թե պետք ա առանձին ապրել։ Իմ կարծիքով և՛ առանձին ապրելը, և՛ միասին ապրելը իրենց առավելություններն ու թերություններն ունեն ու հասարակությունը չպիտի էդ առումով ճնշի որևէ ուղղությամբ։ Ամեն մարդ պիտի ինքը որոշի իր համար որն ա ավելի հարմար

Էջանիշներ