Մեզ մոտ շատ եկեղեցիներում մոմերն են էդպես վաճառումՈւ հա, ես հավատում եմ, որ էդ մոդելը կարող ա աշխատել Հայաստանում։
Չգիտեմ, ախպեր, ինձ համար շատ ապահով ու հանգիստ տեղ ա Հայաստանը, Երևանը հատկապես։ Գուցե ռիսկի եմ դիմում, վստահում եմ, բայց հո ճիշտ եմ դուրս գալիս։
Իսկ երեխուն սայլակով մենակ թողնելը երկրի ապահովության մասին չի խոսում, այլ ծնողական զգացմունքների․ հայ մոր համար կատաստրոֆա ա, եթե երեխեն հանկարծ լացի ու ինքը կողքին չլինի։ [Թեկուզ էն պատճառով, որ օտար մարդիկ տեսնեն, կասեն՝ բա նա ի՞նչ մայր ա, եթե երեխուն մենակ ա թողել։] Ասենք՝ ի՞նչ ես կարծում, Հայաստանում ի՞նչ կլիներ, եթե երեխային սայլակով թողնեին սուպերմարկետի մուտքի մոտ։ Հարձակվելու էինք, ուտեի՞նք, բռնաբարեի՞նք, թե՞ սպանելու էինք։ Լուրջ, չեմ հասկանում։
Էջանիշներ