Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
Իրականում Երևանում շատ հաճախ շատ հավես միջոցառումներ են լինում։ Գրեթե ամեն օր մի քանի հետաքրքիր համերգ/ներկայացում/ցուցահանդես/․․․ լինում ա, էն որ չգիտես՝ որ մեկին գնաս, որը բաց թողնես։ Հաճախ նույնիսկ հենց փաբերում են համերգներ լինում, որոնց մուտքն ազատ է։
Ասել կուզեմ՝ Երևանում կարելի է լավ ժամանց կազմակերպել՝ նույնիսկ առանձնապես գումար չծախսելով։ Մարդու մտքին տեղ լինի։

Չգիտեմ՝ ուրիշ երկրներում/քաղաքներում ինչպես է, բայց ինձ թվում է՝ սա էլ է մի դրական հատկանիշ, որ պետք չի անտեսել։

Իհարկե, լավ չի, որ այդ ամենը կենտրոնացած է Երևանի կենտրոնում, Երևանից դուրս գուցե տարին մեկ էլ մի լավ միջոցառում չի լինում, բայց դե։ Էս թեմայում լավ երևույթներն ենք նշում։
Երևանում հնարավոր ա ժամանց կազմակերպել առանց գումար ծախսելու, դրա հետ համաձայն եմ: Բայց էդ ամեն օր համերգ/ցուցահանդես ու բլաբլաներից շատերը տեղի են ունենում աշխատանքային ժամերին ու աշխատանքային ժամանակներում (ես որ հիշում եմ, որ լիքը բանի չէի կարողանում գնալ հենց դրա պատճառով): Հենց գալիս ա արձակուրդը, ամեն ինչ վերանում ա: Էս էլ ասում եմ որպես մի մարդ, ով ոչ մի տեղ չէր գնում արձակուրդներին: