Իմ համար էնքան լավ բան կա, չգիտեմ որը գրեմ (համարյա դրախտ ա), բայց եթե Հայաստանում ծնված մեծացած չլինեի, դժվար կապրեի ստեղ:
Ամեն դեպքում՝
Ծառայությունները էժան են. վուլկանիզացիայից մինչև ռեստորան (պարզ ա, որ դա էժան աշխատուժից ա, ու միգուցե վուլկանիզատրշիկը էնքան էլ ուրախ չի էդ փաստից, բայց ես իմ էգոիստական տեսանկյունից եմ գրում, վերջիվերջո լավնուվատը զուտ սուբյեկտիվ ընկալման արդյունք ա):
Արևոտ օրերը տարվա մեջ շատ են
Կանայք գեղեցիկ են ու խնամված, ու հա, ինձ դզում ա, որ սիրուն հագած կապած գնում են խանութից հաց առնելու
Աշխարհի ամենահամեղ գարեջուր Կիլիկիան ստեղ ամենաթարմն ա ()
Տոռենտից ինչ կուզես կքաշես (հեղինակային իրավունքների մասին մտահոգվողներին առաջարկում եմ կարդալ առաջին կետի փակագծերում գրածը)
Ռակը էժան ա ու կարաս 2500 դրամով անսահմանափակ ուտես))
Թանը
Շուրջս լիքը մարդ կա, ով կարա իմ կես զանգից հայտվի կողքս, իմ կես հայացքից խնդալուց մեռնի (կախված իրավիճակից իհարկե), բոլորը հայերեն գիտեն (քչից շատից), ամառը կարաս քայլես օպերա տենաս ով կա, ու հաստատ մեկը կա
Չուկ, ավատարս հնացել ա:
Էջանիշներ