Ես ոնց հասկանում եմ, արդեն անհույս ու անիմաստ բան ա կրկնելը, որ ես ոչ մեկին չեմ պիտակում, ու ոչ մեկին չեմ մեղադրում, չեմ դատում։ Ամեն մարդ ինքն ա որոշում, թե որն ա իր համար լավ։ Մեկ ա դու ընկալելու ես նենց, ոնց քեզ հարմար ա ընկալելը։
Բյուր ջան, ես հասկանում եմ, որ քո համար էս ցավոտ թեմա ա ու
քեզ թվում ա, թե քեզ մեղադրում եմ, ու վիրավորվել ես ու հիմա էմոցիոնալ պատասխաններ ես տալիս, առանց գրածս հասկանալու փորձի։ Ինչ ասեմ, ավելի լավ ա ստեղ ավարտենք քննարկումը, որտև ոչ քեզ մեղադրելու ու վիրավորելու ցանկություն ունեմ, ոչ էլ որևէ օգուտ եմ տեսնում նույն բանը կրկնելուց։
Ես կարող ա կարծիք ունենամ ու էդ կարծիքն արտահայտեմ՝ ինչ–որ մեկին օգտակար լինելու հույսով։ Կարծիք արտահայտելու իրավունքը ունեմ։ Բայց բնականաբար ես չեմ դիտարկում իմ կարծիքը որպես միակ ու անբեկանելի ճշմարտություն ու երբեք չեմ փորձում ուրիշին ստիպել իմ կարծիքով շարժվել։ Ու դու լավ կանես իմ բերանը փակել չփորձես։ Կարծիքի իրավունք մենակ դու չի, որ ունես։
Էջանիշներ