Իսկ ինձ ծանոթ տարբեր մարդիկ հաջողությամբ առանձնացել են։ Բոլորի դեպքում էլ սկզբում լավ չի ընկալվել, բայց հետո ամեն ինչ լավ ա եղել։
Հիմա ուզում ես ասել, որ եղբորդ դեպքն էլ անհաջողությամբ պսակվեց զուտ ծնողների պատճառո՞վ։ Մի քիչ կարա՞ս մեկնաբանես, թե էդ ո՞նց են ծնողները տենց անտանելի մանիպուլացիա անում։ Բացի նրանից, որ ասեն ֆինանսական աջակցությունից կզրկենք (ինչը նորմալ ա), կամ էլ խռովեն, ինչը նորմալ չի, բայց հակված եմ կարծել, որ եթե մինչ այդ այլ էական պրոբլեմ չկար հարաբերություններում, էդ խռովելը ժամանակավոր բնույթ ա կրում (ոնց իմ իմացած օրինակներում ա եղել)։
Գրեթե համոզված եմ, որ էդ տարիներով չխոսող ծնողների հետ անկախ առանձնանալուց էլ հարաբերությունների լուրջ պրոբլեմներ կային․ իրական գլխավոր պատճառը առանձնանալը չի։
Էջանիշներ