User Tag List

Էջ 2 24-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 355 հատից

Թեմա: Ի՞նչ լավ բաներ կան Հայաստանում

  1. #16
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Հակառակի պես բանակում մե քիչ հույս արթնացավ,որ մի բան կարելիա անել,բայց մեր ժողովուրդը հարյուրավոր տարիներ ապրելով ստրկության մեջ շատ է փոխվել:Վախը մարդուն փչացնումա,իր կաշին փրկելու համար ցանկացած միջոցի կարան գնան ու հլը մի փոքր էն գյուղացի խեղճ ու կրակ մարդուն իշխանություն տուր ու տես ինչ կեղտոտ ձևով կապրի:
    Ասում եմ էհ,մինիմումը մի 20 տարի պետքա,որ հիմք ստեղծենք նորմալ երկրի համար:Իդեալների,արժեքների ու գաղափարների հեղափոխությունա պետք:Այ դրանից հետո նոր կարամ հստակ լավը ու վատը նշեմ:

  2. #17
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Արի չչափազանցնենք ․․․ համեստություն լավ բանի
    Ախպեր, կլինի համեստությունդ ուրիշ բանի վրա բռնի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #18
    Պատվավոր անդամ insider-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2014
    Գրառումներ
    641
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մանր բիզնեսով զբաղվել սկսելը (փաստաթղթերի առումով)՝ մեկ-երկու օր։ Բայց մենակ սկսելը ։)

    Հ․Գ․> Սնահավատ չեմ, բայց ամեն դեպքում առաջարկում եմ թեմայի սկզբում Հայաստանի քամակը մի լավ կմճտել ․․․
    The Truth Is Out There

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (24.02.2016)

  5. #19
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բոլոր նշվածների մեջ կուզեի հատուկ առանձնացնել՝

    Անվտանգություն (գիշերը ուշ ժամերին զբոսնելը փողոցով),
    Մարդկանց հյուրընկալությունը, կամեցողությունը,
    Ընդհանուր առմամբ ապրանքների, ռեստորանների ոչ թանկ լինելը (իմ կարծիքով)։
    Բարև Ձեզ

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (23.02.2016)

  7. #20
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոլոր նշվածների մեջ կուզեի հատուկ առանձնացնել՝

    Անվտանգություն (գիշերը ուշ ժամերին զբոսնելը փողոցով),
    Մարդկանց հյուրընկալությունը, կամեցողությունը,
    Ընդհանուր առմամբ ապրանքների, ռեստորանների ոչ թանկ լինելը (իմ կարծիքով)։
    Էկեք չտուֆտենք ... Մեկ Չուկի լավագույն գարեջուրը, մեկ քո կամեցողությունն ու հյուրընկալությունը: Էս մի բան ա, որը շատ տեղերում շատ ավելի բարձր մակարդակի վրա, քան Հայաստանում: Ավելին, մենք բավականին մուննաթ-զուննաթով ժողովուրդ ենք, բայց մեզ վնուշատ ենք արել, թե շատ հյուրընկալ ենք:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (23.02.2016), Yevuk (23.02.2016), Աթեիստ (23.02.2016), Հայկօ (23.02.2016)

  9. #21
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    * դրսում երկար մնալիս ջուր չգնելու հնարավորություն (աղբյուրներ, ցայտաղբյուրներ)
    Աղբյուրները մի բան արժեն, չէ բա... Իսկ ծորակից եկող ջուրը խմելը ոնց որ թե էդքան էլ քիչ հանդիպող բան չի

  10. #22
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Էկեք չտուֆտենք ... Մեկ Չուկի լավագույն գարեջուրը, մեկ քո կամեցողությունն ու հյուրընկալությունը: Էս մի բան ա, որը շատ տեղերում շատ ավելի բարձր մակարդակի վրա, քան Հայաստանում: Ավելին, մենք բավականին մուննաթ-զուննաթով ժողովուրդ ենք, բայց մեզ վնուշատ ենք արել, թե շատ հյուրընկալ ենք:
    Կարծում եմ պիտի պարզ լիներ, որ Կիլիկիայի մասին գրածս ավելի կատակի տալու էր։ Իմ համար ինքը լավագույն գարեջուրն ա, փորձածներիցս, բայց դե ընդհանուր առմամբ լավագույնը չի։

    Բայց էս թեման կարծես նրա մասին չի, որ ասենք, թե էսինչ ինչ բանում լավագույնն ենք։ Նույն Կիլիկիան բազում տեղերից եկածները շատ հավանում են, իհարկե՛ չեն ասում, թե իրենց խմած լավագույնն է, բայց իրենց հավանածների, արժեքավորների մեջ մտնում է։

    Նույն կերպ մենք ամենահյուրընկալ ազգը չենք։ Բայց, չհաշված որոշ համայնքնոր, շատ հյուրընկալ ենք։ Ու սրան հակառակն ասողը նվազագույնը չի շրջել Հայաստանում ու չգիտի թե ինչից է խոսում, անիմաստ խոսում է։

    Հայաստանում ո՛չ հայը, ո՛չ էլ արտասահմանցին հյուրընկալության պակաս երբեք չի զգա։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #23
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանում ո՛չ հայը, ո՛չ էլ արտասահմանցին հյուրընկալության պակաս երբեք չի զգա։
    նայած օտար, Արտ: Օրինակ մայթի վրա հաց ուտող պարսիկներին նկարել էին, վռնդել, հետո ֆոտոն գցել ֆեյսբուք, թե մեր սրբազան մայթը հացով պղծում էին, լարեցինք, տենց մի բան: Բան չմնաց, էս ա նովրուզն ա, կտեսնես, թե սոցիալական ցանցերը ոնց են եռում հյուրասիրությունից էդ օրերին: Հա, եվրոպացի լինի, ամերիկացի, անմիջապես կշրջապատվի սիրով և հյուրասիրությամբ, բայց նույն վերաբերմունքի արժանանալու հավանականությունը ասենք հնդիկների համար շատ ավելի քիչ ա:

  12. #24
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    նայած օտար, Արտ: Օրինակ մայթի վրա հաց ուտող պարսիկներին նկարել էին, վռնդել, հետո ֆոտոն գցել ֆեյսբուք, թե մեր սրբազան մայթը հացով պղծում էին, լարեցինք, տենց մի բան: Բան չմնաց, էս ա նովրուզն ա, կտեսնես, թե սոցիալական ցանցերը ոնց են եռում հյուրասիրությունից էդ օրերին: Հա, եվրոպացի լինի, ամերիկացի, անմիջապես կշրջապատվի սիրով և հյուրասիրությամբ, բայց նույն վերաբերմունքի արժանանալու հավանականությունը ասենք հնդիկների համար շատ ավելի քիչ ա:
    1. տենց դեպքեր Հայաստանում հայերի նկատմամբ էլ է լինում
    2. տարբեր երկրներում տարբեր երկրացիների նկատմամբ լինում են

    Անհյուրընկալությամբ փայլում ա Հայաստանի մայրաքաղաքի մի մասը։ Ինչքան մայրաքաղաքից հեռանում ես, էնքան ավելի ջերմ ու հյուրընկալ միջավայր ես տեսնում։ Մյուս կողմից մայրաքաղաքում էլ ասածիդ զուգահեռ էնքան պայծառ մարդիկ կան, որ ոչ մեկն օտարացած չի մնում։

    Կրկնուկ եմ. մեզնից ավելի հյուրընկալ ազգեր էլ կան, բայց Հայաստան եկողն իրեն ճնշված չի զգա, իրան լավ կզգա։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (23.02.2016)

  14. #25
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես երկար եմ մտածել էս թեմայով, ու եկել եմ էն եզրակացության, որ Հայաստանում կա ընդամենը մեկ վատ բան։ Վատ իշխանություն։ Մնացած ամեն ինչն էլ շատ լավ ա։

