StrangeLittleGirl-ի խոսքերից
Գայլ, մեռա բացատրելով, որ նախ մենք ստեղ տան վարձ ենք տալիս, ինչն անխուսափելի ա, երկրորդ հերթին լիքը ուրիշ պարտադիր ծախսեր ունենք (մեդիա հարկերից սկսած, զանազան ապահովագրություններով վերջացրած), պլյուս ունենք այլ ոչ պարտադիր ծախսեր, որոնք գուցե ավելի հաճելի են, քան փաբ գնալն ու դրսում ուտելը: Ու մեկ էլ չեմ հասկանում, թե ոնց միլիոնը 100 000-ից 12 անգամ ավելի թանկ դուրս եկավ, ոչ թե 10 անգամ:
Ու ես խոսում եմ իմ սեփական մաշկի վրա զգացած լինելով: Ես Հայաստանում ապրելիս տանն ընդհանրապես հաց չէի ուտում ու ոչ էլ անպուդրա պոնչիկ էի ուտում, ինչը նշանակում էր, որ առնվազն օրը մի անգամ հայտնվում էի որևէ սրճարանում կամ փաբում, փողերս էլ ինչ-որ շատ արագ չէին վերջանում: Էստեղ եթե շաբաթը մեկ փաբ/սրճարան գնամ, լավ ա, իսկ դրսում հաց ուտելը սահմանափակվում ա համալսարանի ճաշարանով: Ու խնդրում եմ՝ ինձ մի համոզեք, որ Հայաստանում դրսում ուտել/խմելը ճոխություն ա: Հայաստանում սննդի ինքնարժեքի ու սրճարանառեստորանափաբային գների միջև տարբերությունը շատ փոքր ա, էստեղ՝ հսկայական ա:
Էջանիշներ