Հա, ատամնաբուժությունը միանշանակ գտած բան ա Հայաստանում: Ես էլ էսքան ժամանակ ատմներիս հարցերով մենակ Հայաստանում եմ զբաղվում, դեռ ուզում եմ արտասհմանցի ընկերներիս էլ Հայաստանի տեղը ցույց տալ:
Հա, ատամնաբուժությունը միանշանակ գտած բան ա Հայաստանում: Ես էլ էսքան ժամանակ ատմներիս հարցերով մենակ Հայաստանում եմ զբաղվում, դեռ ուզում եմ արտասհմանցի ընկերներիս էլ Հայաստանի տեղը ցույց տալ:
CactuSoul (24.02.2016), Cassiopeia (24.02.2016), Smokie (25.02.2016)
Իմ համար էնքան լավ բան կա, չգիտեմ որը գրեմ (համարյա դրախտ ա ), բայց եթե Հայաստանում ծնված մեծացած չլինեի, դժվար կապրեի ստեղ:
Ամեն դեպքում՝
Ծառայությունները էժան են. վուլկանիզացիայից մինչև ռեստորան (պարզ ա, որ դա էժան աշխատուժից ա, ու միգուցե վուլկանիզատրշիկը էնքան էլ ուրախ չի էդ փաստից, բայց ես իմ էգոիստական տեսանկյունից եմ գրում, վերջիվերջո լավնուվատը զուտ սուբյեկտիվ ընկալման արդյունք ա):
Արևոտ օրերը տարվա մեջ շատ են
Կանայք գեղեցիկ են ու խնամված, ու հա, ինձ դզում ա, որ սիրուն հագած կապած գնում են խանութից հաց առնելու
Աշխարհի ամենահամեղ գարեջուր Կիլիկիան ստեղ ամենաթարմն ա ( )
Տոռենտից ինչ կուզես կքաշես (հեղինակային իրավունքների մասին մտահոգվողներին առաջարկում եմ կարդալ առաջին կետի փակագծերում գրածը)
Ռակը էժան ա ու կարաս 2500 դրամով անսահմանափակ ուտես ))
Թանը
Շուրջս լիքը մարդ կա, ով կարա իմ կես զանգից հայտվի կողքս, իմ կես հայացքից խնդալուց մեռնի (կախված իրավիճակից իհարկե), բոլորը հայերեն գիտեն (քչից շատից), ամառը կարաս քայլես օպերա տենաս ով կա, ու հաստատ մեկը կա
Չուկ, ավատարս հնացել ա:
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 24.02.2016, 20:18:
Տրոլեյբուսը մոռացաք Հարմար է ու էժան
Բայց ճիշտ ա ասում: Իհարկե ահավոր հնացած են, բայց հասարական տրանսպորտից ես աշխատում եմ կամ մետրոյից օգտվել, կամ տրոլեյբուսից: Հազար անգամ ավելի հաճելի ա ինձ համար, քան ավտոբուսներն ու առավել ևս՝ երթուղայինները:
հ.գ. Բայց ընդհանուր Ռուֆի հետ համաձայն եմ, որ Հայաստանում հասարակական տրանսպորտը ուղղակի լավը չի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հա բայց համեմատած երթուղայիններին , որտեղ մի ոտքի բթի վրա կանգնած ես գնում ու բոլորը լցվում են գլխիդ, տրոլեյբուսն ու մետրոն ընտիր են: Չնայած առանց համեմատելու էլ, սիրում եմ երկուսն էլ Միշտ մետրոն են ա եղել իմ տրանսպորտը, նենց էին նկարագրում, որ տրոլեյբուսը ժամերով գնում ա, երեկ որոշեցի երկար գնալ, ընթացքում էլ կարդալ, էն էլ թարսի պես ռասիայից երրորդ մաս 12 րոպեում հասավ. Գրեթե մետրոյին հավասար Համ էլ էկոլոգիապես մաքուր ա, նստարաններն իրար գլխի չեն, հանգիստ նստում ես կամ կանգնում Ընդհանուր առմամբ վատ բան չեմ գտնում տրոլեյբուսի մեջ, մանավանդ, որ էժան ա
Հ.գ. երեկ հարցնում եմ կանգառում, էս ժամին էստեղից երրորդ մաս տրոլեյբուս գնում ա, ասում ա ինչի փող չունես
Վերջին խմբագրող՝ laro: 25.02.2016, 10:08:
CactuSoul (25.02.2016), Cassiopeia (25.02.2016), Chuk (25.02.2016), Աթեիստ (25.02.2016), Տրիբուն (25.02.2016)
Էս թեմայում հասարակական տրանսպորտը երևի չարժի քննարկել, նույնիսկ վարդագույն ակնոցների մեջից մուգ շագանակագույն ա
CactuSoul (25.02.2016), Cassiopeia (25.02.2016), enna (29.02.2016)
Cassiopeia (25.02.2016)
Տոռենտի ու առհասարակ դաունլոդի ու էլ ավելի առհասարակ ինտերնետի պահով Հայաստանն իսկական դրախտ ա: Բացառապես ամեն ինչ թույլատրված ա:
Մեր ամենալավ կողմերից մեկը բազմազանությունն ա: Մարդկանց մեջ: Ինչ տեսակի, ինչ մտածելակերպի, ինչ վարվելակերպի, ինչ կենցաղի մարդ ասես չկա: Ինձ մեկ-մեկ թվում ա` Եվրոպան ավելի ա շաբլոնի մեջ, քան մենք:
Ճիշտ ա՝ Հայաստանի ջուրը լավն ա, բայց նենց չի, որ արևմուտքում խմելու ջուրը խանութից են առնում: Ես որ ծորակի ջուր եմ խմում ու խմել որտեղ էլ ապրել եմ:
Ես իմ տհաճ արկածների մասին բազմիցս գրել եմ: Հենց կենտրոնից մի քիչ հեռանում ես, մեքենաները սկսում են կանգնել:Չգիտեմ՝ ինչի մասին ես խոսում։ Ինքս մոտավոր հենց Բյուրի տարիքի եմ, աղջիկ եմ ու հաճախ եմ մենակ քայլում գիշերները, հատկապես եթե հաշվի առնենք, որ ամեն օր ոտքով եմ գործից տուն գնում (4 կանգառի չափ տարածություն) ու միշտ մութ է լինում (վերջերս՝ 23:00-ն անց, պատահել է՝ 01:00֊ին)։ Ոչ մի սպառնալիք չեմ նկատել, նույնիսկ կատաղած շներ։ Կամ էլ ինձ հանդիպած բոլոր շները խելոք են Ուրիշ սպառնալիք առավել ևս չեմ հանդիպել։ Միգուցե կախված է տեղանքից, չգիտեմ։ Ես ավելի հաճախ Կենտրոն֊Կոմիտաս֊Դավիթ Անհաղթ֊Ազատության պողոտա֊Կասկադ տարածքում եմ քայլում։
Բյուրի գրառմանը տվածս շնորհակալությունը առաջին մասին էր վերաբերվում, երկորդ մասին հավատում եմ, տհաճի պահը չեմ ընկալում:
CactuSoul (26.02.2016)
Դե հա, բայց դիսկրիմինացիան չի կարող արգելել մտածել: Ստեղ ինչ մտածելակերպ ասես չես գտնի` համ եվրոպական, համ ծայրահեղ եվրոպական, համ մեղմ արևելյան, համ ծայրահեղ արևելյան: Իհարկե, երբ բանը հասնում ա գործելուն, դուք երևի ճիշտ եք, մենք բազմազանության առումով Եվրոպային կզիջենք: Ստեղ ամեն մտածած բան չես իրագործի, հասարակական քննադատության վախը թույլ չի տա: Դրանով մենք ավելի շատ արևելքին ենք մոտ, բայց դե շատ բաներ էն կարգի տաբու չեն, ոնց որ, ասենք, Սաուդյան Արաբիայում: Բացի էդ, ստեղ ինչ-որ տեղ կտեսնես եվրոպական կարգուկանոն, մի ուրիշ տեղ` արևելյան խառնաշփոթ: Սենց էլի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