    Մարդկանց մի մասը չարացած ա, կրիմինալ, «ավանդական» պատկերացումների տակ մնացած, բոլոր վատ բաները սրա հետևանք են։

    Երիտասարդ, գրագետ, չկոռումպացված, կրիմինալի հետ առընչություն չունեցող, ազնիվ իշխանության դեպքում, ամենաշատը 5-10 տարի հետո սրանցից հետք անգամ չի մնա։
    Էդ դեպքում դժվար կլինի գտնել Հայաստանից ավելի հաճելի տեղ ապրելու համար։

  15. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (23.02.2016), Chuk (23.02.2016), ivy (24.02.2016), kitty (28.02.2016), Smokie (24.02.2016), Ձայնալար (24.02.2016), Նիկեա (23.02.2016)

  16. #26
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ պիտի պարզ լիներ, որ Կիլիկիայի մասին գրածս ավելի կատակի տալու էր։
    Չէ հա ... ։) բա ես էլ լուրջ էի ընդունել։

    Իսկ հիմա լուրջ։ Կիլիկիան ու ընդհանրապես հայկական գարեջուրը ոռի գարեջուր ա։ Դրանից մենակ ցռիկ են ընգնում։ Ուրիշ բան, որ ես էլ եմ կոռեկտ ֆիռմաչներին տալկատ անում, ու իրանք էլ միշտ բարեհամբույր դեմքերով գովում են։

  17. #27
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    65
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    մասնավորեցնեմ․
    * ծորակից եկող ջուրը խմելու հնարավորություն
    * դրսում երկար մնալիս ջուր չգնելու հնարավորություն (աղբյուրներ, ցայտաղբյուրներ)
    որևէ Դիլիջանցի գտի շրջապատիցդ ու հարցրա...
    +

    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    * անվտանգություն (ուրիշ որտե՞ղ ա հնարավոր գիշերվա 2-ին հանգիստ սրտով մենակով քայլել դրսում)
    շները քնած են լինում էտ ժամին? Չգիտեի, հաշվի կառնեմ..
    Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
    Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (23.02.2016)

  19. #28
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    մասնավորեցնեմ․
    * ծորակից եկող ջուրը խմելու հնարավորություն
    * դրսում երկար մնալիս ջուր չգնելու հնարավորություն (աղբյուրներ, ցայտաղբյուրներ)

    +
    * բազմաբնույթ բնություն մի բուռ տարածքում
    * անվտանգություն (ուրիշ որտե՞ղ ա հնարավոր գիշերվա 2-ին հանգիստ սրտով մենակով քայլել դրսում)
    Էս ասածներդ կարա լիքը վերապահումներով վերաբերի Երևանին։
    Արմավիրում գիտակից մարդը ծորակից ջուր չի խմում։ Ցայտաղբյուր չեմ հիշում, չկա՞, թե՞ կա, բայց չի աշխատում։
    Երևանում էլ կենտրոնի ջուրը տանելի ա, բայց հնարավորության դեպքում աշխատում եմ դա չխմել, կամ գոնե եռացնել, ու որպես թեյ խմել։

    Անվտանգության պահով Բյուրը բազմիցս արտահայտվել ա, որ մենակ քայլող աղջիկների համար սպառնալիքը միայն թափառող շները չեն։ Ժամանակին Բաբայան փողոցի վրա էի տունր վարձում, ճամփես 1 կմ-ով երկարացնում էի, որ էդ շների փայ չդառնայի։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hda (23.02.2016)

  21. #29
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    1. տենց դեպքեր Հայաստանում հայերի նկատմամբ էլ է լինում
    2. տարբեր երկրներում տարբեր երկրացիների նկատմամբ լինում են

    Անհյուրընկալությամբ փայլում ա Հայաստանի մայրաքաղաքի մի մասը։ Ինչքան մայրաքաղաքից հեռանում ես, էնքան ավելի ջերմ ու հյուրընկալ միջավայր ես տեսնում։ Մյուս կողմից մայրաքաղաքում էլ ասածիդ զուգահեռ էնքան պայծառ մարդիկ կան, որ ոչ մեկն օտարացած չի մնում։

    Կրկնուկ եմ. մեզնից ավելի հյուրընկալ ազգեր էլ կան, բայց Հայաստան եկողն իրեն ճնշված չի զգա, իրան լավ կզգա։
    Շտամպներ - ոնց որ Հ1 լինես։ Նույն բանը կարելի ա ասել ցանկացած երկրի համար։ Ինչքան Մոսկվայից հեռանում ես դեպի Վլադիվոստոկ, էնքան հյուրասիրության մակարդակը բարձրանում ա։ Կամ ինչքան Կինշասայից գնում ենք դեպի Մբանդակա ....միշտ էլ մայրաքաղաքներից դուրս կարելի ա գտնել մի հատ բարի տատի, ձանձրացած պապի ու ջիգյարով հոբար, որ թեվիցդ քաշելով քեզ կտանի իրանց տուն մի բաժակ խեմելու ու մի կտոր հաց ուտելու։

    Հայկական գովերգված հյուրասիրությունը զաստավիտով խաշ կերցնելն ա ու ակնկալելը, որ ուտողները վերջում անպայման գովեն - սենց համով բան կյանքում չէինք կերել։ Բայց մի պահ մտածի, թե ոնց էր ստացվել, որ նախկին Սովետի երկրներից մենակ մեր մոտ էր, որ 95% հայ էր ու ուրիշ ազգեր չկային, ու հիմա էլ չկան։ Ու մի հատ նայի, թե ոնց ենք մենք տներ սարքում - բարձր ու անհաղթահարելի զաբոռներով։ Ապեր, մենք հյուրընկալ չենք, մենք մեզանից տարբերվողներին չսիրող ու չհանդուրժող ժողովուրդ ենք։ Մենք ուրիշ հասարակություններում արագ ադապտացվում ենք, բայց մեր մեջ ոչ մեկին չենք ադապտացնում ու էտ մեր բազմադարյան թուլությունն ա։ Այլապես հիմա 3 միլիոնի տեղը 30 միլիոն կլինեինք։

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մուշու (28.02.2016), Նաիրուհի (15.03.2016), Վիշապ (27.02.2016)

  23. #30
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ինչ լավ թեմա ա ։

    Որոշ բաներ կկրկնեմ, որոշ բաներ էլ սփյուռքահայկական կլինեն, ոչինչ, չէ՞ .

    *
    Ամենուր շուրջդ հնչող հայերեն

    *
    Համով միրգ ու բանջարեղեն

    *
    Էժան տաքսիներ

    *Համով հաց, լավաշ

    *Որ մեկի հետ ուզում ես հանդիպել, դա հիմնականում կարելի ա շատ արագ ու հնարավորինս մոտ ապագայում կազմակերպել, ի տարբերություն արտասահմանի, երբ ամեն հանդիպման համար պիտի առնվազն մի շաբաթ առաջ պայմանավորվես, բայց ավելի հաճախ՝ երկու շաբաթ առաջ (ճիշտ ա, էստեղ կարելի ա նաև հակադարձել՝ հիշեցնելով Հայաստանում դրա հետ սերտորեն կապված անճշտապահության ու դիմացինի ժամանակը չգնահատելու, չհարգելու տարածված երևույթի մասին, բայց դե մենք հիմա մենակ լավ բաներն ենք նշում, չէ՞ ), օրինակ, էն հավես սպոնտանությունը, որ ուզում ես մեկի հետ հանդիպել, միանգամից զանգում, ասում ես՝ արի մեր տուն, կամ արի իջնենք քաղաք, ու դա շատ դեպքերում կարող ա շատ բնական ձևով տեղի ունենալ, հա, չեմ ասում՝ միշտ հնարավոր ա, պարզ ա, որ բոլորն ամբողջ օրը պարապ չեն, բայց, ասենք, ամռանը երեկոյան ժամերին շատերի հետ հնարավոր ա, ու դա շատ հավես ա

    *Երկրի փոքրության հետ կապված մի բան կա, որ համ լավ ա, համ վատ, նայած ժամանակ. էն որ Երևանի կենտրոնում լինելիս ոնց էլ չլինի, գոնե մի ծանոթ մարդու կհանդիպես, էդ ահագին տան զգացողություն ա առաջացնում, բայց երբեմն էլ կարող ա նենց հոգեվիճակում ու իրավիճակում լինես, որ չուզենաս որևէ ծանոթի հանդիպել, էդ դեպքում էլ քեզ անազատ ես զգում

    *Փոքրության հետ կապված մի ուրիշ շատ կարևոր ու դրական բան, որ միայն Հայաստանից դուրս՝ մեծ երկրում ապրելու դեպքում ա հնարավոր գնահատել. Հայաստանում ամեն ինչ կարծես մոտակայքում ա. օրինակ, սովորաբար նույնիսկ ամենահեռու աշխավատայրը գնալու համար մի ժամից էլ պակաս ժամանակ է պետք, իսկ շատ դեպքերում կես ժամից չի անցնում ճանապարհի վրա ծախսվող ժամանակը։ Իհարկե, երբ միշտ ու բոլորի մոտ էդպես ա եղել, դա ընկալվում ա որպես սովորական ու բնական բան, այսինքն՝ էդպես էլ պիտի լիներ, բայց արտասահմանում ապրելուց հետո դա շատ մեծ շքեղություն ա թվում, որովհետև արտասահմանում կես ժամ աշխատանքի գնալու վրա ծախսելը գտած ու հազվագյուտ բարեբախտություն ա, իսկ մի ժամը՝ լրիվ նորմա. մարդ կա՝ երկու ժամ ճանապարհ ա գնում ամեն օր աշխատանքի հասնելու համար։

    *Ամեն քայլափոխին խանութներ ու զանազան սպասարկման կետեր կան. ոչ ոք ստիպված չի լինում ամենօրյա գնումներն անելու համար տնից հասնել ջհանդամի ծայրը. էլի մի բան, որ միայն արտասահմանում ապրելու դեպքում կարելի ա գիտակցել ու գնահատել


    Սփյուռքահայկականները մի քիչ շատ ստացվեցին, բայց դե ոչինչ, համ էլ իմացեք ու գնահատեք ։ Էս պահին էսքանը մտքիս եկավ, բայց որ մտածեմ, երևի էլի լիքը բան կգտնեմ, մնացածը՝ հետո։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 23.02.2016, 18:49:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  24. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (08.03.2016), CactuSoul (23.02.2016), Cassiopeia (23.02.2016), Chuk (23.02.2016), ivy (24.02.2016), Smokie (24.02.2016), Tiger29 (24.02.2016), Yevuk (23.02.2016), Աթեիստ (23.02.2016), Մուշու (28.02.2016), Նիկեա (23.02.2016), Ռուֆուս (23.02.2016)

Էջ 2 24-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական արտադրության տարբեր բաներ արտերկրում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 12.12.2016, 16:42
  2. Նովրուզը Հայաստանում
    Հեղինակ՝ Morg, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 18.02.2011, 01:48
  3. Ի՞նչ եք կարծում` երեխա ունենալը և մայրանալը տարբե՞ր բաներ են:
    Հեղինակ՝ Soni_Mur, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 04.11.2010, 18:56
  4. Պոեզիա. Ու հիշում եմ բաներ, որոնք դեռ չեն եղել...
    Հեղինակ՝ Գառնիկ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 03.03.2009, 13:05
  5. Ուրիշ բաներ
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 45
    Վերջինը: 25.01.2007, 14:26

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •