Մեջբերում Rumputu-ի խոսքերից Նայել գրառումը
Դե հա, բայց դիսկրիմինացիան չի կարող արգելել մտածել: Ստեղ ինչ մտածելակերպ ասես չես գտնի` համ եվրոպական, համ ծայրահեղ եվրոպական, համ մեղմ արևելյան, համ ծայրահեղ արևելյան: Իհարկե, երբ բանը հասնում ա գործելուն, դուք երևի ճիշտ եք, մենք բազմազանության առումով Եվրոպային կզիջենք: Ստեղ ամեն մտածած բան չես իրագործի, հասարակական քննադատության վախը թույլ չի տա: Դրանով մենք ավելի շատ արևելքին ենք մոտ, բայց դե շատ բաներ էն կարգի տաբու չեն, ոնց որ, ասենք, Սաուդյան Արաբիայում: Բացի էդ, ստեղ ինչ-որ տեղ կտեսնես եվրոպական կարգուկանոն, մի ուրիշ տեղ` արևելյան խառնաշփոթ: Սենց էլի:
Եվրոպական կարգուկանոն ասվածը չեմ հասկանում: Մի հատ գնա Պորտուգալիա կամ Իսպանիա, տես որտեղ կարգուկանոն կտեսնես: Իսկ Հայաստանում ոչ մի տեղ կարգուկանոն չկա: Կան առանձին կարգուկանոնով մարդիկ, ինչպես կան նաև թափթփված գերմանացիներ: