User Tag List

Էջ 3 24-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 355 հատից

Թեմա: Ի՞նչ լավ բաներ կան Հայաստանում

  1. #31
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Շտամպներ - ոնց որ Հ1 լինես։ Նույն բանը կարելի ա ասել ցանկացած երկրի համար։ Ինչքան Մոսկվայից հեռանում ես դեպի Վլադիվոստոկ, էնքան հյուրասիրության մակարդակը բարձրանում ա։ Կամ ինչքան Կինշասայից գնում ենք դեպի Մբանդակա ....միշտ էլ մայրաքաղաքներից դուրս կարելի ա գտնել մի հատ բարի տատի, ձանձրացած պապի ու ջիգյարով հոբար, որ թեվիցդ քաշելով քեզ կտանի իրանց տուն մի բաժակ խեմելու ու մի կտոր հաց ուտելու։

    Հայկական գովերգված հյուրասիրությունը զաստավիտով խաշ կերցնելն ա ու ակնկալելը, որ ուտողները վերջում անպայման գովեն - սենց համով բան կյանքում չէինք կերել։ Բայց մի պահ մտածի, թե ոնց էր ստացվել, որ նախկին Սովետի երկրներից մենակ մեր մոտ էր, որ 95% հայ էր ու ուրիշ ազգեր չկային, ու հիմա էլ չկան։ Ու մի հատ նայի, թե ոնց ենք մենք տներ սարքում - բարձր ու անհաղթահարելի զաբոռներով։ Ապեր, մենք հյուրընկալ չենք, մենք մեզանից տարբերվողներին չսիրող ու չհանդուրժող ժողովուրդ ենք։ Մենք ուրիշ հասարակություններում արագ ադապտացվում ենք, բայց մեր մեջ ոչ մեկին չենք ադապտացնում ու էտ մեր բազմադարյան թուլությունն ա։ Այլապես հիմա 3 միլիոնի տեղը 30 միլիոն կլինեինք։
    Կամ էլ էնքան հյուրընկալ ենք, որ հյուրերը գալիս տնավորվում ու մեզ տներից քշում էին, արդյունքում էս մի թիքա հողի վրա թողնելով

    Ես չեմ ասում, որ մենք ամենահյուրընկալ ազգն ենք, կամ կտրուկ տարբերվում ենք հյուրընկալությամբ մյուս ազգերից (չնայած որոշներից կարող ա և կտրուկ տարբերվում ենք), բայց շարունակում եմ պնդել, որ լավ էլ հյուրընկալ եք: Համաձայն չե՞ս, ալիքը փոխի, ՆՏՎ Պլյուս նայի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #32
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Շտամպներ - ոնց որ Հ1 լինես։ Նույն բանը կարելի ա ասել ցանկացած երկրի համար։ Ինչքան Մոսկվայից հեռանում ես դեպի Վլադիվոստոկ, էնքան հյուրասիրության մակարդակը բարձրանում ա։ Կամ ինչքան Կինշասայից գնում ենք դեպի Մբանդակա ....միշտ էլ մայրաքաղաքներից դուրս կարելի ա գտնել մի հատ բարի տատի, ձանձրացած պապի ու ջիգյարով հոբար, որ թեվիցդ քաշելով քեզ կտանի իրանց տուն մի բաժակ խեմելու ու մի կտոր հաց ուտելու։

    Հայկական գովերգված հյուրասիրությունը զաստավիտով խաշ կերցնելն ա ու ակնկալելը, որ ուտողները վերջում անպայման գովեն - սենց համով բան կյանքում չէինք կերել։ Բայց մի պահ մտածի, թե ոնց էր ստացվել, որ նախկին Սովետի երկրներից մենակ մեր մոտ էր, որ 95% հայ էր ու ուրիշ ազգեր չկային, ու հիմա էլ չկան։ Ու մի հատ նայի, թե ոնց ենք մենք տներ սարքում - բարձր ու անհաղթահարելի զաբոռներով։ Ապեր, մենք հյուրընկալ չենք, մենք մեզանից տարբերվողներին չսիրող ու չհանդուրժող ժողովուրդ ենք։ Մենք ուրիշ հասարակություններում արագ ադապտացվում ենք, բայց մեր մեջ ոչ մեկին չենք ադապտացնում ու էտ մեր բազմադարյան թուլությունն ա։ Այլապես հիմա 3 միլիոնի տեղը 30 միլիոն կլինեինք։
    Էս Տրիբունի թեմայից դուրս գրառումները ջնջեք հա, էստեղ մենք գովում ենք, ոչ թե փնովում, ի:

  3. #33
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոլոր նշվածների մեջ կուզեի հատուկ առանձնացնել՝

    Անվտանգություն (գիշերը ուշ ժամերին զբոսնելը փողոցով),
    Մարդկանց հյուրընկալությունը, կամեցողությունը,
    Ընդհանուր առմամբ ապրանքների, ռեստորանների ոչ թանկ լինելը (իմ կարծիքով)։
    Ռեստորանների ոչ թանկ լինելն էլ փաստացի նշանակում ա ռեստորանի աշխատողին ստրուկի պես աշխատացնել

  4. #34
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կամ էլ էնքան հյուրընկալ ենք, որ հյուրերը գալիս տնավորվում ու մեզ տներից քշում էին, արդյունքում էս մի թիքա հողի վրա թողնելով
    Էտ հյուրընկալը չի, ոռատուն ա:

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես չեմ ասում, որ մենք ամենահյուրընկալ ազգն ենք, կամ կտրուկ տարբերվում ենք հյուրընկալությամբ մյուս ազգերից (չնայած որոշներից կարող ա և կտրուկ տարբերվում ենք), բայց շարունակում եմ պնդել, որ լավ էլ հյուրընկալ եք: Համաձայն չե՞ս, ալիքը փոխի, ՆՏՎ Պլյուս նայի:
    Չուկիտո ջան, ավելի կամ պակաս հյուրընկալ լինելը չափել հնարավոր չի, քանի որ օբյեկտիվ չափորոշիչներ չկան։ Բայց իմ խորին համոզմամբ, «մենք շատ հյուրընկալ ազգ ենք» թեզը ֆուֆլոյա, բազմադարյա ինքնախաբեություն, մաստուբացիայի պես մի բան, հար և նման «Արարատը սաղից բարձր ա», «ՀԱԿ-ը առաջատար ընդդիամադիր կուսակցություն ա» կամ «Լևոնը մեծ վերլուծաբան ա, քաղաքական գործիչ ա» թեզերին:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (27.02.2016)

  6. #35
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս Տրիբունի թեմայից դուրս գրառումները ջնջեք հա, էստեղ մենք գովում ենք, ոչ թե փնովում, ի:
    Լավ բաներից մեկն էլ Հայաստանում էն ա, որ կարանք հանգիստ փնովենք, գովերգելու հետ մեկտեղ:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (23.02.2016)

  8. #36
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Էտ հյուրընկալը չի, ոռատուն ա:



    Չուկիտո ջան, ավելի կամ պակաս հյուրընկալ լինելը չափել հնարավոր չի, քանի որ օբյեկտիվ չափորոշիչներ չկան։ Բայց իմ խորին համոզմամբ, «մենք շատ հյուրընկալ ազգ ենք» թեզը ֆուֆլոյա, բազմադարյա ինքնախաբեություն, մաստուբացիայի պես մի բան, հար և նման «Արարատը սաղից բարձր ա», «ՀԱԿ-ը առաջատար ընդդիամադիր կուսակցություն ա» կամ «Լևոնը մեծ վերլուծաբան ա, քաղաքական գործիչ ա» թեզերին:
    Ապեր, գոնե վերջին երկու թեզերը ճիշտ էին, նենց որ հյուրընկալ ազգ ենք

    Այ մարդ, հասկացանք տեսակետդ, հյուրընկալ չես համարում, մի համարի: Ես համարում եմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #37
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ասածներդ կարա լիքը վերապահումներով վերաբերի Երևանին։
    Արմավիրում գիտակից մարդը ծորակից ջուր չի խմում։ Ցայտաղբյուր չեմ հիշում, չկա՞, թե՞ կա, բայց չի աշխատում։
    Երևանում էլ կենտրոնի ջուրը տանելի ա, բայց հնարավորության դեպքում աշխատում եմ դա չխմել, կամ գոնե եռացնել, ու որպես թեյ խմել։
    Դե մենք սովոր ենք լավ ջրին, դրա համար նույնիսկ կենտրոնինը թերագնահատում ենք։ Իսկ շատ արտասահմանցիների համար դա ճոխություն ա։
    Արմավիր֊Դիլիջանի մասով էլ՝ ես չեմ ասում, թե ամենուր լավն ա ջուրը ու հնարավոր ա ծորակինը խմել։ Բայց կան տեղեր (տոկոսային հարաբերությամբ էլ շատ ավելի, ի դեպ), որտեղ դա հնարավոր ա, ու դա գնահատել ա պետք։ Անձամբ ինձ մղձավանջ ա թվում առօրյա խմելու ջուրը խանութից գնել ստիպված լինելու հանգամանքը, հատկապես որ ինքս շատ եմ ջուր խմում։ Որ հանկարծ պատկերացնում եմ՝ մի անկանխատեսելի պատճառով ջուրը վերջացած լինի, գիշերվա կեսին զարթնես ու ծարավ լինես․․․ Բռռռ։ Ու եթե Հայաստանում չես, ապա հավանականությունը, որ էդ ժամին բաց խանութ կգտնես, ձգտում ա 0-ի, դա էլ հաշվի առնենք։
    Լավ, ինչ֊որ շատ շեղվեցի անձնական ֆոբիաներիս ուղղությամբ

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Անվտանգության պահով Բյուրը բազմիցս արտահայտվել ա, որ մենակ քայլող աղջիկների համար սպառնալիքը միայն թափառող շները չեն։
    Չգիտեմ՝ ինչի մասին ես խոսում։ Ինքս մոտավոր հենց Բյուրի տարիքի եմ, աղջիկ եմ ու հաճախ եմ մենակ քայլում գիշերները, հատկապես եթե հաշվի առնենք, որ ամեն օր ոտքով եմ գործից տուն գնում (4 կանգառի չափ տարածություն) ու միշտ մութ է լինում (վերջերս՝ 23:00-ն անց, պատահել է՝ 01:00֊ին)։ Ոչ մի սպառնալիք չեմ նկատել, նույնիսկ կատաղած շներ։ Կամ էլ ինձ հանդիպած բոլոր շները խելոք են Ուրիշ սպառնալիք առավել ևս չեմ հանդիպել։ Միգուցե կախված է տեղանքից, չգիտեմ։ Ես ավելի հաճախ Կենտրոն֊Կոմիտաս֊Դավիթ Անհաղթ֊Ազատության պողոտա֊Կասկադ տարածքում եմ քայլում։
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (23.02.2016), Smokie (24.02.2016), Արէա (24.02.2016)

  11. #38
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե մենք սովոր ենք լավ ջրին, դրա համար նույնիսկ կենտրոնինը թերագնահատում ենք։ Իսկ շատ արտասահմանցիների համար դա ճոխություն ա։
    Արմավիր֊Դիլիջանի մասով էլ՝ ես չեմ ասում, թե ամենուր լավն ա ջուրը ու հնարավոր ա ծորակինը խմել ..

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (24.02.2016)

  13. #39
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ սենց հրաշք Երևանի քաղաքապետարան ունենք։ Պապանձվել եմ, չգիտեմ ինչ ասեմ.

    https://www.facebook.com/media/set/?...3285273&type=3
    I may be paranoid but no android!

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (24.02.2016)

  15. #40
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ատամնաբուժություն
    Էս ատամնաբուժության պահը մի քիչ մանրամասնել ա պետք, որ չիմացողները պատկերացնեն, թե ինչ աստիճանի առավելություն ունի Հայաստանինը։ Իհարկե, լավ մասնագետները թափած չեն, պիտի գտնես (ի դեպ, ես կասեի՝ ոչ ավելի մեծ դժվարությամբ, քան ԱՄՆ–ում), բայց գների տարբերությունն ուղղակի ահռելի ա։ Պարզապես մի օրինակ բերեմ. մի ութ տարի առաջ, երբ ես էլ, Վազգենն էլ ահագին բուժելու ատամներ ունեինք, ԱՄՆ–ի գները հաշվի առնելով՝ դրեցինք, մանրամասն հաշվարկեցինք, թե ինչքան կնստի նույնը Հայաստանում, ու պարզվեց, որ Հայաստան գնալը, էնտեղ բոլոր ատամնաբուժական հարցերը լուծելն ու վերադառնալը մի երկու անգամ ավելի էժան ա նստում, քան ԱՄՆ–ում էդ նույն բանն անելը, այսինքն՝ նույնիսկ ԱՄՆ–Հայաստան–ԱՄՆ ճանապարհածխսն էլ հետը հաշված՝ էդքան էժան ա նստում։ ԱՄՆ–ում մի քանի ատամ սարքելը կարող ա մի քանի հազար դոլար նստել, մի խոսքով՝ կատարյալ տնաքանդություն։ Ու դա դեռ ապահովագրություն ունենալու դեպքում։ Բա պատկերացրեք, եթե ապահովագրություն էլ չունենաք։

    Դրա համար արտասահման մեկնողները լավ կլինի էս հանգամանքը հաշվի առնեն ու մեկնելուց առաջ բոլոր ատամնաբուժական հարցերը Հայաստանում լուծեն, որ հետո չսնանկանան կամ պարտքերի մեջ թաղվեն։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (24.02.2016), Cassiopeia (24.02.2016), Chuk (24.02.2016), Mr. Annoying (24.02.2016), Smokie (24.02.2016), Նիկեա (23.02.2016)

  17. #41
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ սենց հրաշք Երևանի քաղաքապետարան ունենք։ Պապանձվել եմ, չգիտեմ ինչ ասեմ.

    https://www.facebook.com/media/set/?...3285273&type=3
    Էս էլ հո Արշակի ու ՈՒլուանայի քուչեն ա

    Էդ տավար օրենքը գիտեք չէ ռուսներից են վերցրել‎։ Համ հարկերը տաս համ էլ «բարեկարգես»։

    Էդ անձրևանոցները գուշակեք քանի քամոտ օր ա դիմանալու Մնացած գեղարարական արվեստին ավելի լավ ա չանդրադառնամ։
    Վերջին խմբագրող՝ Ներսես_AM: 24.02.2016, 02:38:

  18. #42
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս էլ հո Արշակի ու ՈՒլուանայի քուչեն ա
    Վա՜յ, ճիշտ ա, մեր փողոցը, էն էլ մեր շենքը ։ Լսի, բայց ես նկարները նայել էի, տեղը չէի բերել, որ մեր փողոցն ու մեր շենքն ա... Կենտրոնացել էի ծառի վրա, շրջակայքը չէի ուսումնասիրել ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  19. #43
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց թեման, ինչպես Հայաստանում ցանկացած բան, էլի վերածվում ա բողոքի ու փնովման վայրի...
    Չի՞ լինի՝ էս թեման զերծ պահենք բացասական դիտարկումներից։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (08.03.2016), CactuSoul (24.02.2016), Chilly (25.02.2016), Chuk (24.02.2016), ivy (24.02.2016), Լեո (24.02.2016), Ձայնալար (24.02.2016)

  21. #44
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուլուանա ջան, ինձ թվում է դու քո ապրած կոնկրետ վայրի բացասական կողմերը սխալորեն ընդհանրացնում ես "արտասահմանի" վրա: Ընդհանրապես, էդ արտասահմանը մի տեսակ սովետեկան բառ է, երբ աշխարհը բաժանված էր երկու մասի:
    Ասենք, որտեղ որ ես եմ ապրում, փողոցիս վրա երեք հատ հանրախանութ կա, աշխատում են ամեն օր վաղ առավոտից կեսգիշեր: Ու ծանոթներիցս ոչ մեկը ստեղ երկու ժամ գործի չի գնում, մարդիկ կան նույնիսկ ոտքով կամ հեծանիվով են գնում:
    Նույնը վերաբերվում է ընկերների հետ սպոնտան հանդիպելուն, քաղաքում պատահական ծանոթ մարդու տեսնելուն, և "արտասահմանի" մյուս առանձնահատկություններին:

    Իսկ այ ատամնաբուժությունը կոնկրետ Հայաստանում է լավը: Ու ոչ միայն էժանությամբ, այլև որակով: Ասենք, ստեղ մի երկու անգամ ստիպված եմ եղել այցելել ատամնաբույժի, մի անգամը պատահական տեղ, մյուսը ընկերների խորհրդով: Առաջին դեպքում երիտասարդ անգլոսաքսոնը մի թեթևակի նայեց ատամը ու առանց երկար մտածելու, շատ սիրալիր, առաջարկեց հեռացնել: Ապշեցի, չհամաձայնվեցի, խնդրեցի ժամանակավոր պլոմբ դնել, չորս ամսից Հայաստան էի գալու: Հայաստանի բժիշկս նայեց, ասաց որ հիանալի ատամ է, ընդհանրապես չի հասկանում, թե ինչու են ուզել հեռացնել: Տարի ու կես է անցել, դեռևս խնդիր չկա, ու այդ բժշկիս հետ ունեցած փորձից ելնելով հույս ունեմ, որ դեռ երկար ինձ այդ ատամը կծառայի: Երկրորդ դեպքում МГУ ավարտած հրեա էր, ոնց որ մի քիչ ավելի խելքը գլխին մասնագետ էր, բայց էլի իմ հայ բժշկի մակարդակին չձգեց: Դե իսկ գների մասին ինքդ ասացիր: Ավստրալիայից շատերը Ինդոնեզիա-Թայլանդախառը երկրներ են գնում, եթե մեծ գործ է լինում: Բայց դե մի քիչ ուսումնասիրեցի գները ինտերնետով, Հայաստանի համեմատ գները միևնույնն է մի կարգ բարձր են:

  22. #45
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդիկ ջան, կլինի՞ երկրին վերաբերող ձեր բոլոր բացասական, ծաղրական և նմանատիպ այլ գրառումները ուրիշ թեմաներում անեք, ինձ թվում է էդպիսի լիքը թեմաներ կան կամ կարող եք նորերը բացել. էստեղ մենակ լավն ենք գնում:
    Էս բաժնում մոդեր չեմ, թե չէ թեմային չվերաբերվող բոլոր գրառումներն արդեն ջնջած կլինեի:

  23. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (08.03.2016), CactuSoul (24.02.2016), Chuk (24.02.2016), laro (24.02.2016), Հայկօ (24.02.2016), Ձայնալար (24.02.2016)

Էջ 3 24-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական արտադրության տարբեր բաներ արտերկրում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 12.12.2016, 16:42
  2. Նովրուզը Հայաստանում
    Հեղինակ՝ Morg, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 18.02.2011, 01:48
  3. Ի՞նչ եք կարծում` երեխա ունենալը և մայրանալը տարբե՞ր բաներ են:
    Հեղինակ՝ Soni_Mur, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 04.11.2010, 18:56
  4. Պոեզիա. Ու հիշում եմ բաներ, որոնք դեռ չեն եղել...
    Հեղինակ՝ Գառնիկ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 03.03.2009, 13:05
  5. Ուրիշ բաներ
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 45
    Վերջինը: 25.01.2007, 14:26

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •