Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Եվրոպական կարգուկանոն ասվածը չեմ հասկանում: Մի հատ գնա Պորտուգալիա կամ Իսպանիա, տես որտեղ կարգուկանոն կտեսնես: Իսկ Հայաստանում ոչ մի տեղ կարգուկանոն չկա: Կան առանձին կարգուկանոնով մարդիկ, ինչպես կան նաև թափթփված գերմանացիներ:
Ոչ մեկ չի ասում, թե չկան թափթփված գերմանացիներ ու չկան կարգուկանոնով չեչեններ: Ինչ վերաբերում ա նրան, որ Հայստանում ոչ մի տեղ կարգուկանոն չկա, ուրեմն առհասարակ պետք ա կասկածել` որն ա կարգուկանոն, որն ա խառնաշփոթ: Ու ամենևին չի նշանակում, որ կարգուկանոնը շատ լավ ա, իսկ խառնաշփոթը` վատ: Խոսքն առհասարակ Հայաստանի բազմազանությանն էր վերաբերում, ինչը ես շարունակում եմ մտածել, որ մեր մոտ կա: